Ալդո Ռոսսի
Ալդո Ռոսսի իտալերեն՝ Aldo Rossi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 3, 1931[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն[4][5][6] |
Մահացել է | սեպտեմբերի 4, 1997[1][2][3][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիա[6] |
Ոճ(եր) | պոստմոդեռն ճարտարապետություն |
Կրթություն | Միլանի պոլիտեխնիկական համալսարան (1959) |
Աշխատավայր | Միլանի պոլիտեխնիկական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Q518248?, Լա Ֆենիչե, Կառլո Ֆելիչե թատրոն, Բոնեֆանտեն թանգարան և Monte Amiata Housing? |
Պարգևներ | |
![]() |
Ալդո Ռոսսի (անգլ.՝ Aldo Rossi, մայիսի 3, 1931[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4][5][6] - սեպտեմբերի 4, 1997[1][2][3][…], Միլան, Իտալիա[6]), իտալացի ճարտարապետ։ Զբաղվել է ճարտարապետական նախագծմամբ, գրաֆիկայով, ինչպես նաև ճարտարապետության տեսությամբ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալդո Ռոսսին ծնվել է 1931 թվականին Միլանում։ 1959 թվականին ավարտել է Միլանի տեխնիկական համալսարանը` ստանալով ճարտարապետական կրթություն։
1960-ական թվականներին Ալդո Ռոսսին հիմնականում զբաղվել է տեսական աշխատանքով` կրելով կարևոր մի քանի ուղղությունների` իտալական ռացիոնալիզմի, նեոդասականության, ինչպես նաև մետաֆիզիկական գեղանկարչական դպրոցի հիմնադիր նկարիչ Ջորջո դե Կիրիկոյի ազդեցությունը։
Իր աշխատություններում ու հոդվածներում Ռոսսին խիստ քննադատության է արժանացնում 1960-ական թվականներին ճարտարապետա-քաղաքաշինական գործունեությունը։ Նա հակառակվում էր այն ճարտարապետներին, ովքեր կարծում էին, որ քաղաքը պետք է ստեղծվի որպես միաժամանակյա օբյեկտ` ժամանակից դուրս։ Ռոսսիի կարծիքով քաղաքները ժամանակի ընթացքում զարգանալու միտում ունեն` կուտակելով «կոլեկտիվ հիշողություն»։ Այսինքն` քաղաքը կրող հիմքը ճարտարապետական հուշարձաններն են։
Իր ճարտարապետական գործունեության ընթացքում Ռոսսին կիրառել է այդ տեսակետները` շարունակելով 1920-1930 թվականներին Իտալիայում ձևավորված «մետաֆիզիկական ճարտարապետության» ուղղությունը։ Դա դրսևորվել է ճարտարապետի մի շարք աշխատություններում` «Քաղաքային ճարտարապետություն» («L’architettura della città», 1966), «Գիտական ինքնակենսագրություն» («Autobiografia scientifica», 1981): 1970-1990-ական թվականներին Ռոսսին ոչ միայն նախագծել է տարբեր շինություններ, այլև շարունակել է տեսական աշխատանքներ գրելը, զբաղվել կահույքի, ինտերիերի, ափսեների դիզայնով։
1990 թվականին ճարտարապետն արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակին։
Ալդո Ռոսսին մահացել է 1997 թվականին ավտովթարից։
Հիմնական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գալարատեզե II թաղամաս (Gallaratese Quarter II), Միլան, Իտալիա (1974)։ Համատեղ ծրագիր Կառլ Այմոնինոյի հետ[7]։
- Շյուտցենշտրասե թաղամաս (Quartier Schützenstrasse), Բեռլին, Գերմանիա (1994-1998)[8][9]
- Սան Կատալդո գերեզմանատուն (San Cataldo Cemetery), Մոդենա, Իտալիա[10][11][12]
- Կառլո Ֆելիչե թատրոն (Teatro Carlo Felice), Ջենովա, Իտալիա[13]
- Պալացո հյուրանոց (Palazzo Hotel), Ֆուկուոկա, Ճապոնիա (1986)[14]
- Կազա Ավրորա (Casa Aurora), Թուրին, Իտալիա (1987)
- Բոնեֆանտեն թանգարան (Bonnefantenmuseum), Մաստրիխտ, Նիդերլանդներ (1990-1995)[15]
- Կա դի Կոցցի (Ca' di Cozzi), Վերոնա, Իտալիա (1997)[16]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտական հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Քաղաքային ճարտարապետություն» («L’architettura della città», 1966
- «Գիտական ինքնակենսագրություն» («Autobiografia scientifica», 1981
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Aldo Rossi (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.debate.org/reference/polytechnic-university-of-milan
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Artists + Artworks
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-05-ին։ Վերցված է 2017-02-24
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-07-ին։ Վերցված է 2017-02-24
- ↑ Flickr - Photo Sharing!
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-07-ին։ Վերցված է 2017-02-24
- ↑ Flickr - Photo Sharing!
- ↑ Flickr - Photo Sharing!
- ↑ Flickr - Photo Sharing!
- ↑ Flickr - Photo Sharing!
- ↑ http://bonnefantennl.in2it-hosting.nl/content/content.php?main=11&page_id=65(չաշխատող հղում)
- ↑ aldo rossi: last architecture
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալդո Ռոսսին Պրիցկերի ճարտարապետական մրցանակի կայքում Archived 2007-05-23 at the Wayback Machine.
- Ալդո Ռոսսիի կենսագրությունը Archived 2006-10-03 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալդո Ռոսսի կատեգորիայում։ |
|
- Մայիսի 3 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Միլան քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 4 մահեր
- 1997 մահեր
- Միլան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Իտալացի ճարտարապետներ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Իտալացի դիզայներներ
- Միլանի համալսարանի շրջանավարտներ