Դենիել Բրայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիել Բրայան
Daniel Bryan
Իրական անունԲրայան Դենիելսոն
Bryan Danielson
Ռինգային անուն(ներ)Ամերիկյան վիշապ
Բրայան Դենիելսոն
Դենիել Բրայան
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ95 կգ
Հայտարարվող հասակ178 սմ
Ծննդյան թվականմայիսի 22, 1981 (41 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Աբերդին, Վաշինգտոն, ԱՄՆ
ՄարզիչՏեխասի ռեստլինգային ակադեմիա
Շոն Մայքլզ
Ռուդի Բոյ Գոնզալեզ
Ուիլյամ Ռեգալ
Թրեյսի Սմոթերս
Մասատո Թանաքա
Դեբյուտ1999

Բրայան Լլոյդ Դենիելսոն (անգլ.՝ Bryan Lloyd Danielson, մայիսի 22, 1981(1981-05-22), Աբերդին, Grays Harbor County, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Հանդես է գալիս «All Elite Wrestling» (AEW) կազմակերպությունում։

Հայտնի է «WWE» կազմակերպությունում ելույթ ունեցած տարիներից (2009-2021), որտեղ հանդես է եկել Դենիել Բրայան[1] (Daniel Bryan) ռինգային անվամբ, չորս անգամ ճանաչվել է WWE աշխարհի ծանրքաշային, մեկ անգամ՝ Աշխարհի ծանրքաշային չեմպիոն, ինչպես նաև 1-ական անգամներ նվաճել է WWE թիմային (Քեյնի հետ), WWE SmackDown թիմային (Էրիկ Ռոուենի հետ), WWE Միացյալ Նահանգների և WWE Միջմայրցամաքային չեմպիոնական տիտղոսիները։ Հաղթանակ է տարել նաև 2011 թվականի «Փողը բանկում» մրցույթում, արժանացել Սլեմմի մրցանակի՝ «տարվա գերաստղ» անվանակարգում, կատարել սցենարային մենեջերի դեր «WWE»«SmackDown» շաբաթական հեռուստաշոուում։

Մինչև «WWE»-ում հանդես գալը, ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր ռեստլինգ-առաջնություններում։ «Ring of Honor» (ROH) կազմակերպությունում հանդես գալիս մեկ անգամ ճանաչվել է ROH աշխարհի չեմպիոն։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև Ճապոնիայի «Pro Wrestling Noah» (NOAH) և «New Japan Pro Wrestling» (NJPW) կազմակերպություններում, որոնցից առաջինում նվաճել է GHC կիսածանրքաշային, իսկ երկրորդում՝ IWGP կիսածանրքաշային թիմային տիտղոսը։ Աշխատել է նաև մի շարք անկախ առաջնություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]