Ռեյ Միստերիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյ Միստերիո
Rey Mysterio
Իրական անուն Օսկար Գուտիերեզ Ռուբիո
Ռինգային անուն(ներ) La Lagartija Verde (կանաչ մողես)
Կոլիբրի
Ռեյ Միստերիո կրտսեր
Ռեյ Միստերիո
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ 79 կգ
Հայտարարվող հասակ 168 սմ
Ծննդյան թվական դեկտեմբերի 11, 1974 (41 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չուլա Վիստա, Կալիֆորնիա, ԱՄՆ
Մարզիչ Ռեյ Միստերիո ավագ
Դեբյուտ Ապրիլի 30, 1989[1]
Ամուսին Էնջի Գուտիերես (1996-այժմ)
Երեխաներ Դոմինիկ (ծ. 1997)
Ալիյա (ծ. 2001)

Օսկար Գուտիերես Ռուբիո (իսպ.` Oscar Gutierrez Rubio, ծնվ.` դեկտեմբերի 11, 1974 թ.), առավել հայտնի որպես Ռեյ Միստերիո (Rey Mysterio), մեքսիկական արմատներով ամերիկացի դիմակավորված պրոֆեսիոնալ ըմբիշ, (լուչադոր էնմասկարադո)։ Առավել ճանաչելի կարիերա է ունեցել «WWE» կազմակերպությունում ելույթներ ունենալու տարիներին։

Սկզբնապես հանդես է եկել մեքսիկական «Asistencia Asesoría y Administración» (AAA) կազմակերպությունում (1992-95), որից հետո մեկ տարի ելույթներ է ունեցել «Extreme Championship Wrestling» (ECW) էքստրեմալ ռեստլինգի առաջնությունում։ Հայտնի է նաև «World Championship Wrestling» (WCW) կազմակերպությունում հանդես գալու տարիներից (1996-2001), որտեղ օգտագործել է Ռեյ Միստերիո կրտսեր (Rey Misterio, Jr.) ռինգային անունը։

Հայտնի է իր ակրոբատիկ մարտաոճով և հանդիսանում է Միացյալ Նահանգներում 90-ական թվականներին առաջին միջինքաշային ակրոբատներից մեկը։

«WCW»-ում անցկացրած տարիներին երեք անգամ նվաճել է WCW աշխարհի թիմային չեմպիոնական տիտղոսը և մեկ անգամ WCW միջինքաշային չեմպիոնական տիտղոսը։ «WWE»-ի կազմում Միստերիոն երեք անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն՝ երկու անգամ նվաճելով Աշխարհի ծանրքաշային տիտղոսը և մեկ նվաճելով WWE չեմպիոնական տիտղոսը։ Աշխարհի չեմպիոն հռչակվելուց զատ, չորս անգամ նվաճել է WWE թիմային գոտին, երկու անգամ՝ WWE միջմայրցամաքային գոտին և ութ անգամ WCW/WWE միջինքաշային գոտին (հինգ անգամ «WCW»-ում և երեք անգա «WWE»-ում)։ Տիտղոսային նվաճումներից զատ հաղթել է նաև 2006 թվականի «Թագավորական կռիվը»։ 2015 թվականին վերադարձել է «AAA»։

Գուտիերեսի ռինգային անվանումն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «առեղծվածի թագավոր»։[2]

Այցեքարտային հնարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 619
  • Բոդի պրես վերին լարից
  • նստած սենթոն վերին լարից
  • Ֆրոգ սփլեշ վերին լարից
  • Արևմտյան ափի ճխտում
  • Բուլդոգ
  • Տորնադո ԴԴՏ
  • Տորնադո հարիկանրանա
  • Ստաներ
  • Ոտնահարվածներ
  • գլխի մկրատ
  • Ռևերս տորնադո ԴԴՏ վազելով
  • Միստերի էքսպրես
  • Ավալանշ միստերիո էքսպրես
  • Արաբական սեղմում
  • Սպրինգբորդ արաբական սեղմում
  • Ավալանշ շրջված ֆրանեկնշտայներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռեյ Միստերիոյի պաշտոնական կայք»։ «Rey Mysterio.com»։ Արխիվացված օրիգինալից-ից փետրվարի 3, 2008-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2007 
  2. Ջերեմի Ռոբերթս (նոյեմբերի 3, 2009). Ռեյ Միստերիո. դիմակի հետևում. «Simon and Schuster». ISBN 978-1-4165-9896-1. https://books.google.am/books?id=KsbBEV3YiX8C։ Վերցված է դեկտեմբերի 3, 2012. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]