Բոխի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոխի
Carpinus betulus 01 by Line1.jpg
Բոխի սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հաճարածաղկավորներ
Ընտանիք Կեչազգիներ
Ցեղ Բոխի
Լատիներեն անվանում
Carpinus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 19503
NCBI 78607
EOL 44522

IPNI13480-1

Բոխի (լատ.՝ Carpinus), ղաժի, կեչազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 2 տեսակ։

Տարածումը Հայաստանում[խմբագրել]

ՀՀ-ում տարածված են բոխի սովորական կամ կովկասյան (C. caucasica) և Բ. արևելյան կամ ղաժի (C. orientalis)։ Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարգերում (բացառությամբ՝ Սևանի ավազանի և Վայոց ձորի մարզի), երկրորդը հիմնականում՝ ստորին անտառային գոտում։ Բունը հարթ է՝ մոխրագույն կեղևով, կովկասյան բոխու բարձրությունը 30-35 մ է, արևելյանինը՝ 5-18 մ։ Տերևներն էլիպսաձև են, կրկնակի ատամևաեզր, հերթադիր։ Ծաղիկները բաժանասեռ են՝ խմբված կատվիկներում։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը միաբուն, միակորիզ ընկուզիկ է։ Արևելյան ոխին ավելի չորադիմացկուն է, ջերմասեր, հողի նկատմամբ՝ քիչ պահանջկոտ։ Բ. ապրում է մինչև 200 տարի։

Բոխի Շուշիին (C. schuschaensis) սահմանափակ տարածությամբ Հանդիպում է միայն Սյունիքի մարզի ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում և նոսրանտառներում։ Շատ արժեքավոր է. ունի հոծ, ծանր բնափայտ։ Կեղևի ներսի կողմից ստանում են դեղին ներկ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Գրականություն[խմբագրել]

  • Ботаника. Учебник для вузов: в 4 т / Под ред. А. К. Тимонина, И. И. Сидоровой // М.: Изд. центр «Академия». — Հ. 3 — 472 — 472 — 472 էջ. — ISBN 978-5-7695-2746-3.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png