Extreme Championship Wrestling

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Extreme Championship Wrestling
Տեսակբիզնես ձեռնարկություն և մեդիաֆրանշիզ
Հիմնադրված էապրիլի 25, 1992
ՀիմնադիրԹեդ Գորդոն և Փոլ Հեյման
ՎայրՖիլադելֆիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունպրոֆեսիոնալ ըմբշամարտ
Մայր ընկերությունNational Wrestling Alliance? և WWE
ՍեփականատերՓոլ Հեյման, Թեդ Գորդոն, Վինս ՄակՄահոն և WWE
Կայքwwe.com/shows/ecw
 Extreme Championship Wrestling Վիքիպահեստում

«Extreme Championship Wrestling», ECW (Էքստրիմ չեմպիոնշիփ ռետլինգ, Ի-Սի-Դաբլյու, թարգ.՝ Էքստրեմալ ըմշամարտի առաջնություն), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) ամերիկյան նախկին կազմակերպություն՝ հիմնադրված Ֆիլադելֆիա քաղաքում (Փենսիլվանիա նահանգ) 1992 թվականին, պրոմոտեր Թեդ Գորդոնի կողմից։ Հայտնի է եղել ռեստլինգի բազմաթիվ ենթատեսակների ցուցադրմամբ, այդ թվում՝ լուչա լիվրե, պուրորեսու և հարդքոր ռեստլինգ, ինչպես նաև աչքի է ընկել առավել տարբերվող երկրպագուների բանակով, որոնց համար կազմակերպության թողարկած շոուները ծառայում էին որպես այլընտրանք՝ առավել մեծամասշտաբ կազմակերպությունների կողմից ցուցադրվող համեմատաբար մուլտֆիլմային շոուներից։

Գոյությունը դադարեցրել է 2001 թվականի ապրիլին, երբ այդ ժամանակվա սեփականատեր Փոլ Հեյմանը հայտարարում է կազմակերպության սնանկացման մասին։ 2003 թվականին կազմակերպության ողջ ակտիվները ձեռք բերելուց հետո, արդյունաբերության առաջատար «World Wrestling Entertainment»-ը (WWE) «ECW»-ն վերստեղծում է որպես սեփական հեռուստատեսային ապրանքանիշ՝ ավելացնելով «Raw» և «SmackDown» ապրանքանիշներին։ Նորաստեղծ հեռուստաշոուի առաջին էպիզոդը եթեր է հեռարձակվել 2006 թվականի հունիսի 13՝ տևելով չորս տարի։ 2010 թվականին փոխարինվել է «WWE NXT» հեռուստաշոուով։

«ECW»-ի առավել կարկառուն շրջանավարտներից են Թոմի Դրիմերը, Թերի Ֆանկը, Սաբուն, Ռոբ Վան Դամը, Թազը, Շեյն Դուգլասը, Սենդմենը, Կակտուս Ջեքը, Դին Մալենկոն, Էդդի Գերերոն, Ռեյվենը և այլք[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]