Սեթ Ռոլինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեթ Ռոլինս
Seth Rollins
Ռոլինսը որպես գործող WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոն
Իրական անուն Կոլբի Լոպեզ
Colby Lopez[1]
Ռինգային անուն(ներ) Գիքս[1]
Սեթ Ռոլինս
Թաժ ավերիչ[1]
Թայլեր Բլեք[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ 98 կգ
Հայտարարվող հասակ 1,85 մ
Ծննդյան թվական մայիսի 28, 1986 (29 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դևենպորտ, Այովա, ԱՄՆ
Ապրելավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դևենպորտ, Այովա, ԱՄՆ
Մարզիչ Դենի Դենիելս[1]
Դեբյուտ 2003

Կոլբի Լոպեզ[1] (անգլ.՝ Colby Lopez, ծնվ.՝ մայիսի 28, 1986 թ.), առավել հայտնի Սեթ Ռոլինս (Seth Rollins) ռինգային անվամբ, հայկական արմատներով[2][3] ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։

«WWE»-ում ելույթներ ունենալու տարիներին Ռոլինսը 1-ական անգամ նվաճել է WWE աշխարհի ծանրքաշային, WWE թիմային, WWE Միացյալ Նահանգների և NXT չեմպիոնական տիտղոսները, ինչպես նաև հաղթանակ տարել 2014 թվականի «Փողը բանկում» մրցույթում։

Նախնական ճանաչման արժանացել է «Ring of Honor» (ROH) կազմակերպությունում՝ Թայլեր Բլեք ռինգային անվամբ, որտեղ հանդես գալու տարիներին մեկ անգամ ճանաչվել է ROH աշխարհի չեմպիոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Սեթ Ռոլինս»։ «Ռեստլինգի առցանց աշխարհ»։ Վերցված է Օգոստոսի 9, 2010 
  2. «Armenian Wrestler Named As New WWE Champion»։ «Asbarez»։ ապրիլի 10, 2015 
  3. http://believe-in-rollins.com/?p=444

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]