Ուոլթ Դիսնեյի համերգասրահ
![]() անգլ.՝ Walt Disney Concert Hall | |
---|---|
![]() | |
Տեսակ | համերգասրահ |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Լոս Անջելես, ԱՄՆ |
Հիմնադրման ամսաթիվ | հոկտեմբերի 23, 2003 |
Ճարտարապետ | Ֆրենկ Գերի |
Կայք | musiccenter.org/visit/Our-Venues/walt-disney-concert-hall/(անգլ.) |
![]() |
Ուոլթ Դիսնեյի համերգասրահ (անգլ.՝ Walt Disney Concert Hall), համերգասրահ Լոս Անջելեսում, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահը։ Բացվել է 2003 թվականի հոկտեմբերի 23-ին։ Նախագծի ստեղծման ակունքներում կանգնած է Ուոլթ Դիսնեյի այրին` Լիլիանը, որը 1987 թվականին համերգասրահ ստեղծելու համար նվիրաբերել էր 50 միլիոն դոլար։ Շենքը նախագծել է ճարտարապետ Ֆրենկ Գերին 1991 թվականին, իսկ 1992 թվականին սկսվել է համերգասրահի ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցումը։ Համերգասրահի շինարարական աշխատանքները որոշ ժամանակով հետաձգվել են, քանի որ դրա արժեքը ավելին էր, քան նվիրաբերված գումարը։ Հաշվարկի արդյունքում նախագծի վերջնական արժեքը կազմել է 170 միլիոն դոլար, որի մոտավորապես կեսը ներդրել է Դիսնեյի ընտանիքը, 25 %-ը` Ուոլթ Դիսնեյ ընկերությունը։ Շինարարությունը սկսվել է 1999 թվականի դեկտեմբերին և ավարտվել 2003 թվականին։ 2005 թվականին կատարվել են արտաքին հարդարանքի որոշ փոփոխոթյուններ` կապված հարևան շենքերի բնակիչների բողոքների հետ. մետաղյա շերտերը, որով պատված էին շենքի պատերը արտաքինից, կլանում էին արևի ճառագայթներն այնպես, որ դիմացի շենքերի որոշ բնակարաններում անտանելի բարձր ջերմաստիճան էր լինում, իսկ մայթի մակերևույթին ջերմաստիճանը հասնում էր 60 °C-ի։
Համերգասրահը նախատեսված է 2.265 հանդիսատեսի համար։ Նրա ակուստիկ հնարավորությունները մասնագետները միաձայն շատ բարձր են գնահատում չնայած այն բանին, որ Գարիի ճարտարապետության մասին կարծիքները ավանդաբար բաժանվում են։ Տվյալ պարագայում հակասական կարծիքների տեղիք են տվել ոչ միայն շենքի արտաքին ձևավորումը, այլև երգեհոնի արտաքին տեսքը, որը ճարտարապետը լուծել է տարբեր անկյուններով դուրս եկող խողովակների փնջի տեսքով։
Բացի դասական ակադեմիական և ավելի քիչ ջազային համերգներից` համերգասրահում կազմակերպվում են տարաբնույթ այլ միջոցառումներ։ Այսպես` 2003 թվականին այստեղ է կայացել «Մատրիցա. Հեղափոխություն» ֆիլմի առաջին ցուցադրությունը, իսկ 2005 թվականին՝ «Սիմփսոնները» մուլտսերիալի «Բանտային առնետ» սերիայի ցուցադրությունը։ Այնտեղ Սփրինգֆիլդ են կանչում Ֆրենկ Գերիին, որը բնակիչների համար կառուցում է Ուոլթ Դիսնեյի համերգասրահը հիշեցնող համերգասրահ[2][3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Համայնապատկեր
-
Ուոլթ Դիսնեյի համերգասրահը մայրամուտին, 2013 թվական, հունիս
-
Տեսարան Մեծ պողոտայից
-
Դետալ մուտքի մոտ
-
Դետալ ներքին բակում
-
Գիշերային տեսարան
-
Հյուսիսային հատվածից տեսարան
-
Մասնակի տեսարան
-
Հիմանկան մուտքը գիշերով
-
2001 թվականի մայիսի կառուցապատման ժամանակ
-
2001 թվականի մայիսի կառուցապատման ժամանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Мэтт Чабан. Frank Gehry Really, Really Regrets His Guest Appearance on The Simpsons (անգլ.) на сайте observer.com, 5 сентября 2011
- ↑ Fareed Zakaria GPS Արխիվացված 2023-02-08 Wayback Machine (անգլ.) на сайте edition.cnn.com, 4 сентября 2011
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուոլթ Դիսնեյի համերգասրահը Վիքիպահեստում
- Համերգասրահի պաշտոնական կայք Արխիվացված 2007-12-17 Wayback Machine
- Ուոլթ Դիսնեյի համերգասրահ
- Los Angeles Times-ի պատմությունների արխիվ
- Los Angeles Times, "Inside the Disney Hall Organ"
- Հոդվածներ և նկարներ arcspace.com-ում Արխիվացված 2012-09-15 Wayback Machine
- Համերգասրահի սև և սպիտակ լուսանկարներ
- Համերգասրահի ինտերիերի և էքստերիերի լուսանկարներ Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթ Դիսնեյի համերգասրահ» հոդվածին։ |
|