Ռոման Ռեյնս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոման Ռեյնս Roman Reigns | |
---|---|
![]() Ռեյնսը 2014-ին | |
Իրական անուն | Լիտի Ժոզեֆ Ջո Անոայ Jo Anoay |
Ռինգային անուն(ներ) | Ռոման Ռեյնս Լեակի Ռոման Լեակի Ջո Անոայ |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 120 կգ |
Հայտարարվող հասակ | 191 սմ |
Ծննդյան թվական | հունվարի 5, 1985 (37 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | Աֆա Անոայ Սիկա Անոայ FCW |
Դեբյուտ | 2010 |
Լիտի Ջոզեֆ «Ջո» Անոա'յ (անգլ.` Leati Joseph "Joe" Anoa'i, մայիսի 25, 1985, Փենսակոլա (Ֆլորիդա), Ֆլորիդա, ԱՄՆ), առավել հայտնի Ռոման Ռեյնս (Roman Reigns) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և նախկին կանադական ֆուտբոլիստ (պաշտպան)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։
Մասնագիտական կարիերայում մեկ անգամ նվաճել է WWE թիմային (Սեթ Ռոլինսի հետ) և երեք անգամ՝ WWE աշխարհի ծանրքաշային տիտղոսները, ինչպես նաև մեկ անգամ հաղթանակ է տարել «Թագավորական կռիվ» (2015) մրցույթում։
Սամոա-ամերիկյան Անոա'յ դինաստիայի անդամ է։
Ռեստլինգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտող հնարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շախմատ (պտտվող հեդլոկ բուլդոգ)
- Լռության պահ (ուրանաժ)
- Հարփուն
- Եռակի փաուերբոմբ («Շիլդի» կազմում)
Այցեքարտային հնարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հետարմունկային հարված
- Եվրոպական օպերկոտ
- Ցատկային քլոթսլայն
- Վազող նախաբազկահարված
- Սամոական դրոպ
- միաթև ԴԴՏ
- Սուպերմենային բռնցքահարված
Արյունով կապվածները[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 Դժոխք Վանդակում պրեմիում միջոցառման ժամանակա Սամոական ընտանիքի մեծերը ՝Աֆա և Սիկա Անոաները հայտնի իրենց բեմական մականունով որպես Վայրի Սամոացիներ Ռոման Ռեյնսի հաղթանակից հետո տվեցին Սամոկան ավանդական զարդը՝ Ուլա Ֆալուն դրանով նրան կնքելով որպես ընտանքի գլուխ արժանացնելով Ցեղապետ անվանը ։ Որպես ցեղապետ իր խորհրդատու ՝ Իմաստունի Փոլ Հեյմանի հետ նա ստեղծեց նոր խմբավորում որը հայտնի դարձավ Արյունով կապվածները անունով։
Արյունով կապվածները խմբավորումը բաղկացած էր Ջիմի և Ջեյ Ուսոներից, Սոլո Սիկոայից , Պատվավոր ՞Ուս՞ Սեմի Զեյնից ինչպես նաև ոչ պաշտոնապես Տամինայից և Ջիմի Ուսոյի կնոջից ՝ Նաոմիից ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը WWE.com կայքում (անգլ.)
- Էջը Ջորջիայի տեխնիկական համալսարանի սպորտային կայքում Archived 2005-11-15 at the Wayback Machine. (անգլ.)
|