Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան
Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | թանգարանի շենք և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բիլբաո[1] |
Վայր | Abando? |
Մասն է | Solomon R. Guggenheim Foundation? |
Հասցե | Avenida Abandoibarra, 2, 48009 Bilbo, Bizkaia[2] |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 18, 1997 |
Այցելուներ | 530 967 մարդ (2021)[3] |
Կայք | guggenheim-bilbao.eus(իսպ.) |
![]() | |
![]() |
Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան, ժամանակակից և մերօրյա արվեստի թանգարան, որի նախագծի հեղինակը կանադաամերիկացի ճարտարապետ Ֆրանկ Գեհրին է։ Այն գտնվում է Իսպանիայի Բասկերի երկրի (ինքնավար համայնք) Բիլբաո քաղաք-վարչական շրջանում։ Թանգարանի պաշտոնական բացումը 1997 թվականի հոկտեմբերի 18-ին կատարել է Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I Բուրբոնը։
Կառուցված լինելով Ներվիոն գետի երկայնքով, որը հոսում է Բիլաբաո քաղաքի միջով դեպի Կանտաբրյան ծով՝ թանգարանը Սողոմոն Ռ. Գուգենհայմ հիմնադրամի թանգարաններից մեկն է, որն առանձնանում է իր ՝ իսպանացի և այլ երկրների արվեստագործների մշտական և ժամանակավոր ցուցադրության նմուշներով։
Այն Իսպանիայի և աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է համարվում։ Լինելով ժամանակակից ճարտարապետության ամենահիասքանչ աշխատանքներից մեկը՝ թանգարանի շենքը համարվել է, որպես «նշանակալից պահ ճարտարապետական մշակույթում», քանի որ այն ներկայացնում է «այն հազվագյուտ պահերից մեկը, երբ քննադատները, ակադեմիկոսներն ու ընդհանուր հասարակությունը ամբողջապես միավորվում է մի բանի շուրջ»[4]։ 2010 թվականի ճարտարապետության մասնագետների շրջանում անցկացված Աշխարհի Ճարտարապետության հարցման ժամանակ այս թանգարանը ամենաշատն է հիշատակվել, որպես ամենակարևոր աշխատանքներից մեկը, որոնք իրենց ավարտին են հասցվել սկսած 1980 թվականից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Բասկերի երկրի կառավարությունն առաջարկեց Սողոմոն Գուգենհայմ հիմնադրամին, որ Գուհենհայմ թանգարանը կառուցվեր Բիլբաոյի խարխուլ նավահանգստային տարածքում, որը մի ժամանակ քաղաքի եկամտի գլխավոր աղբյուրներից է եղել[5][6][7]։
Բասկերի երկրի կառավարությունը համաձայնեց վճարել 100 միլիոն դոլար կառուցման համար, ստեղծել 50 միլիոն դոլարի ձեռքբերման ֆոնդ, վճարել 20 միլիոն դոլար մեկանգամյա վճար Գուգենհայմին և հովանավորել թանգարանի 12 միլիոնանոց տարեկան բյուջեն։ Փոխարենը հիմնադրամը համաձայնեց իր ղեկավարության տակ վերցնել թանգարանը, ցուցադրել իր մշտական հավաքածուն Բիլբաոյի թանգարանում և կազմակերպել ժամանակավոր ցուցադրություններ[8]։
Թանգարանը կառուցվել է Ֆեռովիալ ընկերության կողմից[9] 89 միլիոն դոլարով[10]։ Բիլբաոյի մոտ 5000 բնակիչներ այցելեցին թանգարանի նախաբացմանը, որը թանգարանի դրսում կազմակերպաված ցուցադրություն էր, պաշտոնական բացման օրվան նախորդող գիշերը, և որի ընթացքում եղան բացօթյա լուսային ցուցադրություն և համերգ։ 1997 թվականի հոկտեմբերի 18-ին թանգարանը բացվեց Իսպանիայի Խուան Կառլոս 1-ինի կողմից[7]։
Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողոմոն Ռ․ Գուգենհեյմ հիմնադրամն ընտրեց Ֆրանկ Գահրիին, որպես ճարտարապետ, իսկ թանգարանի տնօրեն՝ Թոմաս Քրենսին, խրախուսեց նրան ինչ-որ համարձակ և նորարարական բան նախագծել[11]։ Արտաքին կորությունները նախատեսված էին, որ անկանոն տեսք ունենաին։ Ճարտարապետն այն կարծիքին էր, որ կորությունների անկանոնությունները նախատեսված են լույսը որսալու համար[12]։ Ինտերիերը նախագծված է մեծ, լուսավոր նախագավիթի շուրջ, որտեղից բացվում են Բիլբաոյի գետաբերանի տեսարանները և Բասկերի երկրին շրջապատող լեռները[13]։ Նախագավիթը, որը Գեհրին անվանել է «Ծաղիկը», իր տեսքի համար ծառայում է որպես թանգարանի կազմակերպչական կենտրոն[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Museos y centros de interpretación de Euskadi — 2010.
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
- ↑ Tyrnauer Matt (June 30, 2010)։ «Architecture in the Age of Gehry»։ Vanity Fair։ Վերցված է July 22, 2010
- ↑ Templar, Karen. "Frank Gerry", Salon, October 5, 1997, accessed March 21, 2012
- ↑ "Guggenheim Museum Bilbao", The Solomon R. Guggenheim Foundation, accessed April 4, 2012
- ↑ 7,0 7,1 Security tight before Guggenheim Museum opens in Basque city, CNN, October 18, 1997 (չաշխատող հղում)
- ↑ 8,0 8,1 Riding, Alan. "A Gleaming New Guggenheim for Grimy Bilbao", Նյու Յորք Թայմս, 24 June 1997.
- ↑ «Ferrovial history»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-06-ին։ Վերցված է 2016-07-30
- ↑ Ouroussoff, Nicolai. "The Architect's New Museum in Bilbao, Spain, Emerges as a Testament to One Man's Optimism Amid a Landscape of Industrial Decay", Los Angeles Times, 2 June 1997.
- ↑ Gehry, Frank. Frank Gehry Talks Architecture and Process (New York: Rizolli, 1999), p. 20
- ↑ Aggerwal Artika։ «Frank Owen Gerty»։ Վերցված է August 18, 2011
- ↑ Walsh, John. "The priceless Peggy Guggenheim", The Independent, October 21, 2009, accessed March 12, 2012
|