Շեղբի վրայով վազողը - 2049

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Շեղբի վրայով վազողը - 2049
Blade Runner 2049[1]
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Canada.svg Կանադա
Ժանր ֆանտաստիկ ֆիլմ[2], Կինոֆանտաստիկա, միստիկ ֆիլմ[2], cyberpunk, հակաուտոպիական ֆիլմ, նեո նուառ, թրիլեր[2] և դրամա[2]
Թվական հոկտեմբերի 6, 2017, հոկտեմբերի 5, 2017[3], հոկտեմբերի 27, 2017[3], հոկտեմբերի 3, 2017[3] և հոկտեմբերի 4, 2017[4]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Դենի Վիլնյով
Պրոդյուսեր Ջոնսոն Բրոդերիք, Էնդրյու Կոսով, Բադ Յորկին և Սինտիա Սայքս
Սցենարի հեղինակ Հեմփթոն Ֆանչեր և Մայքլ Գրին
Դերակատարներ Ռայան Գոսլինգ, Հարիսոն Ֆորդ, Ռոբին Ռայթ, Բատիստա, Աննա դե Արմաս, Սիլվիա Հուկս, Mackenzie Davis, Barkhad Abdi, David Dastmalchian, Hiam Abbass, Lennie James, Ջարեդ Լետո, Carla Juri, Էդվարդ Ջեյմս Օլմոս, Wood Harris[5], Շոն Յանգ[5], Sallie Harmsen[5], Elarica Gallacher[5] և Tómas Lemarquis[5]
Օպերատոր Ռոջեր Դիկինս
Երաժշտություն Հանս Ցիմեր և Benjamin Wallfisch
Մոնտաժ Ջո Ուոքեր
Պատմվածքի վայր Լոս Անջելես և Կալիֆոռնիա
Կինոընկերություն Վորներ Բրոս., Alcon Entertainment, Կոլումբիա Փիքչերս, Scott Free Productions և Thunderbird Entertainment
Տևողություն 164 րոպե[6]
Բյուջե 150 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ 258 726 786 ԱՄՆ դոլար[7]
Նախորդ Սայրի վազորդ
Պաշտոնական կայքէջ
Blade Runner 2049 Վիքիպահեստում

Շեղբի վրայով վազողը - 2049 (անգլ.՝ Blade Runner 2049), կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովի և պրոդյուսեր Ռիդլի Սքոթի անգլո-ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմ, որը հիմնված է Ֆիլիպ Կ. Դիկի «Արդյո՞ք անդրոիդներն էլեկտրական ոչխարների մասին են երազում» սիրավեպի վրա: 1982 թվականին նկարահանվել է ֆիլմի շարունակությունը[8]: Ֆիլմը ԱՄՆ-ում կինովարձույթ դուրս եկավ 2017 թվականի հոկտեմբերի 6-ին[9][10][11][12]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռու ապագայում աշխարհը բնակեցված է մարդկանցով և ռեպլիկատներով, որոնք ստեղծված են իրականացնելու ամենածանր աշխատանքները: Ոստիկանության սպա՝ Կեյի աշխատանքը, աճող լարվածության պայմաններում, ռեպլիկանտներին վերահսկողության տակ պահելն է, քանի դեռ նա պատահականորեն չի դառնում գաղտնի ինֆորմացիայի տիրապետող, որը սպառնալիքի տակ է դնում ողջ մարդկության գոյությունը[13]: Ցանկանալով գտնել այդ գաղտնիքի բանալին, Կեյը որոշում է գտնել Ռիկ Դեկարդին՝ Լոս Անջելեսի ոստիկանության հատուկ ստորաբաժանման նախկին սպային, որն անհետ կորել է բազում տարիներ առաջ[14] :

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ռայան Գոսլինգ Կեյ
Հարիսոն Ֆորդ Ռիկ Դեկարդ
Աննա դե Արմաս Ջոյ
Սիլվիա Հուկս Լավ
Ռոբին Ռայթ լեյտենանտ Ջոշի
Մակկենզի Դևիս Մարիետտա
Կարլա Յուրի դոկտոր Կարլա Ստելլին
Լեննի Ջեյմս պարոն Քոթթոն
Դեյվ Բատիստա Սապպեր Մորթոն
Ջարեդ Լետո Նիանդեր Ուոլես
Բարհադ Աբդի Դոկ Բեդջեր
Դևիդ Դաստմաչյան Կոկո
Խիամ Աբբաս Ֆրեյսա
Վուդ Հարրիս Նանդես
Էդվարդ Ջեյմս Օլմոս Գաֆֆ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեննի Ջեյմս դերասանի խոսքերով, դա ամենագաղտնի նախագիծն է, որտեղ նա մասնակցություն է ունեցել: «Երբ ինձ աշխատանքի առաջարկ արեցին, ես ընտրեցի սցենարը: Ինձ ուղարկեցին 20 էջ իրադարձություններ, որոնք նախորդում էին իմ կերպարին և 20 էջ այն բանից հետո, երբ իմ կերպարն արդեն չկար[15]: Տեքստը հավելվածի մեջ էր և ես չէի կարող այն բացել այլ սարքավորումների վրա: Ես չէի կարող սքրինշոթ անել: Ես չէի կարող այն հիշել: Ինձ զգուշացրին. «Դուք ունեք 36 ժամ և ապա տեքստը կանհետանա»: Երբ ես կայացնում էի իմ մասնակցության որոշումը, ինձ ուղարկեցին ողջ սցենարը: Ես աշխատում էի դրա հետ, սակայն ամեն օր ինձ համար բացում էին նոր էջեր, որոնց հետ ես աշխատում էի որոշակի օր և ես պետք է ստորագրեի դրա համար[16]: Ես չէի կարող տուն գնալ առանց հատուկ թույլտվության: Եվ ահա նկարահանումներն ավարտվել են, մուտքն բաց է և ես գնում եմ տուն և ուրախանում եմ՝ իմ ձեռքում ողջ սցենարն է: 9 ժամ անց իմ iPad-ից ողջ սցենարն անհետացավ ամենախորհրդավոր ձևով»:

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերին լույս տեսավ ֆիլմի առաջին տիզերը[17][18]: Պաշտոնական թրեյլերներում օգտագործվում էր Վանգելիսի բնօրինակ երաժշտական թեման:

Կարճամետրաժ պրիկվելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 29-ին YouTube-յան ալիքում ColliderVideos լույս տեսավ առաջին պաշտոնական կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում է ֆիլմի նախապատմությունը: Ֆիլմի իրադարձությունները «2036: Nexus-ի վերածնունդ» (2036: Nexus Dawn) անվան տակ տեղի են ունենում 2036 թվականին, առաջին ֆիլմի իրադարձություններից 17 տարի անց և 13 տարի առաջ մինչև սիքվելի սյուժե: Սյուժեի կենտրոնում Նիանդեր Ուոլլեսն է՝ Ջարեդ Լետոյի կերպարով: Հերոսը ներկայացնում է Nexus 9-ի սերիայից ռեպլիկատների նոր տեսակ, որոնց անվանում են կատարյալ[19]: Կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորն էր Լյուկ Սքոթը: Բացի Լետոյից, գլխավոր դերերից մեկը խաղում է Բենեդիկտ Վոնգը[20]:

2017 թվականին ներկայացվեց երկրորդ կարճամետրաժ ֆիլմ-պրիկվելը, որը նույնպես նկարահեց Լյուկ Սքոթը «2048. Փախչելու տեղ չկա» (2048: Nowhere to run): Իրադարձությունները տեղի են ունենում հիմնական սյուժեից մեկ տարի առաջ և ցույց են տալիս փախուստի դիմած Nexus 8 սերիայի ռեպլիկանտի՝ Սապպեր Մորթոնի պատմությունը[21][22][23][24]: Նրա դերը կատարեց Դև Բատիստան: Հետաքրքիր փաստ ՝ Ադամ Սևիջը (Myth Busters այժմ փակ հաղորդման հաղորդավարներից մեկը) որը համարվում է Blade Runner տիեզերքի մեծ երկրպագուն, նկարահանվեց տվյալ կարճամետրաժ ֆիլմի փոքրիկ էպիզոդային դերում[25]:

Ստեղծման ժամանակագրությամբ երրորդ պրիկվելը դարձավ 15 րոպեանոց Blade Runner Black Out 2022 անիմեն, որի սցենարի հեղինակը և ռեժիսորն է դարձել Shinichiro Watanabe, Cowboy Bebop հայտնի անիմեի հեղինակը[26]: Ժապավենը լույս տեսավ 2017 թվականի սեպտեմբերի 27-ին և ցույց է տալիս 2022 թվականի իրադարձությունները, երբ ռեպլիկատների կողմից կազմակերպված ահաբեկչության հետևանքով տեղի ունեցավ Մեծ Բլեքաութը՝ բոլոր էլեկտրոնային համակարգերի լրիվությամբ անջատումը և մարդկության էլեկտրոնային գրեթե բոլոր արխիվների վերացում, ինչպես նաև հասկանալի է դառնում, որ առաջին ֆիլմի իրադարձություններից հետո լույս տեսան կյանքի սահմանափակ տևողությամբ (4 տարի) ռեպլիկատների նոր սերիաներ [27][28][29]:

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակաբաշխությունների և անվանակարգերի ցանկ
Մրցանակ Մրցանակաբաշխության օր Անվանակարգ Թեկնածուներ Արդյունք Հղումներ
Ոսկե թրեյլեր մրցանակաբաշխություն Հունիսի 6, 2017 Լավագույն տիզեր Շեղբի վրայով վազողը - 2049 Հաղթանակ [30]
Հոլլիվուդյան ֆիլմերի մրցանակաբաշխություն Նոյեմբերի 5, 2017 Տարվա պրոդյուսեր Էնդրյու Կոսով, Բրոդերի Ջոնսոն, Բադ Յորկին Հաղթանակ [31]
IndieWire Critic's Poll Դեկտեմբերի 19, 2016 2017 թվականի ամենասպասված ֆիլմը Շեղբի վրայով վազողը - 2049 Հաղթանակ [32][33]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.indiewire.com/2016/10/blade-runner-2049-official-title-sequel-first-image-harrison-ford-ryan-gosling-1201733964/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/blade-runner-2049
  3. 3,0 3,1 3,2 Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. http://www.cnc.fr/web/fr/rechercher-une-oeuvre/-/visa/146469
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 ČSFD — 2001.
  6. Person Profile // Internet Movie Database — 1990.
  7. http://www.boxofficemojo.com/movies/default.htm?id=bladerunnersequel.htm
  8. «The 'Blade Runner' sequel finally has a title — 'Blade Runner 2049' — but what does it mean?» 
  9. Lynch John (September 28, 2017)։ «The first reviews of 'Blade Runner 2049' are calling it a 'sci-fi masterpiece'»։ Business Insider։ Վերցված է September 29, 2017 
  10. Bradshaw Peter (September 29, 2017)։ «Blade Runner 2049 review – a gigantic spectacle of pure hallucinatory craziness»։ The Guardian։ Վերցված է September 29, 2017 
  11. «Impeccably cool 'Blade Runner 2049' is a ravishing visual feast: EW review»։ September 29, 2017։ Վերցված է September 29, 2017 
  12. Kohn Eric (September 29, 2017)։ «Blade Runner 2049 review – Denis Villeneuve's Neo-Noir Sequel Is Mind-Blowing Sci-Fi Storytelling»։ Indiewire։ Վերցված է September 29, 2017 
  13. «New 'Blade Runner' has 'its own personality': Villeneuve» 
  14. Future Noir Revised & Updated Edition: The Making of Blade Runner - Paul M. Sammon, 2017 Edition
  15. «Ленни Джеймс: "Бегущий по лезвию 2049" обогнал "Ходячих мертвецов" по уровню секретности»։ www.livelib.ru։ Վերցված է 2017-06-25 
  16. «Worker dies on Blade Runner set»։ 30 августа 2016 – via www.bbc.com 
  17. Noah Yoo, Matthew Strauss (October 3, 2017)։ «Blade Runner 2049 Soundtrack Detailed, Jóhann Jóhannsson Exit Explained»։ Pitchfork։ Վերցված է October 12, 2017 
  18. «Blade Runner 2049 (Original Motion Picture Soundtrack)»։ Apple Music։ October 5, 2017։ Վերցված է October 5, 2017 
  19. «Вышел тизер «Бегущего по лезвию 2049» с Райаном Гослингом и Харрисоном Фордом»։ Газета.Ru։ Վերցված է 2016-12-20 
  20. «Rulezoom - Приквел к «Бегущему по лезвию 2049»» (ru-RU)։ rulezoom.com։ Վերցված է 2017-08-30 
  21. Lynch John (September 28, 2017)։ «The first reviews of 'Blade Runner 2049' are calling it a 'sci-fi masterpiece'»։ Business Insider։ Վերցված է September 29, 2017 
  22. Bradshaw Peter (September 29, 2017)։ «Blade Runner 2049 review – a gigantic spectacle of pure hallucinatory craziness»։ The Guardian։ Վերցված է September 29, 2017 
  23. «Impeccably cool 'Blade Runner 2049' is a ravishing visual feast: EW review»։ September 29, 2017։ Վերցված է September 29, 2017 
  24. Kohn Eric (September 29, 2017)։ «Blade Runner 2049 review – Denis Villeneuve's Neo-Noir Sequel Is Mind-Blowing Sci-Fi Storytelling»։ Indiewire։ Վերցված է September 29, 2017 
  25. ColliderVideos (2017-08-29)։ «Exclusive: Blade Runner 2049 Short Film Reveals What Happened in 2036»։ Վերցված է 2017-08-30 
  26. Future Noir Revised & Updated Edition: The Making of Blade Runner - Paul M. Sammon, 2017 Edition
  27. Foutch Haleigh (January 25, 2016)։ «'Blade Runner 2' Officially Starts Filming This July»։ Collider.com։ Վերցված է October 6, 2016 
  28. Lesnick Silas (September 29, 2016)։ «Ryan Gosling Explains How to Win a Trip to the Blade Runner 2 Set»։ ComingSoon.net։ Վերցված է October 6, 2016 
  29. Grater Tom (December 21, 2016)։ «'Blade Runner 2049' will be R-rated, confirms Denis Villeneuve»։ Screendaily.com 
  30. McNary Dave (June 6, 2017)։ «'Wonder Woman' Wins Top Prize at Golden Trailer Awards»։ Variety։ Վերցված է July 23, 2017 
  31. The THR Staff (October 19, 2017)։ «Hollywood Film Awards to Honor 'Blade Runner 2049,' 'The Disaster Artist'»։ The Hollywood Reporter։ Վերցված է October 19, 2017 
  32. Kohn Eric (December 19, 2016)։ «2016 Critics Poll: The Best Films and Performances of the Year According to Over 200 Critics»։ IndieWire։ Վերցված է July 7, 2017 
  33. Greene Steve (December 19, 2016)։ «2016 IndieWire Critics Poll: Full List of Results»։ IndieWire։ Վերցված է July 7, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]