Ռայան Գոսլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ռայան Գոսլինգ
անգլ.՝ Ryan Thomas Gosling
Ryan Gosling - Cannes Film Festival - 02.jpg
Ռայան Գոլսինգը 2011 թվականին
Հասակը184 սմ
Ծնվել էնոյեմբերի 12, 1980(1980-11-12)[1][2][3][…] (42 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Օնտարիո
ԿրթությունLester B. Pearson High School?
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
ՄասնագիտությունԴերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, գրող, երաժիշտ
Ակտիվ շրջան1993–ներկա
Ժանրերինդի ռոք և ֆոլկ ռոք
Համատեղ ապրող(ներ)Եվա Մենդես
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0331516
ԿինոՊոիսկID 10143

Ռայան Թոմաս Գոսլինգ (անգլ.՝ Ryan Thomas Gosling, նոյեմբերի 12, 1980(1980-11-12)[1][2][3][…], Լոնդոն, Օնտարիո), կանադացի դերասան, ռեժիսոր, գրող և երաժիշտ։

Դերասանական կարիերան սկսել է վաղ հասակից՝ նկարահանվելով «Disney Channel» հեռուստաալիքի «Միկի Մաուս ակումբ» (1993–1995) նախագծում[4], ավելի ուշ հայտնվելով նաև մի քանի այլ ժամանցային ծրագրերում։ Առաջին գլխավոր դերը ստացել է «Հավատացյալը» (2001) ֆիլմում[5], իսկ այնուհետև «Սպանություն ըստ թվերի» (2002)[6], «Արյունահեղության կանոն» (2002) և «Լելանդի Միացյալ Նահանգները» (2003) ֆիլմերում։

Ռայան Գոսլինգին ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց 2004 թվականին նկարահանված «Նոթատետրը» ֆիլմը, որտեղ նա մարմնավորես գլխավոր հերոսին։ Դերակատարման համար Գոսլինգը ստացավ չորս Teen Choice մրցանակ և մեկ MTV կինոմրցանակ[7]։ «Կես Նելսոն» (2006) ֆիլմում ունեցած դերակատարման համար առաջադրվել է Օսկար մրցանակի[8], իսկ «Լարսը և իսկական աղջիկը» (2007) ֆիլմում իր կատարման համար առաջադրվել է Ոսկե գլոբուս մրցանակի[9]։ 2007 թվականին նկարահանվել է նաև «Կոտրվածք» ֆիլմում։ Երեք տարվա ստեղծագործական դադարն ընդհատվեց «Կապույտ Վալենտին» (2010) ֆիլմով, որի համար առաջադրվեց իր երկրորդ Ոսկե գլոբուս մրցանակին։ 2011 թվականը նրա համար շրջադարձային էր, քանի որ միանգամից երեք ֆիլմում մարմնավորեց գլխավոր հերոսին («Խելագար, հիմար սեր», «Մարտի գաղափարներ» և «Դրայվ») և առաջադրվեց երկու Ոսկե գլոբուս մրցանակի։ 2013 թվականին նա նկարահանվեց «Ավազակների հանցախումբը», «Տեղը սոճիների տակ» և «Միայն Աստված է ներում» ֆիլմերում։ 2014 թվականին նա ներկայացրեց իր «Մոռացված գետը» ֆիլմը։ Ավելի ուշ նկարահանվել է «Իջեցման խաղ» (2015) հումորային դրամայում և «Լա-Լա Լենդ» (2016) ռոմանտիկ մյուզիքլում, որի շնորհիվ արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի՝ լավագույն դերասանի անվանակարգում, ինչպես նաև երկրորդ անգամ առաջադրվել Օսկար մրցանակի։ Գոսլինգի մասնակցությամբ հետագա հաջող ֆիլմերից են համարվում «Շեղբի վրայով վազողը - 2049» (2017) գիտաֆանտաստիկ թրիլլերը և «Առաջին մարդը» (2018) կենսագրական ֆիլմը։

Հանդիսանում է նաև «Dead Man's Bones» երաժշտական դուետի անդամ, որը 2009 թվականին թողարկել է իր դեբյուտային ալբոմը և ունեցել է շրջագայություններ Հյուսիսային Ամերիկայում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականից 2003 թվականը Ռայանը հանդիպել է «Սպանություն ըստ թվերի» ֆիլմի իր զուգընկեր Սանդրա Բուլոքի հետ[10]։ 2005-2007 թվականներին նա հանդիպել է Ռեյչել ՄաքԱդամսի հետ, ով նրա զուգընկերն էր «Հուշատետր» ֆիլմում[11][12]։

2011 թվականի սեպտեմբերից Ռայանը հանդիպում է դերասանուհի և մոդել Եվա Մենդեսի հետ[13]։ Զույգն ունի երկու դուստր[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. Murray Rebecca (2004)։ «Ryan Gosling Interview – The Notebook Movie»։ About.com։ Վերցված է հունվարի 26, 2012 
  5. «Twist of Faith»։ The Nerve։ Վերցված է հունվարի 26, 2012 
  6. «Murder by Numbers»։ Festival de Cannes։ Վերցված է հունվարի 26, 2012 
  7. «Ryan Gosling Biography»։ People։ Վերցված է հունվարի 26, 2012 
  8. «Interview: Ryan Gosling»։ Վերցված է հունվարի 26, 2012 
  9. Kirschling Gregory (սեպտեմբերի 14, 2007)։ «Guy and Doll»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է հունվարի 26, 2012 
  10. «Celebrity Central – Sandra Bullock»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է հունվարի 26, 2012 
  11. Dagostino Mark (նոյեմբերի 7, 2005)։ «Insider»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին։ Վերցված է փետրվարի 4, 2012 
  12. «Scoop»։ People։ ապրիլի 30, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին։ Վերցված է փետրվարի 4, 2012 
  13. Mikelbank Peter (նոյեմբերի 26, 2011)։ «Gosling and Mendes in Paris»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-12-ին։ Վերցված է հունվարի 26, 2012 
  14. Todd Leopold, CNN (սեպտեմբերի 17, 2014)։ «Surprise! Eva Mendes, Ryan Gosling have baby»։ CNN 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]