Դրուիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
"Երկու դրուիդ", 19th-century engraving based on a 1719 illustration by Bernard de Montfaucon.[1]

Դրուիդը ( անգլ.՝ Druid) կելտերի ` ովքեր մեր թվարկության 1-ին դարում բնակեցնում էին Գալիան, Իռլանդիան և Բրիտանիան, առավել կրթված և բարձր դասի ներկայացուցիչ է։ Թեև ավելի հայտնի են դրուիդ- կրոնական առաջնորդները, դրուիդների դասի ներկայացուցիչներ էին նաև բժիշկները, պոետները և այլ մասնագիտության տեր մարդիկ։ Դրուիդների մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Նրանք իրենց մասին որևէ գրավոր տեղեկություն չեն թողել. միակ տեղեկությունները թողել են հույն և հռոմեացի գրողները, որոշ նկարագրություններ էլ թողել են իռլանդացի միջնադարյան գրողները։ Հնագիտական պեղումների արդյունքում հոգևոր ծիսակատարությունների բաղմաթիվ նկարներներ նմուշներ են հայտնաբերվել, որոնք կապված են դրուիդների գործունեության հետ։ Հունա-հռոմեական մի շարք աղբյուրներ նշում են, որ դրուիդները կենդանիներ և անգամ մարդկանց էին զոհաբերում, հավատում էին վերամարմնավորմանը (անգլ.՝ reincarnation ) և գալլական հասարակության մեջ բարձր դիրք էին գրավում։ Գրեթե ոչինչ հայտի չէ նրանց կրոնական ծեսերից, բացի կաղնու և մղամուրճի արարողությունը (անգլ.՝ ritual of oak and mistletoe), որը նկարագրել է Պլինիոս Ավագը (անգլ.՝ Pliny the Elder):

Առաջին գրավոր արձանագրությունը թվագրվում է մ.թ.ա. 200 թ., սակայն դրուիդների նկարագրությունն առաջին անգամ տվել է Հուլիոս Կեսարն իր "Գալլիական պատերազմ" (լատ.՝  Commentarii de Bello Gallico) աշխատության մեջ, որը թվագրվում է մ.թ.ա. 50 թ.։ Հետագայում մի շարք հեղինակներ, ինչպիսիք են Ցիցերոնը(լատ.՝ Cicero), Տակիտուսը(լատ.՝ Tacitus) և Պլինիոս Ավագը (անգլ.՝ Pliny the Elder), նույնպես նկարագրել են դրուիդներին։ Այն բանից հետո, երբ հռոմեացիները գրավեցին Գալլիան, հռոմեացի կայսրեր Տիբերիուսը (լատ.՝ Tiberius) և Կլաուդիուսը (լատ.՝ Claudius) կասեցրին դրուիդների գործունեությունը մ.թ. 1-ին դարում, և դրա մասին գրավոր տեղեկություններն ավարտվել են մինչև 2-րդ դարը։ 750-ական թթ. "դրուիդ" բառին հանդիպում ենք Բլաֆմաքի պոեմներում։ Հետագայում դրուիդների հանդիպում ենք նաև արդեն քրիստոնեություն ընդունած իռլանդացիների միջնադարում գրված հեքիաթներից մի քանիսում, որտեղ նրանք պատկերվել են որպես կախարդներ, ովքեր դիմադրում էին քրիստոնեության տարածմանը։ 18-19-րդ դարերում՝ Կելտական վերածննդի շրջանում, հատուկ խմբեր են ձևավորվում, ովքեր հիմք են դնում Նոր-դրուիդիզմին։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Imaginative illustration of 'An Arch Druid in His Judicial Habit', from "The Costume of the Original Inhabitants of the British Islands" by S.R. Meyrick and C.H. Smith (1815), the gold gorget copying Irish Bronze Age examples.[2]

Ժամանակակից անգլերեն druid բառը ծագում է լատիներեն druides (արտասանվում է [druˈides]) բառից, որն էլ իր հերթին կելտական ծագում ունի։

Պրակտիկա և ուսմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պատմաբան Ռոնալդ Հաթթոնի ".. մենք իրականում ոչ մի ստույգ բան չենք կարող իմանալ անտիկ դրուիդների մասին, չնայած նրանք իսկապես գոյություն են ունեցել։ Ինչ-որ տեղ նրանք լեգենդար անձիք են եղել։ Այնուամենայնիվ, անտիկ և միջնադարյան գրողների տեղեկությունները, գումարած հնագիտական գտածոները կարող են օգնել մեզ պատկերացում կազմել նրանց, ինչպես նաև նրանց կրոնական ծեսերի մասին։

Հասարակական դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թե հունա-հռոմեական և թե իռլանդական աղբյուրները նշում են, որ դրուիդները մեծ դերակատարություն են ունեցել հեթանոս կելտերի հասարակության մեջ։ Ըստ Հուլիոս Կեսարի, դրուիդները երկու ամենաազդեցիկ դասակարգերից մեկն են կազմել և պատասխանատու են եղել կազմակերպել կրոնական արարողություններ և զոհաբերություններ։ Նա նաև նշում է, որ դրուիդները ազատված էին զինվորական ծառայությունից և հարկերից, ինչպես նաև կարող էին մեկուսացնել ցեղի անդամներից յուրաքանչյուրին հասարակությունից։

Զոհաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

An 18th century illustration of a wicker man, the form of execution that Caesar alleged the druids used for human sacrifice. From the "Duncan Caesar", Tonson, Draper, and Dodsley edition of the Commentaries of Caesar translated by William Duncan published in 1753.

Հույն և հռոմեացի գրողները դրուիդների կրոնական ծեսերի մասին խոսելիս շեշտում են նրանց` մարդկային զոհաբերություններ կատարելը, մի արարողություն, որ նրանք խիստ բարբարոսական են համարում։ Կեսարը նշում էր, որ հիմնականում զոհաբերում էին հանցագործներին, բայց անմեղները նույնպես կարող էին "օգտագործվել", և որ նրանք ողջակիզվում էին փայտյա մեծ կաղապարների մեջ։ Դիոդորոս Սիկուլոսը պնդում է, որ կելտերի աստնածների համար ընդունելի են համարվում միայն այն զոհաբերությունները, որ անում են դրուիդները, քանի որ նրանք միջնորդ են աստվածների և մարդկանց միջև։ Նա դիտողություն է արել դրուիդների ծիսակարգում մարգարեությունների դերի մասին։

"Այս մարդիկ ապագան կանխատեսում էին դիտելով թռչունների թռիչքը, լսելով նրանց ձայները և ողջ կենդանիներին զոհաբերելով։ Իշխանությունը նրանց ձեռքում է.. և անհրաժեշտության դեպքում նրանք կարող են մարդկային զոհաբերություն կատարել։ Խրելով դաշույնը զոհի կրծքավանդակ և դիտելով, թե ինչպես են ցնցվում նրա վերջույթները ընկնելուց հետո և ինչպես է հեղվում արյունը, նրանք կարող են կանխատեսել ապագան։"

Ըստ հնագիտական պեղումների արդյունքների պարզվել է, որ մարդկային զոհաբերություններ կատարել են Երկաթե դարի կելտերը։ Գալիայի տարածքում (այժմյան Ֆրանսիայի հյուսիս-արևելքում) հայտնաբերվել են զանգվածային գերեզմաններ։ Հնագետ Ժան Լուի Բռունոնֆր.՝ Jean-Louis Brunaux, ով զբաղվում է պեղումներով այդ տարածքում, համարում է, որ այդ տեղերում զոհաբերություններ են կատարվել ռազմի աստծուն, որպես ծիսակատարության մաս։ Մեկ այլ հնագետ՝ Մարտին Բռաունըանգլ.՝ Martin Brown, հակադրվում է այս կարծիքին և համոզմունք հայտնում, որ դրանք սրբատեղիներ են, որտեղ թաղված են ոչ թե զոհաբերված, այլ կռվում հերոսաբար ընկած ռազմիկներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Exploring the World of the Druids. London: Thames and Hudson. 1997. 
  • The Druids. Cardiff: University of Wales Press. 1966. 
  • Iron Age Communities in Britain: An account of England, Scotland and Wales from the seventh century BC until the Roman Conquest (Fourth Edition). London and New York: Routledge. 2005. ISBN 978-0-415-56292-8. 
  • The Druids. London: Constable. 1994. ISBN 978-0-09-472450-1. 
  • The Pagan Religions of the Ancient British Isles: Their Nature and Legacy. Oxford: Blackwell. 1991. ISBN 0-631-18946-7. 
  • The Druids. London: Hambledon Continuum. 2007. 
  • Blood and Mistletoe: The History of the Druids in Britain. New Haven, Connecticut: Yale University Press. 2009. ISBN 0-300-14485-7. 
  • The Druids and their Heritage. London: Gordon & Cremonesi. 1978. ISBN 978-0-86033-067-7. 
  • Pagan Celtic Britain. London: Routledge. 1967. 
  • The Druids. London: Thames and Hudson. 1968. 
    • Antiquitas explanatione et schematibus illustrata vol. ii, part ii, book v. (p. 436). Montfaucon claims that he is reproducing a bas-relief found at Autun, Burgundy.
    • There are 9 surviving gorget collars, 7 in the National Museum of Ireland, all dating from the late Bronze Age, 800–700 BCE. Wallace, Patrick F., O'Floinn, Raghnall eds. Treasures of the National Museum of Ireland: Irish Antiquities, 2002, Gill & Macmillan, Dublin, ISBN 0-7171-2829-6, pp. 88–89, 100–101.