Քլայդ Աուդիտորիում
| Տեսակ | կոնֆերանսների կենտրոն և Դահլիճ |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Գլազգո |
| Վայր | Գլազգո |
| Ճարտարապետական ոճ | Հայ-թեք |
| Մասն է | SEC Centre? |
| Հիմնադրված է | 1997 |
| Ճարտարապետ | Նորման Ֆոսթեր |
![]() | |
![]() | |
| 55°51′34″N 4°17′17″W / 55.8595°N 4.28796°W | |
| Պաշտոնական կայք | |
Քլայդ Աուդիտորիում (անգլ.՝ Clyde Auditorium, կամ SEC Armadillo[2]), համերգասրահ Շոտլանդիայի Գլազգո քաղաքում։ Շոտլանդիայի մարզահամերգային երեք համալիրներից մեկն է և գտնվում է Քլայդ գետի ափին՝ շոտլանդական ցուցահանդեսների և համագումարների կենտրոնի (անգլ.՝ Scottish Exhibition and Conference Centre, SEC) մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզահամերգային համալիրի հնարավորությունները մեծացնելու նպատակով նոր մասնաշենք կառուցելու նախագիծը առաջ քաշվեց 1997 թվականին։ 2000 թվականին ավարտվեց նոր, 2000 տեղանոց շենքի կառուցումը, որը նախագծել էր մրցանակակիր «Ֆոստեր և գործընկերներ» ճարտարապետական ընկերությունը և համանուն կենդանու արտաքին տեսքի նմանության շնորհիվ ստացավ իր «փաղաքշական մականունը»՝ «Զրահակիր» (անգլ.՝ Armadillo): Արմադիլոն զրահակիրների կարգին պատկանող կաթնասուն կենդանի է։ Շենքի և Սիդնեյի օպերային թատրոնի միջև բազմաթիվ համեմատություններ և զուգահեռներ են անցկացվել, սակայն ճարտարապետի ոգեշնչումը բնավ այդպիսի նախագիծ ստեղծելը չի եղել և շենքը ավելի շատ հիշեցնում է կցանավակների շարք և սերտ առնչություն ունի Քլայդի նավաշինական ավանդույթների հետ։ Կառույցը շատ արագ դարձավ Քլայդի ափամերձ տարածքների ամենանշանավորը և ժամանակակից Գլազգոյի խորհրդանիշերից մեկը։ Դրա հաջողությունը պատճառ հանդիսացավ համալիրի երրորդ՝ «SEC հիդրոյի» կառուցման համար։ Քլայդ Աուդիտորիումը անցուղիներով կապված է SEC-կենտրոնի և «Քրոուն Պլազա» հյուրանոցի հետ՝ շոու-բիզնեսի առաջնակարգ ներկայացուցիչների համար հեշտ ելք և մուտք ապահովելու նպատակով։ Շենքում են կազմակերպվել «Բրիտանիան ունի տաղանդ» (անգլ.՝ Britain's Got Talent) մրցույթի 2-րդ, 3-րդ և 4-րդ եթերաշրջանները և բրիտանական «Իքս-Ֆակտոր» մրցույթի առաջին չորս եթերաշրջանները։ Քլայդ Աուդիտորիում համերգասրահում է բացահայտվել շոտլանդացի երգչուհի Սյուզան Բոյլի տաղանդը («Բրիտանիան ունի տաղանդ» մրցույթի երրորդ եթերաշրջան)։ Շենքի «արմադիլո» անունն առաջին անգամ օգտագործել է ինժեներ Յան Ռեյլին 2011 թվականին։ 2014 թվականին Քլայդ Աուդիտորիումում են անցկացվել Գլազգոյում կազմակերպված 2014 թվականի օլիմպիական համագործակցության խաղերի ծանրամարտի մրցույթները։
Մնջախաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջերս Քլայդ Աուդիտորիումը հայտնի է դարձել այնտեղ անցկացվող ընտանեկան մնջախաղ-ներկայացումներով։
| Տարի | Ներկայացում | Հիմնական դերասանակազմ |
|---|---|---|
| 2010 | Ալադին | Ջոն Բարոումեն Քռենկիս |
| 2011 | Ռոբինզոն Կրուզոն և Կարիբյան ծովահենները | Ջոն Բարոումեն Քռենկիս |
| 2012 | Ջեկն ու բակլան | Ջոն Բարոումեն Քռենկիս |
| 2013 | Դիկ ՄաքՎիթինգտոն | Ջոն Բարոումեն Քռենկիս |
| 2014 | Մոխրոտը | Ջոն Բարոումեն Քռենկիս |
| 2015 | Պիտեր Պան | Դևիդ Հեյզլհոֆ Քռենկիս Մայքլ ՄաքՄանուս |
| 2016 | Ալադին | Մարթի Փելոու Ջոնի Մակ |
| 2017 | Ջեկն ու բակլան | Գրեգ Մաքհագ Դոլս |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շոտլանդական ցուցահանդեսների և համագումարների կենտրոն (անգլ.՝ SEC centre)
- Զրահակիրներ (անգլ.՝ Armadillo)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «All change as SECC is renamed the Scottish Event Campus». Evening Times. Newsquest Media Group Ltd. 2017 թ․ հունվարի 27. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- SECC web site
- Photographs of the (Armadillo) Clyde Auditorium in Glasgow Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- Queen's Dock regeneration project
- SECC Armadillo features in Delhi - Clyde Waterfront regeneration Արխիվացված 2012-03-11 Wayback Machine
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քլայդ Աուդիտորիում կատեգորիայում։ |

