Լուչա լիվրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լուչա Լիվռեից)
Լուչա լիվրեի հանդիպում
Լուչադորային դիմակներ

Լուչա լիվրե (իսպlucha libre - ազատ մարտ), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) ենթատեսակ, որն սկզբնավորվել և զարգացել է Մեքսիկայում, ինչպես նաև այլ իսպանախոս երկրներում։ Չնայած ներկայումս սույն եզրույթը բացառապես վերաբերում է պրոֆեսիոնալ ըմբշամարտի ենթատեսակին, սակայն սկզբնապես այն իսպաներեն լեզվում նկարագրել է ազատ ոճի ըմբշամարտը։

Ենթատեսակում մեծ տարածում ունեն դիմակները, սցենարային դեպքերի չափազանց արագ զարգացումները, ինչպես նաև ակրոբատիկ և գերակրոբատիկ հնարքների կիրառումը, որոնցից շատերը ներմուծվել են ամերիկյան ռեստլինգում։ Մարզիկների կողմից դիմակների կրումը կազմում է լուչա լիվրեի մշակույթի անբաժանելի մասը։

Ենթատեսակում բավականին տարածված է թիմային ըմբշամարտը։

Լուչա լիվրեով զբաղվող արական սեռի մարզիկները կոչվում են լուչադորներ, իսկ կին մարզիկները՝ լուչադորաներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]