Էմի Դյումա
| Լիտա Lita | |
|---|---|
Դյուման 2012 թվականին | |
| Իրական անուն | Էմի Քրիստին Դյումա Amy Christine Dumas |
| Ռինգային անուն(ներ) | Անխելիկա Լիտա Միսս Ընդհանրություն |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Հայտարարվող քաշ | 61 կգ |
| Հայտարարվող հասակ | 1,68 մ[1] |
| Ծննդյան թվական | ապրիլի 14, 1975 (51 տարեկան)[1] |
| Ծննդավայր | |
| Ապրելավայր | |
| Մարզիչ | Դորի Ֆանկ կրտսեր Ռիկի Սանտանա Քևին Քուին |
| Դեբյուտ | 1999 |
| Կարիերայի ավարտ | 2006 |
| Կայք | theamydumas.com |
Էմի Քրիստին Դյումա[1] (անգլ.՝ Amy Christine Dumas, ապրիլի 14, 1975[2][3], Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ), առավել հայնտի Լիտա ռինգային և բեմական անվամբ, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և երգչուհի։ Առավելապես հայտնի է «WWE» կազմակերպությունում հանդես գալու տարիներից (2000-2006)։ 2014 թվականի ապրիլի 5-ին առաջադրվել է WWE փառքի սրահ։
Անկախ առաջնություններում, ինչպես նաև «Extreme Championship Wrestling» (ECW) կազմակերպությունում կարճ ժամանակ ելույթներ ունենալուց հետո Դյուման մարզական պայմանագիր է կնքում «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) կազմակերպության հետ։ Առավել լայն ճանաչման է արժանանում որպես «Team Xtreme» խմբավորման անդամ՝ միանալով Մեթ և Ջեֆ Հարդիներին։ Մասնագիտական կարիերայի տարիներին 4 անգամ նվաճել է WWE կանանց չեմպիոնական տիտղոսը։ Եղել է կազմակերպությունում հանդես եկած առաջին գերակրոբատիկ մարզուհիներից մեկը։
Մարզական կարիերան ավարտելուց հետո 2006 թվականին հիմնել է «The Luchagors» փանք ռոք խումբը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 «Լիտայի էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Էջը WWE.com կայքում(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Դյումա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||