WWE աշխարհի չեմպիոնատ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
WWE աշխարհի չեմպիոնատ | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||
Մանրամասներ | |||||||||||||||||||
Ներկայիս չեմպիոն | Դրյու Մակինթայեր | ||||||||||||||||||
Հաղթելու ամսաթիվ | Նոյեմբերի 16, 2020 | ||||||||||||||||||
Ստեղծվել է | Ապրիլի 25, 1963 | ||||||||||||||||||
Կազմակերպություն | WWE | ||||||||||||||||||
Այլ անվանում | |||||||||||||||||||
| |||||||||||||||||||
|

WWE աշխարհի չեմպիոնատ (անգլ.՝ WWE World Championship), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) բարձրագույն չեմպիոնական տիտղոս «WWE» կազմակերպությունում։ Հանդիսանում է ընկերության պատմության ամենահինն տիտղոսը․ ստեղծվել է 1963 թվականի ապրիլի 29-ին՝ «World Wide Wrestling Federation» (WWWF) կողմից՝ կրելով WWWF աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ անվանումը։
Ներկայացվում է որպես ընկերության ամենահեղինակավոր չեմպիոնական գոտին։ Տիտղոսի համար մղվող մենամարտերը հիմնականում անցկացվում են փեյ-փեր-վյու շոուների (ներառյալ «Ռեսլմանիա» շոուն) գլխավոր իրադարձությունների շրջանակներում։
2013 թվականին, WWE չեմպիոնական տիտղոսի և աշխարհի ծանրքաշային առաջնության միավորման արդյունքում ստացել է «WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ» անվանումը։
Տիտղոսը գործածվում է գլխավորապես պրոֆեսիոնալ ըմբշամարտի հանդիպումներում, որոնցում մասնակիցները կատարում են նախապես մշակված սցենարներ և ուղղակիորեն չեն մրցակցում միմյանց հետ։