Դիմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնակն դիմակներ

Դիմակ (պահլավերեն demak - կերպարանք, ձև), որևէ պատկերով (մարդու դեմք, կենդանու մռութ, դիցաբանական էակի գլուխ) խավաքարտից կամ այլ նյութերից պատրաստված՝ մարդու դեմքին հագցվող հատուկ հարմարանք։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմակները գործածվում են հնագույն ժամանակներից՝ 1․ որպես ծիսադիմակներ․ կրել են ծիսակատարությունների (պաշտամունքային ն մոգական պարեր նն) մասնակիցները։ 2․ Թաղելիս մահացածի դեմքին դրվող դիմակ։ Փայտից, կավից, ոսկուց և այլ նյութերից պատրաստված դիմակներ են հայտնաբերվել Եգիպտոսի, Կարթագենի, Նինվեի, Մեքսիկայի, Իրանի և ուրիշ երկրների հին գերեզմանոցներում։ Այդ դիմակները մեծ մասամբ անհատական են և դիմապատկերային։ 3․ Թատերական դիմակներ, օգտագործել են ղեոասաններն անտիկ Թատրոնում։ Դիմակները փոխարինել են դիմախաղին, հաղորդել տարբեր հոգեկան ապրումներ (օրինակ, դիմակի մի կողմում պատկերվում Էր տառապանք, մյուսում՝ ուրախություն)։ Դերասանի ձայնը ուժեղացնելու համար դիմակի ներսում եղել են մետաղյա ձայնադարձիկներ։ Միջին դարերում դիմակներ են օգտագործել հիստրիոնները, սկոմորոխները։ Հայ գուսաններն օգտագործել են նաև երկդեմ դիմակներ։ 16-18-րդ դարերում դիմակներ են կրել իտալական կոմեդիա դելլ արտեի կատակերգական պերսոնաժները։

Վիեննական դիմակ

Թատերական դիմակները տարածված են եղել Հնդկաստանի, 1․ Թաղման դիմակ՝ Միկենքի Ա գերեզմանոցի 4-րդ դամբարանից, ոսկի (մ․թ․ա․ 16-րդ դարի, Ազգային թանգարան, Աթենք), 2․ ծիսային դիմակ (Աֆրիկա) Թատերական դիմակներով դերասաններ․ 1․ մանրանկար 13-րդ դարի Կիլիկիայում ընդօրինակված Ավետարանից , 2․ մանրանկար 1290-ին Դրազարկում ընդօրինակված Ավետարանից, ծաղկող՝ Թորոս քահանա (երկուսն Էլ՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում) Ինդոնեզիայի, Ճապոնիայի և Ասիայի այլ երկրների ավանդական թատրոններում։ Երբեմն դիմակներ օգտագործվում են ժամանակակից թատրոնում (օրինակ, «Բեռլիներ անսամբլում», Բ․ Բրեիսոի «Կովկասյան կավճե շրջանակը» պիեսի ներկայացման մեջ)։ 4․ Ծպտվելու դիմակներ, որ կրում են կառնավալնևրի, դիմակահանդեսների ժամանակ։ 5․ Գիպսից կամ այլ նյութից մահացածի դեմքից հանված պատճեն։ 6․ Բժշկության ասպարեզում՝ սարք (կամ ապարատի մաս), որ դնում են հիվանդի դեմքին օրգանիզմի ընդհանուր ցավազրկման (նարկոզ) նպատակով։ 7․ Կոսմետիկայում՝ դեմքի մաշկը բուժելու կամ խնամելու եղանակներից մեկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 390