Կայմաններ (լատին․՝ Caiman), ալիգատորների ընտանիքի սողունների 3 սեռի (Caiman, Melanosuchus, Paleosuchus) ընդհանուր անվանումը։ Ամենախոշորը սև կայմաններն (Melanosuchus niger) են, որոնց մարմնի երկարությունը 4-5 մ է։ Սնվում են հիմնականում ձկներով, ջրային և ճահճային թռչուններով, մանր կաթնասուններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 222)։