Խելագար, հիմար սեր
«Խելագար, հիմար սեր» (անգլ.՝ Crazy, Stupid, Love.), ռոմանտիկ կատակերգություն-դրամա, որի ռեժիսորները Գլենն Ֆիկարան և Ջոն Ռեքուան են, սցենարիստը՝ Դոն Ֆոգելմանը։ Գլխավոր դերերում Սթիվ Կարելը, Ռայան Գոսլինգը, Ջուլիանա Մուրը և Էմմա Սթոունն են։
ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2011 թվականի հուլիսի 22-ին, սակայն հետո տեղափոխվեց հուլիսի 29-ին[12]։ Ֆիլմը ստացավ հիմնականում դրական արձագանքներ կինոքննադատներից, իսկ շահույթը կազմեց 143 մլն $[13]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կել Ուիվերը (Սթիվ Կարել) խստակենցաղ, 40-ն անց տղամարդ է, ունի լավ աշխատանք, հիանալի տուն, երեխաներ, և ամուսնացած է սիրելի կնոջ հետ։ Սակայն երբ Կելը իմանում է, որ իր կինը՝ Էմիլին (Ջուլիանա Մուր), դավաճանել է իրեն իր գործընկեր Դևիդ Լինդհագենի (Քևին Բեյքոն) հետ, նրանց երջանիկ կյանքը կործանվում է։ Կելը տեղափոխվում է առանձին բնակարան, ամեն երեկո գնում է բար, հարբում և պատմում բոլորին իր անհաջողակ ընտանեկան կյանքի մասին։
Բարում Կելը հանդիպում է հմայիչ փլեյբոյ Ջեյքոբ Փալմերին (Ռայան Գոսլինգ) և ընկերանում է նրա հետ։ Ջեյքոբը փորձում է Կելին օգնել մոռանալ կնոջը և ինքնուրույն կյանք սկսել, բացում է նրա աչքերը բազմաթիվ հնարավորությունների առաջ. կոկետ կանայք, թունդ խմիչքներ, ճաշակի զգացում։ Կելը մի քանի տասնամյակ է հանդիպման չի գնացել, երբեք ոճային չի հագնվել և նույնիսկ մոռացել է, թե ինչպես են կանանց հետ խոսում։ Նրա ամբողջ կյանքում միայն մի կին է եղել՝ Էմիլին, սակայն հիմա նա սեռական հարաբերություններ է ունենում այլ ինը կանանց հետ, որոնց թվում է իր որդի Ռոբբիի ուսուցչուհին՝ Քեյթը (Մարիսա Թոմեյ)։ Ռոբին, իր հերթին, սիրահարված է իր դայակ Ջեսիկային (Անալի Թիփթոն), ով մեծ է իրենից 4 տարով։
Ֆիլմում զուգահեռ զարգանում է մեկ այլ սիրո պատմություն Հաննայի (Էմմա Սթոուն) մասնակցությամբ, ով սիրահարվում է Ջեյքոբ Փալմերին։ Երբ Հաննան ցանկանում է Ջեյքոբին ծանոթացնել իր ծնողների հետ, վերջինս իմանում է, որ Հաննան Կելի աղջիկն է։
Ֆիլմը ավարտվում է հեփփի էնդով գլխավոր հերոսների համար։ Կելը և Էմիլին սկսում են նորից միասին ապրել, Ջեսիկան Ռոբբիին է տալիս իր անկեղծ նկարներով ծրարը, որը պատրաստվում էր Կելին ուղարկել։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Սթիվ Կարել | Կել Ուիվեր |
Ռայան Գոսլինգ | Ջեյքոբ Փալմեր |
Ջուլիանա Մուր | Կելի կինը | էմիլի Ուիվեր
Էմմա Սթոուն | Կելի ավագ դուստրը | Հաննա Ուիվեր
Անալի Թիփթոն | Ռոբբիի դայակը | Ջեսիկա Ռայլի
Ջոնա Բոբո | Կելի տղան | Ռոբբի Ուիվեր
Ջոուի Քինգ | Կելի դուստրը | Մոլլի Ուիվեր
Մարիսա Թոմեյ | Ռոբբիի ուսուցչուհին | Քեյթ Թաֆերթի
Բեթ Լիթլֆորդ | Ջեսիկայի մայրը | Քլեր Ռայլի
Ջոն Քերոլ Լինչ | Ջեսիկայի հայրը | Բեռնի Ռայլի
Քևին Բեյքոն | Էմիլիի գործընկերը | Դևիդ Լինդհագեն
Լիզա Լապիրա | Հաննայի ընկերուհին | Լիզ
Ջոշ Գրոբան | Հաննայի ընկերը, փաստաբան | Ռիչարդ
Մեքիա Կոքս | Թիֆֆանի |
Ջուլիանա Գիլ | Ջեսիկայի ընկերուհին | Մեդիսոն
Քրիսթալ Ռիդ | Էմի Ջոնսոն |
Ռեգգի Լի | սպա Հուանգ |
Ռիչարդ ՍթիվենԽորովից | Լոուի օգնականը |
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակների և առաջադրումների շարք | |||||
---|---|---|---|---|---|
Մրցանակաբաշխություն | Անվանակարգեր | Ստացող | Արդյունք | Ծանոթագրություններ | |
Broadcast Music, Inc. | Ֆիլմի երաժշտություն | Նիկ Ուրատա | Առաջադրված | [14] | |
Casting Society of America | Նշանակալի ձեռքբերում մեծ բյուջետային կատակերգություն նկարահանելու մեջ | Մինդի Մարին, Կառա Լիփսոն | Հաղթանակ | [15] | |
Critics' Choice Movie Awards | Լավագույն կատակերգություն | Առաջադրված | [16] | ||
Detroit Film Critics Society | Լավագույն դերասան | Ռայան Գոսլինգ | Առաջադրված | [17] | |
Լավագույն համույթ | Առաջադրված | ||||
Empire Awards | Լավագույն կատակերգություն | Առաջադրված | [18] | ||
Ոսկե գլոբուս | Լավագույն դերասան մյուզիքլում կամ կատակերգությունում | Ռայան Գոսլինգ | Առաջադրված | N/A | |
Golden Trailer Awards | Best Romance TV Spot | "In It" | Առաջադրված | [19] | |
Best Wildposts | "Banners" | Առաջադրված | |||
2012 MTV Movie Awards | Լավագույն դերասանուհի | Էմմա Սթոուն | Առաջադրված | [20] | |
Լավագույն համբույր | Էմմա Սթոուն և Ռայան Գոսլինգ | Առաջադրված | |||
38th People's Choice Awards | Սիրելի կատակերգություն | Առաջադրված | [21] | ||
Սիրելի դերասանուհի | Էմմա Սթոուն | Հաղթանակ | |||
Լավագույն դերասան կատակերգությունում | Սթիվ Կարել | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի կատակերգությունում | Էմմա Սթոուն | Հաղթանակ | |||
2012 Teen Choice Awards | Ընտրված ֆիլմ. Կատակերգություն | Առաջադրված | [22][23][24] | ||
Choice Movie Actor։ Comedy | Ռայան Գոսլինգ | Առաջադրված | |||
Choice Movie Actress։ Comedy | Էմմա Սթոուն | Հաղթանակ | |||
Choice Movie։ Chemistry | Ռայան Գոսլինգ և Սթիվ Կարել | Առաջադրված | |||
Choice Movie։ Liplock | Ռայան Գոսլինգ և Էմմա Սթոուն | Առաջադրված | |||
Choice Movie։ Hissy Fit | Սթիվ Կարել | Առաջադրված | |||
33rd Young Artist Awards | Լավագույն կերպարանափոխություն. Երիտասարդ դերասան | Ջոնա Բոբո | Առաջադրված | [25] |
Ֆիլմի պրեմիերաները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հուլիս — Արգենտինա, Իսլանդիա, Կանադա, Հարավային Կորեա, ԱՄՆ
- Օգոստոս — Գերմանիա, Էստոնիա, Բրազիլիա
- Սեպտեմբեր — Հունգարիա, Մալայզիա, Սինգապուր, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Իտալիա, Թուրքիա, Պորտուգալիա, Հունաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Շվեդիա, Նորվեգիա
- Նոյեմբեր — Ճապոնիա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.fotogramas.es/Peliculas/Crazy-Stupid-Love#critFG
- ↑ 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt1570728/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=180157.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.metacritic.com/movie/crazy-stupid-love
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 http://www.imdb.com/title/tt1570728/fullcredits
- ↑ http://stopklatka.pl/film/kocha-lubi-szanuje-2011
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 http://www.filmaffinity.com/en/film748557.html
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 11,0 11,1 http://boxofficemojo.com/movies/?id=crazystupidlove.htm
- ↑ Fleming Mike (18.12.2010)։ «Warner Bros Shifts 2011 Release Schedule»։ Deadline.com։ Վերցված է օգոստոսի 17, 2014
- ↑ «Crazy, Stupid, Love. (2011)»։ Box Office Mojo։ IMDb։ Վերցված է հոկտեմբերի 10, 2011
- ↑ Gallo Phil (մայիսի 17, 2012)։ «Backbeat: Rolfe Kent Receives Career Achievement Honor at BMI Film and TV Awards»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է դեկտեմբերի 9, 2012
- ↑ «Casting Society Presents 2012 Artios Awards»։ Deadline.com։ հոկտեմբերի 29, 2012։ Վերցված է դեկտեմբերի 9, 2012
- ↑ «17th Annual Critics' Choice Movie Awards»։ Critics' Choice Awards։ դեկտեմբերի 13, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-07-ին։ Վերցված է դեկտեմբերի 13, 2011
- ↑ «The 2011 Detroit Film Critics Society Awards»։ DetroitFilmCritics.com։ Վերցված է հունվարի 1, 2017
- ↑ O'Hara Helen (մարտի 26, 2012)։ «Jameson Empire Awards 2012 Winners!»։ Empire։ Վերցված է դեկտեմբերի 9, 2012
- ↑ «The 13th Annual Golden Trailer Awards»։ GoldenTrailer.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-07-ին։ Վերցված է դեկտեմբերի 9, 2012
- ↑ "Robert Pattinson & Kristen Stewart Nominated For MTV Movie Awards Best Kiss"(չաշխատող հղում). HollywoodLife.com. PMC. Retrieved August 12, 2012.
- ↑ http://www.peopleschoice.com/pca/awards/nominees
- ↑ «First Wave of "Teen Choice 2012" Nominees Announced»։ Teen Choice Awards։ մայիսի 18, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-18-ին։ Վերցված է մայիսի 18, 2012
- ↑ Ng Philiana (հունիսի 14, 2012)։ «Teen Choice Awards 2012: Breaking Dawn, Snow White Lead Second Wave of Nominees»։ The Hollywood Reporter (Prometheus Global Media)։ Արխիվացված օրիգինալից 2012-06-14-ին։ Վերցված է հունիսի 14, 2012
- ↑ «Teen Choice Awards Winners 2012: Twilight, The Vampire Diaries, Justin Bieber Win Big»։ The Huffington Post։ հունիսի 23, 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-11-03-ին։ Վերցված է հունիսի 23, 2012
- ↑ «33rd Annual Young Artist Awards – Nominations / Special Awards»։ The Young Artist Foundation։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 4, 2012-ին։ Վերցված է դեկտեմբերի 9, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт фильма(անգլ.)
- «Эта дурацкая любовь»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Эта дурацкая любовь»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ««Эта дурацкая любовь»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Эта дурацкая любовь»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2011 ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ