Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն
Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն անգլ.՝ Ace Ventura: Pet Detective | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կինոկատակերգություն[1][2], մարտաֆիլմ, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և ամերիկյան ֆուտբոլի մասին ֆիլմ |
Թեմա | վրեժ |
Թվական | փետրվարի 4, 1994[3], մայիսի 26, 1994[4] և մայիսի 20, 1994[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոմ Շադյաք[1][6][7][…] |
Պրոդյուսեր | Ջեյմս Ջի Ռոբինսոն |
Սցենարի հեղինակ | Ջեք Բեռնշտեյն, Թոմ Շադյաք և Ջիմ Քերրի |
Դերակատարներ | Ջիմ Քերրի[6][2][8][…], Քորթնի Քոքս[6][2][8][…], Շոն Յանգ[6][8][9], Թոուն Լոք, Դեն Մարինո[8], Նոուբլ Ուիլինգհեմ[8], Ուդո Կիր[8], Ջոն Կապոդիչե[8], Մարկ Մարգոլիս[8], Ալիս Դրամոնդ[8], Ռեյնոր Շայնի[8], Թրոյ Էվանս[8], Ֆրենկ Ադոնիս[10], Ռեբեկա Ֆեռատտի[10], Դևիդ Մարգուլիս[10], Թայնի Ռոն Թեյլոր, Բիլ Զաքերթ, Ռենդալ Քոբ, Uwe von Schamann?, Քրիս Բարնս և Դոն Շուլա |
Օպերատոր | Ջուլիո Մաքաթ |
Երաժշտություն | Այրա Նյուբորն |
Մոնտաժ | Դոն Ցիմերման |
Պատմվածքի վայր | Մայամիի քաղաքային գոտի և Մայամի |
Նկարահանման վայր | Ֆլորիդա |
Կինոընկերություն | Warner Bros. |
Տևողություն | 83 րոպե |
Հաջորդ | Էյս Վենտուրա 2. երբ կանչում է բնությունը |
Էյս Վենտուրա. Ընտանի կենդանիների խուզարկուն (անգլ.՝ Ace Ventura: Pet Detective), 1993 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, ռեժիսոր և սցենարի համահեղինակ Թոմ Շեդյակ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկական ֆուտբոլի վերջնական խաղից երկու շաբաթ առաջ Դժո ռոբի ստադիոնից («Դելֆին» ստադիոնին կից) անհայտ մարդիկ փախցնում են թիմի հիմնական թալիսմանին Մայամի դելֆինին՝ Ձյունիկ մականունով։ Պարոն Ռիդլը՝ թիմի մարզիչը հասկանալով, որ եթե խաղի ժամանակ թիմի թալիսմանը բացակայի, ապա խաղացողների տրամադրությունը կվատթարանա, իսկ այս պայմաններում նրանք կպարտվեն այս սեզոնի կարևոր խաղը։ Պարոն Ռիդլը հրամայում է գլխավոր մենեջեր Ռոդջեր Պոդակտերին (Տռոյ Էվանսին) և գլխավոր մամուլի քարտուղարին Մելիսե Ռոբինսոնին (Կորտնի Կոկսին) հետ վերադարձնել դելֆինին, այլապես նա գործից կազատի նրանց։ Թիմի քարտուղարը խորհուրդ է տալիս Մելիսային, որ դիմի Էյս Վենտուրայի օգնությանը։ Մելիսայի և Պոդակտերի հետ ծանոթանալուց հետո Էյս Վենտուրան իջնում է լողավազան, որտեղ ինչ-որ ժամանակ լողացել էր Ձյունիկը և գտնում է հանցագործության առաջին վկայությունը։ Էյսը իմանում է, որ քաղաքում ապրում է ինչ-որ Ռոնալդ Կեմպ՝ ով լավ գործարար է և ձկների ու ծովային կենդանիների կոլեկցիոներ։ Նրան կասկածելու մեջ Էյսը և Մելիսան գնում են մի հրավիրված ճաշի Ռոնալդ Կեմպի ամառանոցում։ Այնտեղ Էյսը գտնում է մի լողավազան, որտեղ նա տեսնում է ընդամենը մի քանի մեծ սպիտակ շնաձկներ։ Երբ Էյսը հեռանում էր երեկույթից, նա նկատեց, որ Կեմպի մատին հենց այն նույն սաթից պատրաստված մատանին է, որից նա գտել էր Ձյունիկի լողավազանի ֆիլտրից։ Պարզվում է, որ այս եռանկյունաձև սաթից պատրաստված մատանիները տրվել են 1984 թվականին թիմի բոլոր խաղացողներին Ամերիկյան ֆուտբոլի կոնֆերանսի ժամանակ։ Էյսը կարծում է, որ հանցագործը նա է ում ձեռքին չկա մատանին։ Բայց, երբ կատարվում է համագումար պարզվում է, որ բոլորի մատին կա մատանի։ Շուտով Դելֆինների թիմի ադմինիստրատոր Ռոդջեր Պոդակտերը մահանում է պատուհանից ընկնելու պատճառով, բայց Էյսը մտածում է, որ այս սպանությունը պատվիրված է։ Նա փորձում էր կապել թիմի ադմինիստրատորի մահը կորած Ձյունիկի հետ, երբ նա հայտնաբերեց Դելֆինների թիմի կազմում մի խաղացողի՝ Ռեյ Ֆինկլի մասին ով չկար ցանկում և չէր ստուգվել մատանիի համար։ Մելիսան բացատրեց Ֆինկլի բացակայությունը թիմի նկարում, որ նա մտել է թիմի սեզոնի կեսերից։ Բայց մատանին ստացել այնպես ինչպես բոլորը։ Պարզվում է, որ Ֆինկլի կարիերան այդքան էլ լավը չի եղել, քանի որ նա չի խփել կարևոր գոլը այդ տարվա եզրափակից խաղի և Դելֆինները պարտվել են Սուպերգավաթը։ Չընդունվելով երկրպագուների կողմից նա փորձեց շարունակել հանդես գալ չեմպիոնատում, բայց թիմի չնդունեց նրան և պայմանագիր չկնքեց նրա հետ։ Էյսը մեկնեց Ֆինկլի հայրենի քաղաք՝ Տամպա և ծանոթացավ նրա ծեր ծնողների հետ։ Էյսը գնաց նրա մանկական սենյակ, որտեղ պարզ դարձավ, որ Ֆինկլը ատում է Դելֆինների թիմի մյուս խաղացողին՝ Դեն Մարինոյին, որը այդ դժբախտ խաղում (1984 թվականի եզրափակիչ խաղի ժամանակ, որը խաղում էին Սան Ֆրանցիսկոյի թիմի խաղացող Ֆորտի Նայներսի դեմ) որոշիչ հարվածի համար կատարեց խաղի խախտում, որի պատճառով նա փչացրեց հարվածը և Դելֆինները պարտվեցին։ Էյսը և Մելիսան որոշում են, որ Մարինոն գտնվում է մահացու վտանգի առջև, սակայն նարն առևանգում են։ Էյսը վերադառնում է Մայամի և պատմում է ոստիկանության լեյտենանտ Լուիս Էյնհորնին (Շոն Յանգ), մի կնոջ, որը զբաղվում է այդ գործի քննությամբ։ Էյսը ենթադրում է, որ առևանգման պատճառը հանդիսացել է այն փաստը, որ Ձյունիկին թիմում տվել էին հինգերորդ համարը, որը նախկինում պատկանել է Ֆինկլին։ Ֆինկլը այդ ամենը ընդունում է որպես վիրավորանք և որոշում է իր ամբողջ բարկությունը թափել ջրային կենդանու վրա։ Ռեյ Ֆինկլի որոնումների ընթացքում Էյսը այցելում է հոգեբուժարան, որը կոչվում է «Ստվերային Երկիր», որտեղ նա խաբեությամբ է մտնում և այնուհետև այնտեղից փախչում է։ Ձևացնելով իբր իքնը հոգեկան խանգարումներ ունեցող ֆուտբոլիստ է, Էյսը մտնում է հոգեբուժարանի սենյակներից մեկը, որտեղ առկա էին Ֆինկլի մասին տեղեկություններ։ Փաստաթղթերի մեջ դետեկտիվը գտնում է թերթից հատված, որտեղ գրված էր Լուիս Էինհորն անունով աղջկա անհայտ լինելու մասին, որի մարմինը այդպես էլ չեն գտնոմ։ Էյսը օգնություն է խնդրում Էմիլիոյից՝ իր ոստիկան ընկերոջից։ Գնալով փաստերի հետևից Էյսը գտնում է այն տեղը, որտեղ գտնվում են Ձյունիկը և Դեն Մարինոն։ Էյնհորնը բռնում է նրան և կանչում է ոստիկանություն։ Երբ ոստիկանությունը հասնում է տեղ և արդեն ցանկանում են բռնել Էյսին (Էյնհորնի հրամանով), հայտնվում են Մելիսան և Էմիլիոն և փրկում են իրենց ընկերոջը։ Էյսը բացատրում է բոլորին, որ Էյնհորնը այն մարդը չէ, ում բոլորը պատկերացնում են։ Որպես ապացույց նա հանում է հագուստը և ցույց է տալիս, որ նա իրականում կին չէ, այլ տղամարդ։ Վիրավորված այդ ամենից Էյնհորնը փորձում է Էյսին սպանել, սակայն ինքը ընկնում է Ձյունիկի հետ մի ջրում։ Էյսը հանում է նրա ձեռքից մատանին։ Ֆիլմը ավարտվում է Էյսի և Ֆիլադելֆիայի թիմի թալիսման Իգլզի հետ կռվի ժամանակ։ Ֆուտբոլային խաղի ժամանակ փորձում էր բռնել հազվագյուտ սպիտակ աղավնու (որը հանդիպել էր նաև ֆիլմի սկզբում), որի համար նրան 25.000 դոլար գումար կտային։ Սակայն թութակի հագուստով մարդը վախեցնում է թռչունին, որի արդյունքում Էյսը կորցնում է գումար, և սկսում վիճել նրա հետ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջիմ Քերրի - Էյս Վենտուրա
- Գերի Մանչ - տնօրեն
- Ջոն Կեպոդիչ - Սերժանտ Ագուաչո
- Քորթնի Քոքս - Մելիսա Ռոբինսոն
- Տայնի Ռոն - ճակատագիր
- Ֆրանկ Ադոնիս - Վիննի
- Շոն Յանգ - Լեյտենանտ Լուիս Էյնհորն
- Սկոտ Միչել - Մայամի Դելֆինների տերը
- Թերրի Միլլեռ - տնօրենի օգնական
- Դեն Մարինո - ինքն իր դերում
- Դոն Շալա - ինքն իր դերում
- Մարկ Մարգուլիս - պարոն Շիկադենս
- Թրոյ Էվանս - Ռոջեր Պոդակտեր
- Բիլ Զացկերտ - Ռեյ Ֆինկլի հայրը
- Դեվիդ Մարգուլիս - բժիշկ
- Ուդո Կիր - Ռոնալդ Կեմպ
- Էլիս Դռամոնդ - Ռեյ Ֆինկլի մայրը
- Ուիլ կնիկեռբոկեռ - մենեջեր
- Ռեյնոր Շեյնե - Վուդստոկ
- Նոբլ Ուլինհեյմ - Ռիդլ
- Ռեբեկա Ֆերրատի - աղջիկը շան հետ
- Թոուն Լոք - Էմիլիո
- Քրիս Բարնս - ինքն իր դերում
- Նոսի - Ձյունիկ դելֆին
- Տեկս - ինքն իր դերում
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էյսի ավտոմեքենան - Chevrolet Monte Carlo 1972 թվականի[11]։
- Ամենագլխավոր կանացի դերը փորձեց խաղալ Ջիմ Քերիի ապագա կինը՝ Լորեն Խոլլին, բայց նրան չըդունեցին[12]։
- Հերոսուհի Քորթնի քոքսը և Մելիսա Ռոբինսոնը անվանվել են ֆիլմի գլխավոր սցենառիստի՝ Ջեկ Բեռնշտեյնի աղջկա պատվին։ Ջոն Կեպոդիչը՝ սերժանտ Ագուադոն ստացել է ֆիլմի պրոդյուսերներից՝ Կենա Ագուադոյի ազգանունը։
- Էմիլեո անունով կերպարը խաղացել է 1990-ականներին հայտնի ռեփեր Տոնի Լոուկը (Tone loc)։ Նաև նա կատարում է «Ace Is In The House» երգը։
- Էյսի կապիկը Սպայկ անունով օգտագործվել է որպես Բեյսբոլի ակումբի ոչ պաշտոնական թալիսման։ 2000 թվականի հունիսի 6-ին Հրեշտակները իրենց դաշում խաղացել են Սան Ֆրանցիսկոի Ջեյտիսի հետ և պարտվել են։ Այդ ժամանակ օպերատորները մեծ էկրանի վրա ցույց տվեցին ֆիլմի այն հատվածը, որտեղ կապիկը մտնում է Էյսի տուն, և կապիկի անունը դնում են «ծիծաղող կապիկ (անգլ.՝ Rally Monkey)»: Դրանից հետո պահեստային խաղացողները հավաքվում են և խաղի վերջին հատվածում հավաքում են երկու միավոր և հաղթում խաղը։ Այդ պահից սկսած ծիծաղող կապիկը դուր եկավ երկրպագուներին և դարձավ թիմի խորհրդանիշ տարբեր տեսահոլովակներում[13]։
- Մի ուրիշ կատակերգության մեջ Ջիմ Քերիի հետ «Ամենակարող Բրյուս» ֆիլմում օգտագործվում էր նույն տեսակի կապիկ ինչ-որ Սպայկն էր։
- Լողավազանի հետազոտությյան ժամանակ, որտեղ գտնվում էր Ձյունիկը, Էյսը նմանակում էր կապիտան Կիրկին, ինժեներ Սկոտին և Բժիշկ Մաքքոին՝ «Ասղային ճանապարհ» սերիալի հերոսներին։
- Ռոնալդ Կեմպի երեկույթը անցել է հայտնի Վիսկայա վիլլայում[14]։
- Երբ Էյսը գտնվում է Էյնխրոնի հարձակման տակ՝ կատարում է այս արտահայտությունը «Խոստովանում եմ կանաչ բլրի վրայի երկրորդ կրակողը ես եմ եղել» (անգլ.՝ I admit I was the second gunman on the grassy knoll): Սա մի հղում է Ջոն Քենեդիի դավադրաբար սպանության տեսության մասին և նշանակում է, որ գոյություն ունի երկրորդ մարդասպան ով սպանել է ամերիկայի նախագահին։
- «Shady Acres» հոգեբուժարանի անվանումը առաջացել է ռեժիսոր Թոմ Շեդյակի ազգանունից։
- «World of Warcraft» օնլայն խաղում կա ոչ խաղային «Ֆինկլ Էյնխերն (անգլ.՝ Finkle Einhorn)»[15] մի մարդ ով ֆիմի գլխավոր հերոսներից է, որը խաղի ռուսակկան տարբերակում անվանվում է Այսա Վենտուռոնա, այդպիսով փչացնելով տրամաբանակն կապը ֆիլմի և դրա վերաբերյալ։
- Այդպես և «World of Warcraft» կան նաև առարկաներ, որոնք նույնպես կապված են Էյս Վենտուրա անվանման հետ, բայց ամենադիպուկ օրինակը դա Վենտուրոնա անվանումն է (англ. Finkle's Lava Dredger)[16]
- Երբ լեյտենանտ Էյնհորնը քցում է գնդակը տանիքի ծակից նրա նմանակում է Պիտ Ստայանովիչը ով հագած էր յուբկա և բարձր կաբլուկներ։
- Էյս Վենտուրայի գլխավոր խոսքը «Alrighty then!», որը դարձել է 20-րդ դարի լավագույն մեջբերումներից մեկը[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0109040/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.metacritic.com/movie/ace-ventura-pet-detective
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/ace-ventura-psi-detektyw
- ↑ http://www.filmaffinity.com/es/film884197.html
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 http://www.imdb.com/title/tt0109040/fullcredits
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=11944.html
- ↑ 10,0 10,1 10,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Эйс Вентура: Розыск домашних животных» на сайте Internet Movie Cars Database (անգլ.)
- ↑ Lauren Holly Picture, Profile, Gossip, and News at CelebrityWonder.com (անգլ.)
- ↑ Биография талисмана Лос-Анджелес Энджелс из Анахайма «Насмехающейся Обезьяны» Արխիվացված 2010-11-08 Wayback Machine (անգլ.)
- ↑ «Эйс Вентура - Места съёмок». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ NPC Finkle Einhorn на сайте wow.ru(չաշխատող հղում) (ռուս.)
- ↑ Лавовый отвал Вентурона - Предмет - World of Warcraft
- ↑ 400 номинантов в «AFI’s 100 Years… 100 Movie Quotes» Արխիվացված 2005-09-17 Wayback Machine (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆլորիդայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1993 ֆիլմեր
- 1994 ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան քրեական կինոկատակերգություններ
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Էյս Վենտուրա
- ԼԳԲՏ ֆիլմեր
- Ֆիլմեր շների մասին
- Ֆիլմեր վրեժի մասին