Jump to content

Ֆրենկ Գերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկ Գերի
անգլ.՝ Frank Gehry
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1929(1929-02-28)[1][2][3][…]
ԾննդավայրՏորոնտո, Կանադա[4]
Մահացել էդեկտեմբերի 5, 2025(2025-12-05)[5][6] (96 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]
Քաղաքացիություն ԱՄՆ,  Կանադա և  Կանադա
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան[8], Հարվարդի համալսարան, USC School of Architecture? (1954), Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոց[8], Bloor Collegiate Institute? և Harbord Collegiate Institute?
ԵրկերDZ Bank building?, 8 Spruce Street?, Լուի Վուիտոն հիմնադրամ, Ուոլթ Դիսնեյի անվան համերգասրահ, Դուայթ Էյզենհաուերի հուշարձան, Stata Center?[9], Biomuseo?, Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան, Weisman Art Museum?[10], Guggenheim Abu Dhabi? և Պարող տուն
Մասնագիտությունճարտարապետ, կահույքի դիզայներ, դիզայներ, ակնագործ, բեմանկարիչ, երաժիշտ, հեղինակ և գծանկարիչ
ԱշխատատուԿոլումբիայի համալսարան
Ծնողներհայր՝ Gehry?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
🌐
 Frank Gehry Վիքիպահեստում

Ֆրենկ Օուեն Գերի (անգլ.՝ Frank Owen Gehry, իսկական անունը Էֆրաիմ Օուեն Գոլդբերգ, անգլ.՝ Ephraim Owen Goldberg, փետրվարի 28, 1929(1929-02-28)[1][2][3][…], Տորոնտո, Կանադա[4] - դեկտեմբերի 5, 2025(2025-12-05)[5][6], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ժամանակակից խոշորագույն կանադացի ճարտարապետ, դեկոնստրուկտիվիզմի հիմնադիրներից։ 1989 թվականին ստացել է Պրիտցկերի մրցանակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Գերին ծնվել է լեհ արտագաղթյալների ընտանիքում։ Նրա պապը զբաղվել է շինանյութի առևտրով, իսկ հայրն ունեցել է առևտրային և խաղային ավտոմատների խանութ։ Երիտասարդ Էֆրաիմին (Ֆրենկ) ծեծել են հակասեմականությունից դրդված. հոգեկան տրավմա ապրելով՝ ճարտարապետը փոխել է ազգանունը և ընտանիքով տեղափոխվել ԱՄՆ։ 17 տարեկանից Գերին ապրել է Լոս Անջելեսում։ Սկզբում կրթություն է ստացել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում (բակալավր, 1954), ապա Հարվարդի համալսարանում (մագիստրոս, 1957)։ Աշխատել է Վ. Գրյունի, Լակմանի (ԱՄՆ), Ա. Ռեմոնդի (Ֆրանսիա) նախագծային ծրագրերում։ 1962 թվականին վերադառնում է ԱՄՆ և Լոս Անջելեսում բացում սեփական գրասենյակը։ 2014 թվականի տվյալներով՝ նրա ընկերությունը աշխարհի առաջատար ընկերություններից էր, որտեղ աշխատում էին մոտ 200 ճարտարապետներ։

1950-1960-ական թվականներին Ֆրենկ Գերին կրել է ամերիկացի նորարար ճարտարապետ Ֆրանկ Լլոյդ Ռայթի ազդեցությունը։ 1978 թվականի անդրադառնում է պոստմոդեռնիզմին՝ հետաքրքիր ձևով վերակառուցելով 1920-ականների շինություն հանդիսացող իր առանձնատունը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուգենհեյմի թանգարանը Բիլբաոյում

Գերին դեկոնստրուկտիվիզմի ամենավառ կառույցների ճարտարապետն է։ Նա է նախագծել Ֆրեդերիկ Վեյսմանի թանգարանը Մինեապոլիսում (1993), «Պարող տունը» Պրահայում (1995), Գուգենհեյմի թանգարանը Բիլբաոյում (1997), Ուոլտ Դիսնեյի անվան համերգասրահը Լոս Անջելեսում (2003)։ Սիեթլի երաժշտության թանգարանը՝ կառուցված Փոլ Ալենի պատվերով, պակաս ջերմ ընդունվեց[28][29][30]։ 2007 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայց ներկայացրեց ընդդեմ Գերիի ՝ նրան մեղադրելով 315 միլիոն դոլար արժողությամբ մասնաշենքի նախագծի ոչ որակյալ լինելու մեջ։ Համալսարանի ներկայացուցիչների խոսքերով՝ շահագործման երեք տարիների ընթացքում շենքը սկսեց ջուր ներքաշել, պատերը ծածկվեցին բորբոսով, իսկ սառցակույտերը, որոնք ընկնում էին շենքի տանիքից և պատուհանների քիվերից, վտանգավոր դարձան ինստիտուտի աշխատակիցների համար՝ հաճախ փակելով շենքի մուտքերը[31]։

Ինչպես խոստովանել է ինքը՝ Գերին, իր ստեղծագործություններում իշխում է ձկան շարժման լեյտմոտիվը (դա գալիս է հրեական ավանդական կերակրատեսակից՝ «գեֆիլտե ֆիշ», որ պատրաստում էր մայրը)։ Այս լեյտմոտիվը իշխում է Գերիի՝ ավելի ուշ շրջանի կառույցներում, որոնք են՝ Գուգենհայմի թանգարանը Բիլբաոյում (1991-97), Ուոքերի թանգարանը Մինեապոլիսում, 35 մետրանոց «լողացող ձուկը» Բարսելոնի օլիմպիական ավանում (1992)։ Գերին բազմիցս այցելել է Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմ, մասնակցել երկրի մշակութային կյանքին։

Գերին ստեղծել է գեղագիտական տեսանկյունից անսովոր կառույցներ, «կոտրել է» կառույցի ամբողջականությունը։ Ֆրենկ Գերիի նախագծերը ինքնակամ են, օրինաչափությունների չենթարկվող, քմահաճ։ Նրա դեկոնստրուկտիվիզմը, ըստ էության, դեստրուկտիվիզմ է. բնորոշ են թափվող ծավալը, կոպիտ, փշրվող մակերևույթները, ավանդական ճարտարապետության՝ ուղիղ իմաստով կոտրված տարրերի օգտագործումը։

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեմ հասկանում՝ ինչու են մարդիկ վարձում ճարտարապետներ, և հետո թելադրում նրա անելիքը[32]։
- Ֆրենկ Գերի

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրենկ Գերին հոկեյի մոլի երկրպագու էր։ 2004 թվականին նրա նախագծով պատրաստվել է գավաթ, որ տրվում է այս մարզաձևի՝ աշխարհի առաջնության հաղթողին։
  • 2005 թվականին եթեր հեռարձակվեց «Սիմփսոններ» մուլտսերիալի «Բանտային առնետ» սերիան, որտեղ Գերին հնչյունավորել է ինքն իրեն՝ դառնալով առաջին ճարտարապետը, ով մասնակցել է սերիալի հնչյունավորմանը[33][34]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 Frank O. Gehry (նիդերլ.)
  3. 1 2 Encyclopædia Britannica
  4. 1 2 Nieuwe Instituut Data Platform
  5. 1 2 Frank Gehry, Titan of Architecture, Is Dead at 96The New York Times.
  6. 1 2 En 2023, l’architecte Frank Gehry évoquait sa « responsabilité vis-à-vis de nous tous, hommes et femmes » (ֆր.) — 2025.
  7. 1 2 Frank Gehry, the most celebrated architect of his time, dies at 96NewsNation Prime, 2025.
  8. 1 2 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  9. http://www.nytimes.com/2007/11/07/us/07mit.html
  10. https://wam.umn.edu/about/
  11. 1 2 3 Order of Canada recipients database
  12. Presidential Medal of Freedom(untranslated).
  13. Frank Gehry
  14. Frank Gehry
  15. Frank Gehry
  16. Premio Príncipe de Asturias de las Artes 2014Princess of Asturias Foundation.
  17. Frank gehry
  18. Gehry wins Golden Lion for Lifetime Achievement
  19. FRANK GEHRY: DOCTOR EN ARQUITECTURAUniversity of Alcalá.
  20. ThoughtCo.
  21. archINFORM (գերմ.) — 1994.
  22. Former recipients // (unspecified title)
  23. Gehry’s Santa Monica Residence Wins AIA Twenty-Five Year Award
  24. 2000 National Design Award WinnersCooper Hewitt, Smithsonian Design Museum, 1896.
  25. https://www.nsnews.com/the-mix/a-quicklist-of-frank-gehrys-accomplishments-as-one-of-the-worlds-best-known-architects-11586730
  26. Frank GehryCarnegie Corporation of New York.
  27. Recipients of Thomas Jefferson Foundation Medal in Architecture
  28. Raban, Jonathan (2004 թ․ ապրիլի 4). «Deference to nature keeps Seattle from becoming world-class city]». Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 24-ին.
  29. Barnett, Erica C. (June 17, 2004). «EMPty: The Experience Music Project is a flop on all fronts—financial, musical, and intellectual». The Stranger. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 24-ին.
  30. Cheek, Lawrence W. (2006 թ․ սեպտեմբերի 26). «On Architecture: Corrugated steel is a nice wrinkle». Seattle Post-Intelligencer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 26-ին.
  31. Статья «Американский институт заплатил $315 млн за здание, которое через 3 года покрылось плесенью» на newsru.com от 7 ноября 2007 года
  32. Laura Dushkes. The Architect says. Quotes, quips, and words of wisdom
  33. Мэтт Чабан. Frank Gehry Really, Really Regrets His Guest Appearance on The Simpsons (անգլ.) на сайте observer.com, 5 сентября 2011
  34. Fareed Zakaria GPS Արխիվացված 2023-02-08 Wayback Machine (անգլ.) на сайте edition.cnn.com, 4 сентября 2011

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրենկ Գերի՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Գերի» հոդվածին։