Ջրախոզուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրախոզուկ
Ջրախոզուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Ջրախոզուկներ
Ցեղ Ջրախոզուկներ
Տեսակ Ջրախոզուկ
Լատիներեն անվանում
Hydrochoerus hydrochaeris
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ջրախոզուկի գանգը

Ջրախոզուկ (լատ.՝ Hydrochoerus hydrochaeris), կրծողների կարգի, ջրախոզուկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Ընտանիքի միակ տեսակն է, ժամանակակից ամենամեծ կրծողը։ Մարմնի երկարությունը 1–1,5 մետր է, քաշը 50—60 կգ։ Մարմինը պատված է կոշտ, շիկագորշ, նոսր մազերով։ Վերջավորությունները երկար են։ Մատները միացած են լողաթաղանթով և վերջանում են կճղակաձև ճանկերով։ Գլուխը երկարավուն է, դունչը՝ բութ։ Պոչ չունի։ Տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի մերձարևադարձային անտառների գետերի ու լճերի ափին։ Սնվում է ջրային բույսերով։ Լավ լողում է և սուզվում։ Հղիությունը 4 ամիս է, ծնվում են 2–5 լրիվ զարգացած ձագեր։ Ապրում է խմբերով։ Առանձին տեղերում ջրախոզուկները վնաս են հասցնում տնկադաշտերին։ Որսորդության օբյեկտ է, օգտագործվում են միսը և մաշկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 525 CC-BY-SA-icon-80x15.png