Ջեֆ Հարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեֆ Հարդի
Jeff Hardy
Քեյնը 2008 թվականին
Իրական անուն Ջեֆրի Ներո Հարդի
Jeffrey Nero Hardy
Ռինգային անուն(ներ) Գալաքսոն[1]
Գլադիատոր[1]
Այսմեն[1]
Ջեֆ Հարդի[2]
Քիթ Դեյվիս[3]
Դաժան Ջիմի Ջեք[1]
Ուիլդո Ջինքս[3]
Ուիլլոու[4]
Ուիլլոու Կրակ
Կուղխ[1]
Ջեֆ[1]
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ 102 կգ
Իրական հասակ 1,88 մ
Ծննդյան թվական օգոստոսի 31, 1977 (37 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կամերոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Մարզիչ Դորի Ֆանկ կրտսեր[2]
Մայքլ Հեյս[2]
Դեբյուտ 1993
Ամուսին Բեթ Բրիտ (2011-այժմ)
Երեխաներ 1

Ջեֆրի Ներո «Ջեֆ» Հարդի (անգլ.՝ Jeffrey Nero "Jeff" Hardy, ծնվ.` օգոստոսի 31, 1977), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, գեղանկարիչ, բանաստեղծ, երգիչ, երգերի հեղինակ։ Ներկա պահին հանդես է գալիս «Total Nonstop Action Wrestling» կազմակերպությունում։

Մինչև «WWE» կազմակերպությունում ելույթներ ունենալը, հանդես է եկել «Organization of Modern Extreme Grappling Arts» (OMEGA) կազմակերպությունում, որը պատակնել է իրեն և եղբորը՝ Մեթ Հարդիին։ «WWE»-ի հետ մարզական պայմանագիր կնքելուց հետո եղբայրները որոշ ժամանակ հանդես են գալիս որպես ջոբերներ, որից հետո «TLC» (սեղաններ, սանդուղքներ, աթոռներ) ձևաչափի թիմային մարտերում ունեցած նշմարելի ելույթների շնորհիվ կարողանում են դրական տեղաշարժ ունենալ մարզական կարիերաներում։ Թիմում զորակոչելով Լիտային, Հարդիների խմբավորումն ստանում է «Team Xtreme» անվանումը։ Որպես թիմային ռեստլեր, Հարդին ութ անգամ ճանաչվել է թիմային վարկածով չեմպիոն (վեց անգամ աշխարհի թիմային չեմպիոն, մեկ անգամ WCW թիմային չեմպիոն, մեկ անգամ TNA աշխարհի թիմային չեմպիոն)՝ բոլոր տիտղոսները նվաճելով եղբոր հետ։

Ունեցել է նշմարելի հաջողություններ նաև անհատական ելույթներում՝ վեց անգամ ճանաչվելով աշխարհի չեմպիոն, այդ թվում՝ մեկ անգամ նվաճելով WWE չեմպիոնական տիտղոսը, երկու անգամ Աշխարհի ծանրքաշային տիտղոսը և երեք անգամ՝ TNA աշխարհի ծանրքաշային տիտղոսը։ Ծանրքաշային տիտղոսներից զատ չորս անգամ նվաճել է WWE միջմայրցամաքային, մեկական անգամներ WWE կիսածանրքաշային և WWE Եվրոպայի, և երեք անգամ WWE հարդքոր տիտղոսը։

Հանդիսանում է «Peroxwhy?gen» կոչվող ալտերնատիվ ռոք խմբի մենակատարը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. (2003) «Հարդի բոյզ` ներշնչող գոյություն»։ Նյու Յորք: «ՀարփերՔոլինս», 288։ ISBN 0060521546։ OCLC 369561409։ 
  2. Վարսալոն, Ջիմ (Դեկտեմբեր 2001)։ ««Մեթ և Ջեֆ Հարդիներ – հարցազրույց»»։ «Ռեստլինգ դայջեսթ»։ http://findarticles.com/p/articles/mi_m0FCO/is_4_3/ai_80302525/։ Վերցված է Հունիսի 4, 2007։  (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել]