Թփուտների շուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թփուտների շուն
Թփուտների շուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Թփուտների շուն
Լատիներեն անվանում
Speothosvenaticus
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Թփուտների շունը (լատ.՝ Speothos venaticus) գայլազգիներին պատկանող կենդանի է, որը հանդիպում է միայն Հարավային Ամերիկայում։ Այսօրվա դրությամբ հազվագյուտ և շատ քիչ հանդիպող կենդանի է։ Տարբեր լեզուներով այս կենդանուն տալիս են տարբեր տիպի անվանումներ՝ ջրային շուն, փոքր աղվես և այլն։

Բնութագիր[խմբագրել]

Չափսերը[խմբագրել]

Թփուտների շուն

Թփուտների շները ունեն 55-75 սմ մարմնի երկարություն և 13 սմ երկարության պոչ։ Մարմնի բարձրությունը 20-30 սմ է իսկ քաշը՝ 5-8 կգ։ Իրենց մարմնի մեծությանը համեմատ նրանք ունեն փոքր ոտքեր և փոքր ականջներ։ Թփուտների շները ունեն 38 ատամ և ատամնաշարի կառուցվածքը իդեալական է իրենց սննդի համար։ Այս կենդանիների թաթերի կառուցվածքը հարմարեցված է լավ լողալու համար։

Մորթին[խմբագրել]

Չափահաս թփուտների շների մորթին ունի երկար և փափուկ մազեր և մուգ շագանակագույն-կարմրավուն գունավորում։ Փորին հարող մասի մազերը ավելի մուգ են։ Նորածին թփուների շների մազածածկը ավելի մուգ է և բացանում է տարիքի հետ միասին։

Սնունդը[խմբագրել]

Թփուտների շները մսակեր կենդանիներ են և սնվում են տարբեր չափսի կրծողներով։ Նրանք հիմնականում որսում են ցերեկը։ Այս կենդանիները որսում են փոքր խմբերով, սակայն հանդիպում են նաև միայնակ որսացողներ։ Գրանցվել են դեպքեր, երբ թփուտների շները խմբով որսացել են իրենցից մի քանի անգամ ավելի մեծ կենդանիների, օրինակ՝ վարազ։

Ապրելակերպը[խմբագրել]

Թփուտների շունը ձագերի հետ

Թփուտների շները ապրում են փոքր խմբերով։ Խմբի մեջ գործում են նույն կանոնները, ինչ գայլերի ոհմակներում։ Խումբը գլխավորում է հիմնական ալֆա զույգը, իսկ մյուսները նրանց ենթարկվում են։ Զագեր ունենալու իրավունքը նույնպես տրված է ալֆա զույգին։ Խմբի մյուս անդամները օգնում են պահել և պահպանել զագերին։ Ուտելու ժամանակ ծնողները ուտում են որսի ոտքերի մասը, ուտելու համար ավելի հեշտ մասերը թողնելով ձագերին։

Թփուտների շների հղիությունը տևում է մոտ 65-83 օր և ծնվում են երեքից վեց ձագեր։ Ձագերը սկզբնական շրջանում բոլորովին անպաշտման են։ Նրանք ծնվում են կույր և խուլ։ Աչքերը բացվում են 14-19 օրական հասակում։ Այս կենդանիները ապրում են 10 տարուց ավել։

Տարածվածությունը[խմբագրել]

Թփուտների շները հանդիպում են միայն Հարավային Ամերիկայում, որտեղ նրանք տարածված են համարյա բոլոր երկրներում։ Նրանց կարելի է հանդիպել մայրցամաքի կենտրոնական մասում, Անդյան Լեռների հյուսիսային մասում, Բրազիլիայում, Վենեսուելայում և Բոլիվիայի ու Պարագվայի հարավային հատվածում։ Ապրում են հիմնականում անտառներում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, կարող են ապրել նաև գետերին հարող հատվածներում և նույնիսկ բաց տարածություններում։

Արտաքին հղումներ[խմբագրել]