Մղամուճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մզամուրճ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Փոկածաղկազգիներ
Ընտանիք Մզամուրճազգիներ
Ցեղ Մզամուրճ
Տեսակ Սպիտակ ճագոմ
Լատիներեն անվանում
Viscum album
Հայերեն տարանուններ

Մզամուրճ, մղամուճ, սպիտակ ճագոմ կամ ճուշ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 27906
NCBI 3972
EOL 582687

Մղամուճ, մզամուճ, մզամուրճ, սպիտակ ճագոմ, ճուշ (լատ.՝ Víscum) մշտադալար թփենի, գնդաձև, կիսամակաբուծական թփերի ցեղից։ Ավելի վաղ, ըստ APG II դասակարգման համակարգի, մզամուրճի ցեղն պատկանում էր փոկածաղկազգիների ընտանիքին (Santalaceae)։ APG III դասակարգման համակարգի մզամուրճն պատկանում է մզամուրճենու ընտանիքին (Viscaceae

Մակաբուծում է բազմաթիվ բույսերի (ծառերի) վրա. բարդենու[1], թխկենու, ուռենու, կեղծակացիայի (կեղծլոբենու), ավելի սակավ՝ լորենու, թեղու, կեչու, բոխու, ալոճենու, սոճենու, եղևնու վրա և մի շարք այլ պտղատու ծառերի վրա։ Բնակություն է հաստատում ծառի գագաթին կամ նրա ճյուղերի վրա և աճ է տալիս կանաչ, շատ դեպքերում խիթ թփով։ Թռչունների համար ունի անասնակերի արժեք։ Սպիտակ ճագոմի պտուղներից կարելի է եփել սոսինձ[2]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմելա բառը հայտնաբերվում է մի քանի սլավոնական լեզուներում, սակայն նրա ծագումը պարզ չի։ Հայերենում կա մի քանի անվան տարբերակներ. մզամուրճ, մղամուճ, բուն սոսնձուկ, սպիտակ ճագոմ, ճագում, պանթումա կամ ճուշ։'

Սպիտակ ճագոմը ծառի վրա

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mistletoe with berries.jpg

Ցեղում կա ավելի քան 70 տեսակներ[5].

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզամուրճի ծաղիկներ

Ճյուղերի երկարությունը 15-80 սմ է։ Տերևները հակադիր են կամ տերևափնջերով, նստադիր ամբողջական, հաստակեղև, ծաղիկները՝ միասեռ (բույսերը միատուն կամ երկտուն) մանր, կանաչավուն, դեղին կամ սպիտակավուն, մեծ մասամբ 3-ական՝ ցողունի խեչակներում (երկճեղքերում), հազվադեպ՝ միայնակ։ Տերևները մասնակցում են ֆոտոսինթեզում, չնայաց որոշ տեսակների մոտ այն նվազագույնի է հասցված[6]։ Պտուղը՝ սպիտակ, դեղին, նարնջագույն կամ կարմիր, հաճախ միասերմ կեղծ հատապտուղ է։ Բույսը ծաղկում է մարտ-ապրիլ, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին[7] և մնում ճյուղերի վրա ամբողջ ձմռանը։ Սերմերը՝ առանց կեղևի, պատված են մածուցիկ, յորձային պտղամսով։ Ջուր և հանքային նյութերը մզամուրճը ստանում է հյուրընկալող բույսից, այն բույսից/ ծառից, ում վրա մակաբուծում է։ Ճագոմների մեծ մասը կարող է աճել մի քանի տարբեր տեսակի հյուրընկալող բույսերի վրա։ Ճագոմի տեսակները տարբերվում են նախընտրած հյուրընկալող բույսերի տեսակներից։

Մզամուրճի պտուղներ

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 70 տեսակ, հիմնականում մերձարևադարձային և արևադարձային Աֆրիկայում, արևադարձային Ասիայում, Հյուսիսային Ավստրալիա, նախկին ԽՍՀՄ-ում՝ 2 տեսակ. մզամուրճը ճերմակ՝ եվրոպական մասի միջին և հարավային գոտում և Կովկասում, մզամուրճը գունավորված՝ Հեռավոր Արևելքում։ Աճում է Ղրիմում, Բալթյան երկրներում, ինչպես նաև հայտնաբերվել է Պրիմորսկի կրայում,Կալինինգրադում և Լենինգրադի մարզում։ Կենտրոնական Ռուսաստանում բավական տարածված է հարավային Սևահող տարածքներում, սակավ Սևահող տարածքներում գրեթե բացակայում է[7]։ Կա ճերմակ մզամուրճի 3 ենթատեսակ, մեկը մակաբուծվում է լայնասաղարթ (տանձենի, խնձորենի, բարդի, թխկի և այլն), մյուսները՝ ասեղնատերև ծառերի (սոճի, եղևնի) վրա։ ՀՀ-ում մզամուրճը տարածված է Իջևանի, Մեղրու շրջանների անտառային գոտում, Հոկտեմբերյանի շրջանում, Երևանում։'

Լատվիայի հյուսիսային սահմանի տարածքում անցնում է մզամուրճի արեալ։ Գտնվում է Լատվիայի պաշտպանության ներքո, ընդգրկված է այդ երկրի Կարմիր գրքում։

Տարածման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մղամուճ

Մզամուրճի տարածման մեջ ուրույն տեղն են զբաղեցնում թռչունները, հիմնականում կեռնեխները։ Հատապտուղները ուտելիս, նրանք կեղտոտվում են հատապտուղի կպչում զանգվածով՝ այսպես կոչված վիսցինով, որը պարունակում է մզամուրճի սերմերի մեջ, իրենց կտուցները։ Այնուհետև, ծառից ծառ թռչելով և կտուցը մաքրելով ճյուղերին, աղտոտում են դրանք վիսցինով, որոնց մեջ ճուշի սերմերն են։ Հետագայում այդ կպչուն զանգվածը(վիսցինը) չորանալով ճյուղի վրա, սոսսնձում է ճուշի սերմերը, ինչը օժանդակում է նրանց հաջող ծլմանը ու զարգացմանը։'

Սկզբում ձգվում է նրա ենթաշաքիլային ծունկը, որն թեքվում է դեպի ճյուղ և հպվում է արմատի ծայրով նրա մակերեսին. այդ ժամանակ արմատի ծայրը ընդլայնվում է՝ դառնալով շրժանաձև, կցվում է ծառին։ Դրանից հետո, շրջանաձև դարձած արմատից դուռս է գալիս մի փոքր ձողաձև ընձյուղ (ծիլ), որը ծակում է ճյուղի կեղևը և կամբիումի միջից աճում է հասնելով մինչև բնափայտը։ Այդ ծիլը կատարում է գլխավոր կամ առաջնային ծծիչի դեր. նրա օգնությամբ մզամուրճը քաշում է բույսից ջուր և հանքային նյութեր։ Հենց որ ծիլը հասնում է բնափայտին, նրա արտաքին աճը դադարում է, սակայն բնափայտի աճի հետ զուգահեռ նա շարունակում է ձգվել երկարությամբ ագույցի (ներդրված) աճի օգնությամբ, որը կենտրոնացված է ծծիչի այն մասում, որն գտնվում է ճյուղի կամբիումում։ Ճյուղի բնափայտը դեն է նետում ծծիչը, այնպես որ արդյունքում այն ներդրված է լինում բնափայտի մեջ։ Այնուհետև, ըստ շերտերի քանաքից, որտեղ թափանցել է ծծիչը, կլինի դատել նրա տարիքը։ '

Գլխավոր ծծիչի հիմքից դեպի բոլոր ճյուղի կեղևի ուղղություններով, մեկնում են արմատանման, կանաչագույն այսպես ասած՝ ռիզոիդներ։ Դրանցից ռադիալ ուղղություններով մեկնում են դեպի բնափայտ ձողաձև ծլեր՝ եկրորդական ծծիչներ։ Վերջինները աճում են և շրջապատվում են բնափայտով ինչպես գլխավոր ծծիչը։ Նրանք հայտնվում են ռիզոիդների վերջույթների վրա մեկ տարվա ընթացքում մեկական։ Ձևավորելով մեկական ծծիչ, ռիզոիդները աճում են և ձևավորում են նոր ծծիչ և այսպես շարունակ։ Ռիզոիդների վրա երբեմն առաջանում են հավելյալ բողբոջներ, որոնք, աճելով, տալիս են սկիզբ մզամուրճի նոր շիվերին։ Այս շիվերը, ծակելով ճյուղի կեղևը, դուռս են գալիս։ Մզամուրճի ծծիչներով գերաճած բնափայտը, ձևավորում է ճյուղի վրա յուրահատուկ գերաճ, որն ներթափանցված է մակաբույծի բազմաթիվ անցքերով և ուղղիներով։

Սղոցին և մղամուճը Սուրբ Ծննդյան բացիկի վրա պատկերված։ Circa 1880s

Նշանակությունը և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի բույսերի ֆիզիոլոգիայի և միկրոկենսաբանության, ֆիզիկական քիմիայի լաբորատորիաներում քիմիական գիտությունների դոկտոր Ռազմիկ Լևոնի Վարդանյանի և կենսաբանական գիտությունների դոկտոր Երվանդ Բաղդասարյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են Գորիսի տարածաշրջանի կաղնու, ալոճենու և այլ ծառերի վրա մակաբուծող օմելայից ստացված մզվածքների և հանուկների հակաօքսիդիչ և հակաբիոտիկ հատկությունները։ Արդյունքները ներկայացվել են մի շարք գիտական ամսագրերում և միջազգային գիտաժողովներում։

Մզամուրճի պտուղներից ստանում են «թռչնի սոսինձ» (մանր թռշչուններ որսալու համար)։ Ճերմակ մզամուրճի մատղաշ տերևների թուրմը օգտագործվում է բուժման նպատակով՝ հիպերտոնիկ[8] հիվանդության վաղ փուլերում։

Բուժական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևներն ու տերևակալված, մատղաշ ընձյուղները, որոնք մթերվում են ուշ աշնանը կամ ձմռանը, երբ սնող ծառի տերևաթափ լինելուց հետո լավ երևում է մղամուճը։ Բույսի եղանակերպ ճյուղերը կտրում են դանակով կամ պոկում ձեռքով։ Կոշտ մասերը դեն գցելուց հետո՝ դալար մասերը կտրատում են 15-20 սմ չափերով, չորացնում ջեռոցում կամ ստվերում՝ միջանցուկ քամու տակ։ Չոր հումքը, որն ունի տհաճ, դառը համ, պահում են արկղերի մեջ՝ թղթով փաթաթված ձևով։

Մզամուրճի հիման վրա ստեղծվել են դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են անթրոպոսոփիկ բժշկության մեջ, այսպես կոչված քաղցկեղի օմելոթերապիա[9][10]։

Դեղաբույսն ունի կիրառման հին պատմություն[11]։

  • Դեռևս Հիպոկրատը, Պլինիոսը և Պարացելսը այն կիրառել են որպես հեմոստատիկ և պատող միջոց, մասնավորապես, ընկնավորության, նյարդային և գինեկոլոգիական մի շարք հիվանդությունների դեպքում։
  • Ամիրդովլաթը «տիպղ», «ոստղ» «պանթումա» անունների տակ դեղաբույսի հյութն ըմպելու ձևով նշանակել է հազի և արյունախխման, իսկ արտաքին ձևով՝ ոսկրային կոտրվածքների ժամանակ։
  • Բժիշկ Ասար Սեբաստիացին, ուռենու մղամուճը խառնելով մեղրի հետ, տվել է տարբեր բնույթի ցավերի։
  • Բժիշկ Մ. Ռեստենը՝ լուսնոտության և անդամալուծության ժամանակ։
  • Ըստ Կ. Գաբիկյանի, մասրենու մղամուճը, որ խիստ հազվադեպ է լինում, հուսալի միջոց է արյունային լուծի ժամանակ։

ԱՄՆ-ի սննդամթերքի որակի և դեղորայքային միջոցների վերահսկման կառավարությունը մղամուճը դասակարգել է որպես արգելված մթերքների շարքում, ոչ ենթակա վաճառքի։ Այս արգելքը ուժի մեջ է մինչև նրա անվտանգությունը չի ապացուցվել։ Մզամուրճի ներարկումը ԱՄՆ-ում թույլատրվում է միայն կլինիկական փորձարկումներում[10]։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզամուրճի տակ

Տերևները պարունակում են վիսկոտոքսին[12], վիսցերին, վիսկոլ և այլ տեսակի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր, ինչպես նաև խոլին, ացետիլխոլին, գլիկոզիդներ, սապոնիններ, ինոզիտ, հիմքեր, ստերիոլ, օլեանոլաթթու, ուրսոլաթթու, թիրամին, յուղ, սպիրտներից՝ պինիտ, կվեբրախիտ, կեղևը՝ գլիկոզիդներ, ֆլավոններ, մոմ, պտուղները՝ կաուչուկ, ինոզիտ, C վիտամին, E վիտամին[13], կարոտին։

Այլ օգտակար հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մղամուճը վնասակար բույս է։ Այն զգալի վնաս է հասցնում անտառներին և այգիներին։ Պտուղներից ստացվող սոսինձը լավ միջոց է ճանճերի դեմ պայքարելու համար։

Նշանները և սնահավատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ազգերի մոտ մզամուրճի հետ կապված կա բազմաթիվ համոզմունքներ, նշաններ և սնահավատություններ։ Անտիկ ժամանակից մզամուրճը խորհրդանշում էր կյանքը և հանդիսանում էր պաշտպանիչ թալիսման։ Հռոմիացինները հավատում էին, որ մզամուրճը նպաստում էր հղիությանը, երբ կինը այն կրում էր իր հետ։ Դրուիդները, կարծելով, որ մզամուրճի հատկությունները մոգական են, կտրում էին նրան ոսկե մանգաղով[14] աստղագիտական հաշվարկված ժամանակում, ճիշտ ծառի վրայից, համախմբված մարդկանցով, որոնք անցել են մաքրման ընթացակարգը և կատարել են ծիսական պարեր։ Վերածննդի հայտնի բժիշկ և ալքիմիկոս Պարացելսը հավաքում էր մզամուրճը, որը աճաց էր լինում կախված մարդկանց գանգերի վրա։

Սկանդինավիայում մզամուրճը խորհրդանշում էր խաղաղություն։ Նրանով զարդարում էին դրսից տները, ի նշան ապաստանի։ Եթե թշնամինները պատահական հանդիպում էին իրար ծառի տակ, որի վրա աճել էր մզամուրճը, ապա նրանք պարտավոր էին լինում զենքերը վայր գցել և այդ օրը չմարտնչեին։ Ավելի ուշ, այդ սովորությունը արտացոլվեց արևմտյան Սուրբ Ծննդյան ավանդույթներում, երբ համարվում էր, որ երկու հոգի անցնելիս մզամուրճի ճյուղի տակով պետք է համբույրվեին։

Սակայն, մյուս կողմից, ըստ հնագույն գերմանացիների հեթանոսական լեգենդների, հենց մզամուրճի ճյուղով էր դավաճանական Լոկին սպանել Բալդուրին՝ գարնան և լույսի աստվածին[15]։ Անգլիայում մզամուրճն էտ հանդիսանում հիմնական Սուրբ Ծննդյան զարդարանք, մինչև տոնածառի տարածմանը XIX19-րդ դար[16] երկրորդ կեսին։ Անգլիական սովորությունը Սուրբ Ծննդին համբուրվել մզամուրճի ճյուղի տակ, թերևս համարվում է հնագույն հռոմեական սատուրնալիների արձագանք ձմեռային արևադարձի օր. այդ օրը կարելի էր համբուրել նույնիսկ օտար մարդկանց։

Մզամուրճը նաև համարվում էր կայծակի բույս, ուստի նրա ներկայությունը տան մեջ նշանակում էր պաշտպանություն ամպրոպից և կայծակից, ինչպես նաև կախարդներից և չար հոգիներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tree News, Spring/Summer 2005,Publisher Felix Press
  2. Thomas B. Johnson. 1848. The sportsman's cyclopaedia. 940 p.
  3. D. Zuber (2004). Biological flora of Central Europe: Viscum album L. Flora 199, 181-203
  4. Site du cnrtl : étymologie de GUI
  5. Виды рода Viscum на сайте The Plant List.
  6. Visser, Johann (1981). South African parasitic flowering plants. Cape Town: Juta. ISBN 0-7021-1228-3. 
  7. 7,0 7,1 Сроки указаны для регионов Средней России
  8. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — Высш. шк., 1990. — С. 117. — ISBN 5-06-000085-0
  9. «Об антропософской медицине»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-17-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 9 
  10. 10,0 10,1 «Mistletoe»։ American Cancer Society։ Last Revised: 16.1.2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-04-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 27 
  11. http://www.med-practic.com/arm/143/1411/%D5%84%D5%B2%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%B3%20%D5%BD%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%20-%20%D0%9E%D0%BC%D0%B5%D0%BB%D0%B0%20%D0%B1%D0%B5%D0%BB%D0%B0%D1%8F%20-%20Viscum%20allum%20L/article.more.html Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևներն ու տերևակալված, մատղաշ ընձյուղները
  12. Olsnes S, Stirpe F, Sandvig K, Pihl A (November 1982)։ «Isolation and characterization of viscumin, a toxic lectin from Viscum album L. (mistletoe)»։ The Journal of Biological Chemistry 257 (22): 13263–70։ PMID 7142144։ Վերցված է 2009 թ․ հունիսի 22 
  13. Головкин Б. Н. и др. Биологически активные вещества растительного происхождения. В 3-х т. / Отв. ред.В.Ф.Семихов. — М.: Наука, 2001-2002. — ISBN 5-02-004326-5
  14. Pliny the Elder. Natural History. Book XVI. 
  15. Faulkes, Anthony (Trans.) (1995). Edda, pages 48-49. Everyman. ISBN 0-460-87616-3
  16. Susan Drury, "Customs and Beliefs Associated with Christmas Evergreens: A Preliminary Survey" Folklore 98.2 (1987:194–199) p. 194.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png