Շոն Յանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Շոն Յանգ
անգլ.՝ Sean Young
Sean Young LF.JPG
Շոն Յանգը 2007 թվականին
Ծնվել է նոյեմբերի 20, 1959 (58 տարեկան)
Ծննդավայր Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն Դերասանուհի
Ակտիվ շրջան 1980 - այժմ
IMDb ID 0000707
maryseanyoung.com
Commons-logo.svg Շոն Յանգ՝ Վիքիպահեստ


Շոն Յանգ (անգլ.՝ Sean Young, 1959 նոյեմբերի 20, Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոն Յանգը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 20-ին, լրագրողների ընտանիքում[1]։ Սովորել է Քլիվլենդ Հեիթս միջնակարգ դպրոցում (Cleveland Heights High School) (Քլիվլենդ Հեիթս, Օհայո)։ Հետո տեղափոխվել է և ավարտել է արվեստների Ինթերլոքենյան ակադեմիան, որը գտնվում է Միչիգանի Ինթերլոքեն քաղաքում։ Սովորել է նաև Նյու Յորքում՝ Ամերիկյան բալետի դպրոցում[2]։

Ուսումն ավարտելուց հետո առաջին անգամ խաղացել է լոսանջելեսյան թատրոններից մեկում։ Աշխատել է որպես մոդել և պարուհի։ Իր առաջին դերը կինոյում խաղացել է 1980 թվականին՝ «Ջեյն Օսթինը Մանհեթենում» ֆիլմում։ Այնուհետև հայտնվել է Այվան Ռայթմանի «Stripes» (1981) կինոկատակերգությունում, ստանձնել է գլխավոր կանացի դերը «Սայրի վազորդ» (1982) ֆանտաստիկ ֆիլմում։

Իր մասնակությամբ մյուս առավել հայտնի ֆիլմերից են՝ «Դյունա» (1984), «Ելք չկա» (1987), «Մահացու բնազդ» (1993), «Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն» (1994

1990-ից 2002 թվականներին Շոն Յանգը ամուսնացած է եղել Բոբ Լուխանի հետ։ Նրանք ունեն երկու որդի․ Ռիոն, ով ծնվել է 1994 թվականին, և Քվին Լին՝ 1998-ին[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 — Ջեյն Օսթինը Մանհեթենում / Jane Austen in Manhattan
  • 1981Stripes
  • 1982 — Երիտասարդ սիրահարված բժիշկներ / Young doctors in love
  • 1982Սայրի վազորդ / Blade Runner
  • 1984 — Դյունա / Dune
  • 1986 — Արյուն և խոլորձներ / Blood & Orchids
  • 1987 — Ելք չկա / No Way Out
  • 1987 — Ուոլ Սթրիթ / Wall Street
  • 1988 — Խթանը / The Boost
  • 1989 — Զարմիկներ / Cousins
  • 1990 — Կրակե թռչուններ / Fire Birds
  • 1991 — Համբույր մահից առաջ / A Kiss Before Dying
  • 1992 — Հանցագործ սեր / Love Crimes
  • 1992 — Մի անգամ հանցանքի ժամանակ / Once Upon A Crime…
  • 1992 — Ընդմիշտ / Forever
  • 1992 — Կապույտ սառույց / Blue Ice
  • 1992 — Նկարիչ / The Sketch Artist
  • 1993 — Գրկիր ինձ, հուզիր ինձ, համբուրիր ինձ / Hold Me, Thrill Me, Kiss Me
  • 1993 — Նույնիսկ կովբոյ աղջիկներն են տխրում / Even Cowgirls Get the Blues
  • 1993 — Մահացու բնազդ / Fatal Instict
  • 1994 — Միրաժ / Mirage
  • 1994 — Մահապատժի ականատես / Witness to the execution
  • 1994Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն / Ace Ventura: Pet Detective
  • 1994 — Բոլտ / Bolt
  • 1995 — Բժիշկ Ջեքիլ և օրիորդ Հայդ / Dr. Jekyll and Ms. Hyde
  • 1996 — Չարը դեմք ունի / Evil has a face
  • 1997 — Տղամարդիկ / Men
  • 1997 — Զավթիչը / The Invader
  • 1998 — Հսկողությունից դուրս / Out of control
  • 1999 — Կապույտ մոթել / Motel Blue
  • 2000 — Ամատի աղջիկները / The Amati Girls
  • 2000 — Գիշերային դաս / Night class
  • 2001 — Ծաղրասարյակը չի երգում / Mockingbird Don’t Sing
  • 2001 — Շաքարավազ և համեմունք / Sugar & Spice
  • 2002Aftermath
  • 2002 — Դիմակազերծման վտանգ / Threat of Exposure
  • 2002 — Հարևան տունը / The House Next Door
  • 2003 — Կլան (հեռուստասերիալ) / Kingpin
  • 2003 — Նախքան ես հրաժեշտ կտամ / Before I say Goodbye
  • 2003 — Թագավորը և Լուսնի լույսի անդունդի թագուհին / The King and Queen of Moonlight Bay
  • 2003 — Ռուսները հրեշտակների քաղաքում (հեռուստասերիալ)
  • 2004 — Կենդանաբանական այգի կոշիկի տուփում (հեռուստասերիալ) / Shoebox Zoo
  • 2005 — Եսենին (հեռուստասերիալ)
  • 2005 — Ուրվականները երբեք չեն քնում / Ghosts Never Sleep
  • 2005 — Բանականության գաղտնիքը / Headspace
  • 2006 — Պարտեզ/ Garden
  • 2006 — C.S.I. Հանցագործության վայր / CSI: Crime Scene Investigation
  • 2006 — Աշխատանք՝ սպանելու համար / A Job to Kill For
  • 2008 — Մարդը, ով վերադարձավ / The Man Who Came Back
  • 2015 — Ոսկորե տոմահավկ / Bone Tomahawk

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]