Քննարկում:Մղամուճ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը բարելավվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։


Խնդրում եմ փոխել էջի անվանումը, քանի որ Մզամուրճ ավելի կորեկտ է:Koryunum (քննարկում) 17:31, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Հարգելի Koryunum, ի՞նչ է նշանակում ավելի կորեկտ է, եթե կարող եք ցույց տվեք հայերեն աղբյուր, որտեղից եք վերցրել հայերեն անվանումը, բացի այդ Ձեր կողմից նշված աղբյուրի ծավալները ակնհայտ փոքր են Ձեր կողմից ավելացրած տեղեկատվության չափսերից, հետևաբար հարց է առաջանում, իրականում ի՞նչ այլ աղբյուրներից եք օգտվել հոդվածը գրելիս:--6AND5 (քննարկում) 17:47, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Բարի, թարգմանել եմ ռուսերեն էջից նաև ավելացրել եմ այլ կայքերից: Անպայման կնշեմ կայքերի ցանցը: Ինչ վերաբերում է անվանը, ապա շատ օնլայն բառարաններ թարգմանում են Омела белая - Մզամուրճ կամ ճագոմ:

[[1]]Koryunum (քննարկում) 17:57, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Այստեղ Դավիթի օգնության կարիքն ունենք։ Ջէօ () 17:59, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Կայքերը նշեցի: Նաև խնդիր կա Ընտանիքի հետ, հույսով եմ կօգնեկ:Koryunum (քննարկում) 18:16, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ձեր նշած աղբյուրներում ավելի շատ առանց ր տառի գրված, դրա համար, ես ուղղակի հոդվածի առաջին տողում փոփոխություն արեցի[2], ինչպես նաև վերահղում կստեղծեմ, ուրիշ ի՞նչ հարց կա:--6AND5 (քննարկում) 19:07, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Սա վերահղումը՝ Մզամուրճ, մնացած վերահղումները հետո կսեղծեմ, երբ անվանման հարցը հստակեցվի:--6AND5 (քննարկում) 19:15, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Շնորհակալ եմ ճշտումների համար: Ինչ վերաբերում է անվանը, ապա կհամաձայնվեմ, քանի որ անգամ բառարաներում նշված է մի քանի տարբերակներ: Մնաց Ընտանիքի խնդիրը պարզվի, Մզամուրճազգիներ թե՞ Մղամուճազգիներ: Նաև կավեկացնեմ արտաքին հղումները:Koryunum (քննարկում) 19:23, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Երկուսն էլ կարող եք գրել, ուղղակի մեկը փակագծում, բայց մեկ այլ խնդիր կա, արտաքին աղբյուրներ ավելացնելիս հարկավոր է, որ հոդվածում գրվածը բռնի այդ աղբյուրների տեղեկատվության հետ, այսինքն սիրունության համար չավելացվի աղբյուրներ, բայց դա չի նշանակում, որ կարելի ուղղակի պատճենել այդ աղբյուրներից տեքստը, դա նույնպես արգելվում է և ժամանակ-առ-ժամանակ որոշ մասնակիցներ ստուգում են աղբյուրները և բացահայտում ու ամբողջ տեքստը ջնջում, սա ասում եմ, որ հետագայի համար իմանաք:--6AND5 (քննարկում) 19:29, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Այո, տեղյակ եմ: Խնդիրներ չեն լինի:Koryunum (քննարկում) 19:41, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ողջույն։ Անվանումը ճագոմ, մղամուճ, ճուշ և այլն, մղամուճը ճիշտ է, ընտանիքը՝ փոկածաղկազգիներ։ Ձեր տված բառարանում շատ հաճախ տառաճանաչման սխալներ են լինում (հենց առաջին բառի բացատրությունը ձեզ օրինակ՝ Տես Մղամռլճվ), գրքից ղ տառը հնարավոր է սխալ է տառաճանաչել դարձել է զ--Դավիթ () 06:41, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ողջույն: Անգլերեն-Հայերեն բառարանում (Հ.Ա.Ասմանգուլյանի և Մ.Ի.Հովհաննիսյանի, Երևան 2004) Mistletoe թարգմանված է որպես մզամուրճ, սպիտակ ճագոմ, չնայաց Ռուս-Հայերեն բառարանում նշված է մղամուճ: Երևի շփոթմունքը հենց այստեղից էլ գալիսա: Ինչևէ, ես խմբագրումները արել եմ, թարմացրել եմ և ավելացրել եմ ճշտումները:Koryunum (քննարկում) 07:53, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ես «Բուսաբանական բառարանից» եմ նայել, որտեղ հավաստիությունն, իմ կարծիքով, ավելի մեծ է։ Կարող ես վերահղում ավելացնել մզամուճին --Դավիթ () 07:55, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Խնդիր չեմ տեսնում, համենայն դեպս վերահղումը արդեն կա: Եթե բուսաբանական բառարանում նշված է մղամուճ, ուրեմն թող այն էլ լինի հիմնական անվանումը, ինչպես որ ներկադրությամբ է:Շնորհակալ եմ օգնության համար:Koryunum (քննարկում) 08:02, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]