Դեյվ Բատիստա
Դեյվ Բատիստա Dave Bautista | |
---|---|
![]() Բատիստան 2019 թվականին | |
Ռինգային անուն(ներ) | Բատիստա Դեյվ Բատիստա Դիկոն Բատիստա Լևիտան Խան Կենդանի |
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 190 սմ |
Իրական հասակ | 130 կգ |
Ծննդյան թվական | հունվարի 18, 1969 (54 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Դեբյուտ | 1997 |
Կայք | demon-wrestling.com |
Դեյվիդ Մայքլ Բատիստա կրտսեր[1] (անգլ.՝ David Michael Bautista, Jr., ծնվ.` հունվարի 18, 1969)[2], հունական և ֆիլիպինյան ծագումով ամերիկացի դերասան, նախկին խառնամարտիկ (MMA) և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։
Հայտնի է «WWE» կազմակերպությունում Բատիստա ռինգային անվամբ ելույթ ունենալու տարիներից։ Մասնագիտական կարիերայի ընթացքում 6 անգամ դարձել է ծանրքաշային չեմպիոն՝ 4 անգամ նվաճելով Աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսը և 2 անգամ՝ WWE տիտղոսը։ Համարվում է Աշխարհի ծանրքաշային գոտու ամենաերկար տիտղոսակիրը։ Ծանրքաշային կոչումներից զատ երեք անգամ նվաճել է WWE աշխարհի թիմային տիտղոսը (երկու անգամ Ռիք Ֆլեյրի և մեկ անգամ Ջոն Սինայի հետ) և մեկ անգամ WWE միացյալ թիմային տիտղոսը (Ռեյ Միստերիոյի հետ)։ Տիտղոսային ձեռքբերումներից զատ հաղթանակ է տարել 2005 և 2014 թվականների «Թագավորական մարտերում» (Royal Rumble)։
2012 թվականի օգոստոսին պայմանագիր է կնքել «Classic Entertainment & Sports» ընդհանուր մենամարտերերի (MMA) կազմակերպության հետ[3]՝ ունենալով հաջող նորամուտ և տեխնիկական նոկաուտի ենթարկելով մրցակցին։
Որպես կինոդերասան նկարահանվել է «Երկաթե բռունցքներով մարդը» (2012), «Ռիդիկ» (2013), «Գալակտիկայի պահապանները» (2014), Սպեկտր (2015), և այլ ֆիլմերում[4]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
! Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2006 | Ծանոթ անծանոթները | Կամեո | Միայն DVD թողարկում |
2009 | Ա՜խ որդիս, այս ի՞նչ արեցիր... | Ոստիկանության սպա | Միայն DVD թողարկում |
2010 | Քաղաքի սխալ կողմը | Մեծ Ռոնի (ՄՌ) | Միայն DVD թողարկում |
2011 | Ծագող արևի տունը | Ռեյ | Միայն DVD թողարկում |
2012 | Կարիճների արքա 3` Պայքար վրեժի համար | Արգոմայել | Միայն DVD թողարկում |
2012 | Երկաթյա բռունցքներով մարդը | Բրաս Բոդի | |
2013 | Ռիդիկ | Դիաս | |
2014 | Գալակտիկայի պահապանները | Դրեքս Կործանիչ | |
2014 | Լ. Ա. Սլեշեր | Թմրավաճառ #1 | |
2015 | Քիքբռնցքամարտիկը | Տոնգ Պո | |
2015 | Ավտոբուս 657[5] | Կոքս | Ընթացքում |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բատիստա Դեյվ, Ռոբերթս, Ջերեմի (Հոկտեմբեր, 2007)։ Բատիստան սանձազերծված։ «Սայմոն ընդ Շուստեր»։ էջ 6։ ISBN 978-1-4165-4410-4
- ↑ «Դեյվի մասին»։ «Դիմոն ռեստլինգ»։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 3-ին։ Վերցված է Օգոստոսի 3, 2008
- ↑ «Նախկին WWE ըմբշամարտիկ Բատիստան հանդես է գալու MMA մրցասպարեզում»։ «ResSports.com»։ Օգոստոսի 13, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին։ Վերցված է Օգոստոսի 13, 2012
- ↑ «Բատիստան նկարահանվելու է հաջորդ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմում»
- ↑ http://deadline.com/2014/09/bus-657-movie-casting-jeffrey-dean-morgan-kate-bosworth-robert-de-niro-840594/
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2009-06-15 at the Wayback Machine. (անգլ.)
- Էջը WWE.com կայքում (անգլ.)
- Էջը IMDb կայքում (անգլ.)
|