Իլենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Իլենածաղկավորներ (Celastrales)
Ընտանիք Իլենազգիներ (Celastraceae)
Ցեղ Իլենի (Euonymus)
L., 1753

Իլենի (լատին․՝ Euonymus), շիմշիր, խուրենի, իլենազգիների ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռների գոտիներում։ Աճում է կաղևու-բոխու անտառներում, անտառեզրերին, կիրճերում, ձորերում և այլն։ Թավշային իլենին հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Շիկահողի արգելոց), չորադիմացկուն է, լուսասեր, գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլենի լայնատերևի տուփիկներ

Բարձրությունը՝ 1-9 մ է։ Տերևները պարզ են, հակադիր, սղոցաեզր։ Ծաղկաբույլը պարզ կամ բարդ կիսահովանոց է, ծաղիկները՝ երկսեռ, կանաչասպիտակավուն, դեղին։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը 4-5-բնանի տուփիկ է։ Պարունակում է գլիկոզիդներ, ալկալոիդն իլենի լայնատերև (E. latifolia)։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է սերմերով և կտրոններով։ Բույսն ամբողջովին թունավոր է։ Իլենիից ստանում են գուտապերչ։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 200, Հայաստանում՝ 4 տեսակ՝ իլենի թավշային (E.velutina), իլենի սովորական կամ եվրոպական (E. europaea), իլենի ելունդավոր (E. verrucosa) և իլենի լայնատերև (E. latifolia)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 318