Պարող տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարող տուն
Tančící dům
Tančící dům 2.JPG
Տեղագրություն Չեխիա
Կառուցման ժամանակ 1994-1996 թվականներ
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ
Ճարտարապետ Վլադո Միլունիչ և Ֆրենկ Գերի

Պարող տուն, գրասենյակային դեկոնստրուկտիվիստական կառույց Պրահայում: Բաղկացած է երկու գլանաձև աշտարակներից, որոնցից մեկը ուղիղ է, մյուսը՝ դեստրուկտիվ։ Պարող տունը համարվում է պարող զույգի ճարտարապետական փոխաբերություն, կատակով նաև անվանում են Ջինջեր և Ֆրեդ՝ Ջինջեր Ռոջերս և Ֆրեդ Ասթեր զույգի պատվին[1]: Գլանաձև հատվածներից մեկը, որն ուղղակի ձգված է դեպի վեր, խորհրդանշում է տղամարդուն (Ֆրեդ), իսկ երկրորդ հատվածը վիզուալ կերպով հիշեցնում է կանացի կազմվածք։ Ինչպես և դեկոնստրուկտիվիստական շատ կառույցներ, Պարող տունը համահունչ է դիտվում 19-20-րդ դարերի ճարտարապետական համալիրների հետ[2]:

Տունը տեղակայված է Պրահա 2 թաղամասում։ Նախագծի հեղինակները Վլադո Միլունիչը և Ֆրենկ Գերին են։ Կառուցման աշխատանքները ընթացել են 1994-1996 թվականներին[3]:

Շենքն իրենից գրասենյակային շենք է ներկայացնում, որում տեղակայված են միջազգային մի քանի կազմակերպություններ։ Տանիքում գտնվում է ֆրանսիական ռեստորան՝ Պրահա բացվող տեսարանով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարող տունը կառուցվել է 19-րդ դարում նեոկլասիցիզմ ոճով կառուցված մի շինության փոխարեն, որն ավերվել է ամերիկյան ավիացիայի կողմից։ Ավերված շինության փոխարեն նոր շենք կառուցելու գաղափարը Վացլավ Հավելինն էր, ով Չեխիայի նախկին նախագահն էր և ով տարիներ շարունակ ապրել է շենքի հարևանությամբ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. “Dancing House in Prague – Ginger and Fred”, last modified March 26, 2012
  2. {http://en.wikiarquitectura.com/index.php/Dancing_House “Dancing House”}, last modified March 26, 2012
  3. Nationale-Nederlanden Building Frank O. Gehry, The Architect's Studio. Digital catalog of the Henry Art Gallery at arcspace