Սղոցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սղոցի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Փշարմավազգիների
Տեսակ Փշարմավ
Լատիներեն անվանում
Ílex
L. (1753)
Հայերեն տարանուններ

Սղոցի, սրատերև, փշարմավ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 27980
NCBI 4295
EOL 40226

IPNI60437220-2

Սղոցի, փշարմավ, սրատերև (լատ.՝ Ílex), պատկանում է փշարմավազգիների ընտանիքի մշտականաչ, հազվադեպ տերևաթափ, ծառերի ու թփերի ցեղին։ Այգեպանները սղոցենին գնահատում են իր դեկորատիվ փայլուն կաշենման տերևների, մուգ կանաչ, կամ երկգույն, պայծառ ու գրավիչ հատապտուղների համար, որոնք կարող են լինել կարմիր, դեղին, սպիտակ, սև կամ նարնջագույն։ Հատապտուղները հասունանում են աշնանը և լավ են պահպանվում ողջ ձմեռը անգամ մնալով ծառի վրա։ Առավել տարածված է Փշարմավ սրատերև ( Ilex aquifolium

Ստուգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղի լատիներեն անվանումը ծագել է քարե կաղնի (Quercus ilex) բառից։ Ilex լատիներեն անվանումը նշանակում է քարե կաղնի, փշակաղնի կամ մշտադալար կաղնի (Quercus ilex)։ Չնայած նրան, որ Լիննեի[1] դասակարգման մեջ Ilex-ը սղոցին էր, Մեծ Բրիտանիայում 19-րդ դարում, Ilex անվանումը կրում էր նաև կաղնին, սղոցիի հետ միասին։ Հնարավոր է, որ դա պայմանավորված է եղել տերևների մակերեսի նմանությամբ[2]։ Անգլերեն բույսի անվանումն է ՝ Holly (Ilex aquifolium), այս բույսի ճյուղերը և պտուղները օգտագործվում են Սուրբ Ծննդյան տոնի ձևավորման համար։ Holly անվանումը ավելի լայն բնագավառում կիրառում են ամբողջ ցեղի համար։ Holly անվան ծագումը համարվում է Հին անգլերեն hole(ġ)n, Միջնադարյան անգլերեն Holin և ավելի ուշ Hollen[3] [4] բառերի կրճատված ձև։'

Ֆրանսերեն փշարմավի անվանում է ՝ houx։ Անվանումը ծագել է Հին Հոլանդերեն *hulis (Միջնադարյան Հոլանդերեն huls[5]) բառից։ Երկուսն էլ կապված են Հին Գերմաներեն hulis, huls, ինչպես և Ցածրագերմաներեն / Ցածրաֆրանկերեն Hülse կամ hulst տերմիններին։ Այս Գերմանական խոսքերը կարծես ծագել են Կելտերեն լեզվից՝ Ուելսերեն celyn, Բրետոններեն kelen (n) և Իռլանդերեն cuileann բառերից։[6] '

Մի քանի ռոմանական լեզուներում օգտագործվում է acrifolium լատիներեն անվանումը, այսպես՝ Իտալերեն agrifoglio, Ակվիտաներեն grefuèlh[7] և այլն։'

Հայերեն լեզվի մեջ գոյություն ունի այդ ծառի մի քանի անվանումներ. սղոցի, փշարմավ, սրատերև։

  • Անգլերեն՝ Holly
  • Դանիերեն՝ Kristtorn
  • Գերմաներեն՝Stechpalmen
  • Ճապոներեն՝ モチノキ (մոչինոկի)
  • Կորեերեն՝ 감탕나무속 (gamtangnamusog)
  • Լիտվերեն՝ Bugienis
  • Նորվեգերեն՝ Kristtorn
  • Լեհերեն՝ Ostrokrzew
  • Ռուսերեն՝ Падуб
  • Չինարեն՝ 冬青屬(Dōngqīng shǔ)
  • Վրացերեն՝ ბაძგი (բաձգի)
  • Հունարեն՝ Ίληξ (իլիքս)

Տարածվածությունը և բնապահպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի 400 –ից[8] ավելի տեսակներն աճում են 2 կիսագնդերի արևադարձային և մերձարևադարձային ( երբեմն բարեխառն) գոտիներում։ Բնության մեջ սղոցենին բավականին տարածված ծառատեսակ է և հանդիպում է գրեթե ամենուր։ Տեսակների թիվը մեծ է հատկապես Հվ. Ամերիկայում, Հվ. Արլ. և Արլ. Ասիայում։ ՍՍՀՄ-ում (Հեռավոր Արևելքում ևԿովկասում) աճում է սղոցիի 6 տեսակ, որոնցից 3-ը գրանցված են ՍՍՀՄ Կարմիր գրքում։

Թունոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սղոցին կարող է պարունակել սուրճի թթու, կաֆեոլի ածանցյալներ, կաֆեոլշիկիմիկ թթու, քլորոգեն թթու, ֆերուլոյքունիք թթու, կվերցետին, հնայի թթու, կեմփֆերոլ, տանին, ռուտին, կոֆեին, և թեոբրոմին[9][10]։'

Սղոցի հատապտուղները կարող են առաջացնել փսխում և լուծ։ Նրանք հատկապես վտանգավոր են այն դեպքում, երբ երեխաներ են նրանք ուտում, գրաված իրենց վառ կարմիր հատապտուղներով։ Օգտագործելով ավելի քան 20 հատապտուղներ, կարող է ճակատագրական լինել երեխաների համար[10][11][11]։'

Սղոցի տերևները[11] կարող են առաջացնել լուծ, սրտխառնոց, փսխում, ստամոքսի և աղիքային խնդիրներ։ Սղոցի բույսերը կարող են թունավոր լինել կենդանիների և անասունների համար[12]։ Որոշ փշարմավի տեսակի տերևները օգտագործվում են մի շարք մշակույթներում, որպես ամենօրյա թեյ։ '

Gallberry[13] (I. glabra) տեսակի փշարմավի տերևները դառն են ու ունեն փսխողական հատկություն։

Բուսաբանական նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սղոցի սրատերև

Տերևները պարզ են, հերթադիր, կաշեկերպ, շուտ թափվող, մանր տերևակիցներով։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնավուն, նուրբ, հաճելի հոտով՝ հավաքված հովանոցաձև կամ հուրանաձև ծաղկաբույլերում։ Սղոցիի փշերը չափազանց սուր են և պահպանվում են իրենց սրությունը նույնիսկ ընկած տերևների մոտ։ '

Սղոցիի գարնանային ծաղկումը անցնում է աննկատ, փոքր բաց գույնի ծաղիկները ձևավորվում են տերևանութում։ Հաճախ արական և իգական ծաղիկները ձևավորվում են տարբեր բույսերի վրա, ուստի պտղի ձևավորման համար պետք է տնկել արական և իգական բույսերը միմյանց մոտ։ Հեռացնելով այդ տերևները, կարելի է հեշտությամբ խոցել մատը նույնիսկ հաստ այգեգործի ձեռնոցներ հագած։

Եվրոպյան Փշարմավ (Ilex aquifolium) տերևները և պտուղը

Պտուղը կորիզակ է[14]։ Սղոցիի պտուղները առօրյայում կոչվում են հատապտուղ, սակայն ըստ բուսաբանների նրանք կորիզակ են։

Նշանակությունը և կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սղոցին վաղուց է գնահատվել մարդու կողմից։' Գործնական տեսանկյունից փշարմավները հետաքրքրություններ են ներկայացնում, որպես հողմապաշտպան պատնեշներ, ծովափերի բույսեր (շնորհիվ աղի հանդեպ իրենց բարձր դիմադրությամբ) և շատ հուսալի կանաչ ցանկապատեր։ '

  • Պարագվայական փշարմավ' կամ պարագվայական թեյը հայտնի է իր օգտակար հատկություններով և կոֆեինի պարունակությամբ չորրորդն է աշխարհում (թեյից, սուրճից և կակաոյից հետո) ։ Դրա տերևներից ստանում են մատե կոչվող խմիչքը։'
  • Չինական լայնատերև սղոցիի տերևներից, ստանում են թեյանման դեղորայքային խմիչք ՝ կուդին։

Ինչպես և մղամուճը, սղոսին էլ օգտագործվում էր Հին Հռոմում Սատուրնյան ձմեռային տոների ընթացքում, հետագայում քրիստոնեության գալուստից ի վեր, այս տոնը ձևափոխվում է Սուրբ Ծննդյան տոնին։'

Դրուիդների հավատալիքներում, փշարմավը խորհրդանշում էր արևը, հենց այդ պատճառով էլ հին կելտերը զարդարում էին իրենց տները, ձմռան մռայլ ամիսներին, ծառի երիտասարդ ճյուղերով։' Մինչև հիմա էլ սղոցին համարվում է Սուրբ Ծննդյան ավանդական բույս, որը լայնորեն օգտագործվում ձմռան տոների կապակցությամբ, զետեղարանի և տոնական սեղանի ձևավորման մեջ, այնպես էլ օգտագործվում է, որպես նյութ ամանորյա ծաղկեպսակների և նույնիսկ երբեմն էլ փոխարենում է "գլխավոր" Սուրբ Ծննդյան ծառ՝ տոնածառին։'

Էդվարդյան դարաշրջանում սղոցիի տրցակներ օգտագործվում էին ծխնելույզի մաքրման մեջ։ Հյուսիսամերիկյան հնդիկները օգտագործվում էին տեղական թեյի սղոցի տերևները (Ilex vomitoria), որը հայտնի է իր լուծողական և փսխողական հատկություններով, որպես հակաթույն իրենց բժշկության մեջ, կրոնական ծեսերի ընթացքում։ Երիտասարդ տերևներից և վարոցներից (ճիպոտներից, շվերից), նրանք պատրաստում էին խմիչք, որը կոչվում էր սև թեյ։'

Սղոցին և մղամուճը Սուրբ Ծննդյան բացիկի վրա պատկերված։ Circa 1880s

Փշարմավ որպես դեկորատիվ բույս[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես պարտեզի բույս, սղոցին չի պահանջում շատ ուշադրություն։ Նրանք պատրաստ են աճել ավազոտ կամ կավե հողերում, մի պայմանով, որ հողը լավ ջրաթափանց լինի և պարունակի հումուս։ '

Սղոցին պատրաստ է համակերպվել նաև կիսաստվերության հետ, բայց պետք է նկատել, որ երկգույն տերևներ ունեցող տեսակների մոտ, գույների հակադրությունը լավագույնս դրսևորվում է բաց արևի տակ։ ' Սղոցիի հիվանդություններից կարելի է նշել ֆիտոֆտորոզ (Phytophthora), որը հանգեցնում է արմատի հոտեցմանը ու բույսի մահվանը։' Վնասված հիվանդությամբ բույսերը պետք է ոչնչացնել, իսկ հողը ամբողջ տարածքում ախտահանել։ ' Էտումը կատարվում է պտղաբերության ավատի վերջում։ Շատ սղոցիներ միայն շահում են էտումից հետո։ Երկգույն սղոցիներին էտում են միայն կանաչ ճյուղերը, եթե այդպիսիք կան։ Տեղափոխել ավելի նպատակահարմար է երիտասարդ բույսերը ձմեռանը կամ վաղ գարնանը, ավելի մեծահասակ բույսերը չեն սիրում տեղափոխումը։ Գնման ժամանակ անպայման պետք է պարզել բույսերի խաչաձև փոշոտման եղանակաը, քանզի կարող է բավարար չլինել մեկ բույսը և անհրաժեշտ լինի գնել երկու սղոցի, որպիսզի կատարվի ճիշտ փոշոտում։ ' Այգու դիզայնի մեջ սղցին ունի իր ուրույն տեղը։ Նաև գերազանց կիրառվում է անտառներում և վայրի այգիներում, որտեղ այդ ծառը ապահովում է անհրաժեշտ ապաստան միջատներին և սնունդ է հանդիսանում թռչունների համար, քանի որ նրա հատապտուղները, ըստ էության, մնում են ճյուղերի վրա մինչև նոր ծաղկումը։ Հենց թռչունների շնորհիվ էլ կատարվում է փշարմավի տարածումը և բազմացումը վայրի բնության մեջ. պտուղները ուտելիս, նրանք տարածում են ամենուր պարունակող նրանց մեջ սերմերը։ Սղոցիի նոր ծլերը իրենցից ներկայացնում են մոլեխոտեր, որոնք հայտնվում են առավել դժվար հասանելի վայրերում. ցանկապատի կամ պարիսպի տակ։ ' Սղոցին գեղեցիկ է նայվում, երբ տնկված են երիզորդ և խմբերով։ Սղոցիի լավ «ընկերներն» է ավանդաբար մահոնիան, հորտենզիան, իլենիններ և շատ այլ ծառեր։ Սղոցիները գերազանց ենթարկվում են ձևային էտմանը, ինչի արդյունքում ստացվում են գեղեցիկ տոպիարներ։ Բոնսաի սիրահարները հաճույքով աշխատում են դանդաղ աճող փշարմավի հետ։

Մշակվածության մեջ հաճախ տարածված են սղոցիի ետևյալ տեսակները և սորտերը.

  • Ilex aquifolium – փշարմավ սրատերև կամ հասարակ, և նրա բազմաթիվ տեսակները և հիբրիդները։ Հայտնի է այս տեսակի իգական բույսերը . 'Handsworth New Silver' և 'Golden King' կանաչա- դեղնավուն տերևներով և կարմիր հատապտուղներով, ինչպես նաև ' Amber' - կոմպակտ թուփ, ճոխ նարնջագույն հատապտուղներով։ Արական բույսերը հետևյալն են. 'Silver Queen' (անվանումը հաճախ սխալ է արտացոլում բույաի սեռը), 'Ferox Argentea', որը հայտնի է իտ մանր բծավոր տերևներով, հարկ է նշել, երկու արժեքավոր ինքնուրույն փոշոտվող սորտերը՝ 'J. C. van Tol' և 'Pyramdalis' - ծառ թե թուփ, երկգույն կանաչա-դեղնավուն տերևներով, գրեթե առանց փշերի և կարմիր հատապտուղներով։ Նոր ծլերը ունեն վառ ծիրանի գույն։
  • Ilex altaclerensis - բացառապես դիմացկուն, ցրտադիմացկուն մշտադալար բույս։ Գերազանց աճում են քաղաքային վայրերում, քանի որ նրանք կարող են դիմակայել գազի աղտոտմանը։ Հայտնի է է իգական տեսակները . ' Belgica Aurea ' և ' Wilsonii' (վառ կարմիր պտուղներով և երիտասարդ մանուշակագույն / ծիրանի ծլերով) և արական 'Hodginsii'։
  • Ilex opaca – Ամերիկյան սղոցի։ Հյուսիսային Ամերիկայի բարձրահասակ (մինչև 15 մետր) ծառեր են կարմիր, դեղին կամ նարնջագույն պտուղներով։ Ցրտակայունություն ՝ 5-9 գոտի։
  • Ilex glabra - ցրտադիմացկուն (գոտի 4-9), կոմպակտ թփեր են, սև հատապտուղներով։
  • Ilex crenata- փոքր, առատորեն պտղատու թփենի, սև հատապտուղներով։ Հայտնի սորտերը. 'Convexa' և 'Golden Gem'։ Ցրտակայունությունը 5—8։
  • Ilex ×meserveae – եև մեկ ցրտադիմացկուն տեսակ, կարմիր հատապտուղներով։ Հայտնի իգական և արական սորտերն են - 'Blue Princess' և 'Blue Prince'։
  • Ilex verticillata – ցրտադիմացկուն և բացառապես դեկորատիվ բույս։ Տերևաթափ թփենի, ձմեռ խիթ ծածկված վառ կարմիր հատապտուղներով, որոնք հիասքանչ են նայվում մերկ ճյուղերի վրա։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փշարմավի Թագավոր (անգ՝ Holly King) և Կաղնու Թագավոր (անգ՝ Oak King) – անգլիական բանահյուսական կերպարներ են, դարավոր թշնամիներ, որոնցից յուրաքանչյուրին պատկանում է տարվա կեսը։
  • Ջ. Ռոուլինգի, Հարի Փոթերի վեպերի շարքում, Հարին ուներ փշարմավից կախարդական փայտիկ, ում հիմքում փյունիքի փետուրն էր։
  • Հոլիվուդ վերնագիրը (Hollywood) բառացիորեն նշանակում է «փշարմավի պուրակ» կամ «սղոցիների պուրակ»։
  • Ջ.Ր.Ր. Տոլկինի ստեղծագործություններում, Միջերկրում, Էրեգիոն տարածքի անունը ծագել էր սինդարյան փշարմավի անվանումից, երբեմն թարգմանվում է ռուսերենով՝ Օստրաննա կամ Պադուբ։ Մորիա դարպասների մոտ աճել էր երկու հսկա սղոցի։ Նախորդ ժամանակաշրջանում, երբ դեռ Սաուռոնի չար կամքը չէր ավերել Էրեգիոն և աքսորել թզուկների կլան, ճանապարհի երկայնքով, որը կապում իրենց թագավորությունները, Էրեգիոն և Կազադ-Դում, աճել էր բարձրահասակ սղոցենիներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Index Nominum Genericorum»։ 2009-02-05 
  2. Shorter Oxford English dictionary, 6th ed.. United Kingdom: Oxford University Press. 2007. էջեր 3804. ISBN 0199206872. 
  3. T. F. Hoad, English Etymology, Oxford University Press, 1993 (ISBN 0-19-283098-8), p. 218b.
  4. Skeat, Walter William (2005). A Concise Etymological Dictionary of the English Language. Cosimo, Inc.. էջ 244. ISBN 978-1-59605-092-1. https://books.google.am/books?id=ls_XijT33IUC&pg=PA244. 
  5. etymology of "houx" (French)
  6. Skeat, Walter William (1882). An etymological dictionary of the English language. Clarendon Press. էջ 269. https://books.google.am/books?id=A4M_AAAAMAAJ&pg=PA269. 
  7. Nettleship, Henry (1889). Contributions to Latin lexicography. Clarendon Press. էջ 27. https://books.google.am/books?id=TFfRAAAAMAAJ&pg=PA27. 
  8. Ilex: информация на сайте The Plant List
  9. Kellie P. Burris1, Federico M. Harte1*, P. Michael Davidson1, C. Neal Stewart, Jr.2, and Svetlana Zivanovic1 (2012)։ «COMPOSITION AND BIOACTIVE PROPERTIES OF YERBA MATE (Ilex paraguariensis A. St.-Hil.): A REVIEW»։ Chilean Journal of Agricultural Research 72 (2): 268–274 
  10. 10,0 10,1 «Toxicity of Holly»։ Վերցված է մարտի 3, 2014 
  11. 11,0 11,1 11,2 «HOLLY»։ webmd.com։ Վերցված է մարտի 3, 2014 
  12. «American Holly»։ aspca։ Վերցված է մարտի 3, 2014 
  13. Austin, Daniel F. (2004). Florida Ethnobotany. CRC Press. էջ 363. http://www.crcpress.com/product/isbn/9780849323324. 
  14. «Kew Plants and Fungi»։ 2012-04-11 
  15. Little Jr. Elbert L.; Roger G. Skolmen (1989)։ «Kāwa[[:Կաղապար:Okina]]u, Hawaiian holly» (PDFUnited States Forest Service 
  16. Ulloa Ulloa & Jørgensen (1993), eFloras.org (2007a, b), IUCN (2007), RBGE (2007), USDA (2007a, b)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]