Անդերթեյքեր
Անդերթեյքեր The Undertaker | |
---|---|
![]() Անդերթեյքերը ռինգ մուտք գործելիս | |
Իրական անուն | Մարկ Ուիլիամ Քելուեյ[1] Mark William Calaway |
Ռինգային անուն(ներ) | Կոմանդո[1][2] Գերեզմանափոր Քեյն Մարկ Կալուս Ցավի մասնագետ Դայս Մորգան Պատժող Տեխասյան կարմիր Անդերթեյքեր |
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 2,08 մ[3] |
Իրական հասակ | 130 կգ[3] |
Ծննդյան թվական | մարտի 24, 1965 (56 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Մարզիչ | Դոն Ժարդին |
Դեբյուտ | 1984[4] |
Ամուսին | Ջոդի Լին (1989-1999) Սառա Ֆռենք (2000-2007) Միշել Մակքուլ (2010-այժմ) |
Երեխաներ | 4 |
Մարկ Ուիլիամ Քելուեյ (անգլ.՝ Mark William Callaway, ծնվ.՝ մարտի 24, 1965), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և դերասան՝ առավել հայտնի «Անդերթեյքեր» (The Undertaker, թարգ․՝ գերեզմանափոր, դագաղագործ) ռինգային անվամբ։ 1990 թվականից ի վեր հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում՝ հանդիսանալով ընկերության ամենահին մարզիկը։
Մասնագիտական կարիերան Քելուեյն սկսել է 1984 թվականին՝ ելույթներ ունենալով «World Class Championship Wrestling» (WCCW) կազմակերպությունում։ 1989-1990 թվականներին «World Championship Wrestling» (WCW) կազմակերպությունում «Դաժան» Մարկ Կալուս ("Mean" Mark Callous) անվամբ հանդես գալուց հետո 1990 թվականին Քելուեյը նոր պայմանագիր է կնքում «World Wrestling Federation»-ի (WWF, այժմ՝ WWE) հետ։ Անդերթեյքերի կերպարում 1991 թվականին Հալկ Հոգանին WWF չեմպիոնական գոտու տիտղոսային մարտում պարտության մատնելուց ի վեր Քելուեյն ընդգրկված է ընկերության առավել ուշագրավ սյուժեներում[3]։
Անդերթեյքերի կերպարը ներկայացվում է որպես մակաբրային էությամբ զարհուրելի և մռայլ անձ, ով աչքի է ընկնում իր սարսափեցնելու մարտավարություններով և ենթադրաբար սնուցված է որոշակի գերբնական հատկություններով։ Ավելի ուշ Քեյնը ներկայացվում է որպես Անդերթեյքերի արյունակից եղբայր (քեյֆեբ)։ Տարիների ընթացքում եղբայրներն ունեցել են ինչպես հիշվող հակամարտություններ, այնպես էլ հաջող թիմային ելույթներ («Կործանման եղբայրներ» թիմում)։ Ինչպես ռեստլինգի արդյունաբերությունում, այնպես էլ դրանից դուրս Անդերթեյքերը մեծապես հայտնի էր «WWE»-ի այցեքարտային՝ «Ռեսլմանիա» փեյ-փեր-վյու (ՓՓՎ) շոուներում ունեցած աննախադեպ 21 հաղթական ելույթների շարանով, որն ընդհատվել է «Ռեսլմանիա XXX»-ին (2014)՝ Բրոկ Լեսնարի դեմ կրած պարտությամբ։ Մարզական կարիերայում Քելուեյն ութ անգամ ճանաչվել է աշխարհի չեմպիոն, այդ թվում՝ չորս անգամ նվաճելով WWF/E, երեք անգամ՝ Աշխարհի ծանրքաշային, և մեկ անգամ՝ USWA աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսները։ Ծանրքաշային տիտղոսներից զատ, վեց անգամ ճանաչվել է WWE թիմային վարկածով չեմպիոն, մեկ անգամ՝ WWE հարդքոր չեմպիոն, ինչպես նաև հաղթանակ տարել 2007 թվականի «Թագավորական մարտ» մրցույթում։
Ռեստլինգի արդյունաբերության վետերանների, ինչպես նաև սպորտաձևի սատարողների կողմից բազմաթիվ առթիներով դասվել է բոլոր ժամանակների մեծագույն ռեստլերների շարքին[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Անդերթեյքերի էջը»։ «Ռեստլինգի առցանց աշխարհ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-22-ին։ Վերցված է 2007-06-17
- ↑ CAGEMATCH. ռեստլինգի համացանցային բազա, February 22, 2013.
- ↑ 3,0 3,1 3,2 «Էջը WWE.com կայքում»։ «World Wrestling Entertainment»։ Վերցված է մարտի 31, 2008
- ↑ «Կենսագրություն»։ «Accelerator»։ Վերցված է մայիսի 6, 2008
- ↑ «Բոլոր ժամանակների Թոփ 50 ռեստլերները»։ «IGN»։ նոյոմբերի 2, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը WWE.com կայքում(անգլ.)
- Էջը Ռեստլինգի առցանց աշխարհում(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)
- Մարտերի ցանկը Ռեստլինգի համացանցային բազայում(անգլ.)
|