Շառլ Էդուար լը Կորբյուզիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շառլ Էդուար լը Կորբյուզիե
ֆր.՝ Le Corbusier
Le Corbusier 1933.JPG
1933 թ.
Ի ծնե Շառլ Էդուար Ժաներե-Գրի
Ծնվել է հոկտեմբերի 6, 1887
Ծննդավայր Լա-Շո-դե-Ֆոն, Շվեյցարիա
Մահացել է օգոստոսի 27, 1965
Վախճանի վայր Ռոկեբրյուն-Կապ-Մարտեն, Ֆրանսիա
Ազգություն Ֆրանսիա Ֆրանսիա
Ոճ(եր) ինտեռնացինալ
Ճյուղ(եր) ճարտարապետություն, նկարչություն, դիզայն
Գործունեություն ճարտարապետ, դիզայներ, նկարիչ
Ուշագրավ աշխատանքներ Notre Dame du Haut, Villa Savoye, Unité d'Habitation Building Style և Radiant City
Պարգևներ Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի ոսկե մեդալ, Թագավորական ոսկե մեդալ, Frank P. Brown Medal, Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ և Sikkens Prize
Le Corbusier Վիքիպահեստում
Չանդիգարի խորհրդի շենքը
ՄԱԿ-ի շենքը Նյու Յորքում
Կորբյուզիեի տունը Վիսենհոֆում /Շտուտգարտ, Գերմանիա/

Շառլ Էդուար լը Կորբյուզիե (ֆր.՝ Le Corbusier, իսկական անունը՝ Շառլ Էդուար Ժաներե-Գրի (ֆր.՝ Charles Edouard Jeanneret-Gris), (հոկտեմբերի 6, 1887, Լա Շո դե Ֆոն, Շվեյցարիա - օգոստոսի 27, 1965, Ռոկեբրյուն Կապ Մարտեն, Ֆրանսիա), ֆրանսիացի նշանավոր ճարտարապետ՝ ծագումով Շվեյցարիայից, մոդեռնիզմի ռահվիրա, ինտերնացիոնալ ոճի ճարտարապետության ներկայացուցիչ, նկարիչ և դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ-Էդուար Ժաներեն ծնվել է Ֆրանսիային սահմանակից շվեյցարական Լա Շո դը Ֆոն փոքրիկ քաղաքում: Հայրը տեղի ժամացույցի գործարանի վարպետ էր, մայրը՝ երաժշտության (դաշնամուրի) ուսուցչուհի:

Շառլը սովորել է ծննդավայրի արվեստի դպրոցում, որտեղ կերպարվեստի և ճարտարապետւթյան ուսուցիչները կողմնորոշել են նրան՝ խորանալու ճարտարապետության մեջ։ Ուսումնառությունն ավարտելով՝ աշխատել է ճարտարապետներ Յո. Հոֆմանի (Վիեննա, 1907), Օ. Պերեի (Փարիզ, 1908-1910) և Պ. Բերենսի (Բեռլին, 1910-1911) արվեստանոցներում։ 1917 թվականից ապրել է Փարիզում։ 1930 թվականին դարձել է Ֆրանսիայի քաղաքացի:

Նկարիչ Ա. Օզանֆանի հետ մշակել է պուրիզմի տեսությունը (1918)։ Իր տեսակետներն առաջին անգամ հրապարակել է «Լը էսպրի Նուվո» («L’Esprit Nouveau», 1920-1925) հանդեսի հոդվածում։

Նպատակադրվելով հնարավորինս լավ կենցաղային պայմաններ ապահովել գերբնակեցված քաղաքներում ապրող մարդկանց համար՝ Լը Կորբյուզիեն մտահղացել է ճարտարապետական ազատ կաղապարների (ֆորմաների), ուժեղացված բետոնի լայնորեն կիրառմամբ շինությունների կառուցումը, միաժամանակ մեծ ուշադրություն է նվիրել քաղաքների պլանավորմանը:

Շուրջ հինգ տասնամյակ ձգված իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա նախագծել է դիզայնով ու հարմարավետությամբ աչքի ընկնող բազմաթիվ շինություններ, որոնք կառուցվել են Եվրոպայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում: Հնդկաստանում նա պատրաստել է Չանդիգար քաղաքի գլխավոր հատակագիծը, բացի այդ՝ նախագծել է այդ քաղաքի մի շարք վարչական շենքեր:

Լը Կորբյուզիեի ողջ ստեղծագործությունը նոր խոսք է ճարտարապետության ասպարեզում: Եվ պատահական չէ, որ նա Ժամանակակից ճարտարապետության միջազգային կոնգրեսի (Congrès International d'Architecture Moderne (CIAM) հիմնադիր անդամ էր:

2016 թվականի հուլիսի 17-ին աշխարհի յոթ երկրներում նշանավոր ճարտարապետի իրականացրած տասնյոթ նախագծեր ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության ցանկ»-ում՝ որպես մոդեռն արվեստում Լը Կորբյուզիեի ներդրած ակնառու ավանդի աչքի ընկնող նմուշներ [1]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ле Корбюзье. Архитектура XX века. Изд. Прогресс, 1977
  • Ле Корбюзье. Модулор: Опыт соразмерной масштабу человека гармоничной системы мер, применимой как в архитектуре, так и в механике. Стройиздат. 1976
  • Le Corbusier. L’art décoratif d’aujourd’hui. Paris 1925. — 218 p.
  • Le Corbusier. L’Esprit nouveau. Almanach d’architecture moderne. Paris, 1926. p. 17 — 40
  • Le Corbusier. The Modulor: A Harmonious Measure to the Human Scale, Universally Applicable to Architecture and Mechanics (1954). Basel & Boston: Birkhäuser, 2004. — 133 p.
  • Le Corbusier: textes et planches. Prèface de Maurice Jardot. Editions Vincent, Frèal & Cie Paris. 1960. (Переиздана на русском яз. в 1970 г.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Арнольд У. Европейская архитектура XX века. Эра функционализма (1924 −1933 гг.), т.2. М., 1964
  • Васильева Е. Идеальное и утилитарное в системе интернационального стиля: предмет и объект в концепции дизайна XX века. // Международный журнал исследований культуры, № 4 (25), 2016, с. 72-80.
  • Всеобщая история архитектуры, т. 11. Москва, 1973
  • Ле Корбюзье, М. В. Предтеченский Путешествие на Восток. Стройиздат. 1991
  • Коэн Жан-Луи. Ле Корбюзье и мистика СССР. Теории и проекты для Москвы. — М.: Арт-Волхонка, 2012. — 316 с. — ISBN 978-5-904508-24-1
  • Миронов А. В. Философия архитектуры: Творчество Ле Корбюзье. — М.: МАКС Пресс, 2012. — 292 с., ил., 500 экз., ISBN 978-5-317-03961-5
  • Прокофьев В. Н. Инженер человеческого счастья — Ле Корбюзье / Прокофьев В. Н. Об искусстве и искусствознании. Статьи разных лет. М., 1985.
  • Фремптон К.. Современная архитектура: Критический взгляд на историю развития. М., Стройиздат, 1990. ISBN 5-274-00223-4
  • Ренато Де Фуско Ле Корбюзье — дизайнер. Мебель, 1929. «Советский художник», 1986
  • Анна Чудецкая Что придумал Ле Корбюзье. — М.: Арт-Волхонка, 2012. — 54с.:ил., ISBN 978-5-904508-25-8
  • Cohen Jean-Louis. Le Corbusier. — Köln: Taschen Verlag, 2004. — ISBN 3-8228-3532-3
  • Cohen Jean-Louis. Le Corbusier: la planète comme chantier. — Paris: Textuel, 2005. — 192 p. — (Passion). — ISBN 2-88182-540-0, 978-2-88182-540-8
  • Коэн Жан-Луи. Ле Корбюзье / Пер. с фр. Людмила Кайсарова. — М.: TASCHEN, Арт-Родник, 2008. — 96 с. — 3000 экз. — ISBN 978-5-9794-0136-2
  • Cohen Jean-Louis. Le Corbusier: an Atlas of Modern Landscapes. — New York: Museum of Modern Art, 2013.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 594 CC-BY-SA-icon-80x15.png