Վինս ՄակՄահոն
| Վինս ՄակՄահոն Vince McMahon | |
|---|---|
ՄակՄահոնը 2007-ին | |
| Ծնվել է | օգոստոսի 24, 1945 (80 տարեկան) |
| Ծննդավայր | |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | |
| Կրթություն | Հյուսիսային Կարոլինայի համալսարան |
| Կարողություն | |
| Մասնագիտություն | ձեռնարկատեր, մեկնաբան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), ring announcer, professional wrestling promoter և booker |
| Աշխատատու | World Wrestling Federation, WWE և World Championship Wrestling |
| Ամուսին | Լինդա ՄակՄահոն (1966-այժմ) |
| Ծնողներ | Վինս ՄակՄահոն ավագ Վիկի Հ. Էսքյու |
| Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
| Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[2] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Շեյն ՄակՄահոն (ծ. 1970) Ստեֆանի ՄակՄահոն (ծ. 1976) |
| 🌐 | |
| Ստորագրություն | |

Վինսենթ Քենեդի ՄակՄահոն (անգլ.՝ Vincent Kennedy McMahon, օգոստոսի 24, 1945[5][2][6][…], Pinehurst, Մուր շրջան, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[2][6][5][…]), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) պրոմոտեր, սպորտային մեկնաբան, ֆիլմերի պրոդյուսեր, կինոդերասան և հազվադեպ հանդես եկող պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Հանդիսանում է «World Wrestling Entertainment» (WWE) սպորտային ժամանցի կազմակերպության նախագահը, գործադիր տնօրենը և գործադիր կոմիտեի տնօրենը։ Իննսունականների ավարտին ձեռք բերելով նախկին մրցակիցներ «World Championship Wrestling» (WCW) և «Extreme Championship Wrestling» (ECW) կազմակերպություններին՝ ՄակՄահոնի ընկերությունը մինչ այժմ համարվում է խոշորագույն առաջատարը սպորտային ժամանցի ասպարեզում, որի եկամուտը միայն 2012 թվականի վերջնահաշվարկով կազմել է 659,33 միլիոն ԱՄՆ դոլար[7]։
Ռեստլինգային շոուներում ՄակՄահոնը հանդես է գալիս Պարոն ՄակՄահոն ռինգային/հեռուստատեսային անվամբ։ Որպես ժամանակ առ ժամանակ հանդես եկող ռեստլեր, ՄակՄահոնը երկու անգամ ճանաչվել է աշխարհի չեմպիոն (ECW և WWF վարկածներով), ինչպես նաև հաղթանակ տարել 1999 թվականին անցկացված «Թագավորական մարտում»։
Ամուսնացած է Հանրապետական կուսակցության սենատորուհի Լինդա ՄակՄահոնի հետ։ Ամուսինները Արևելյան Կարոլինայի համալսարանի շրջանավարտներ են։
Ունի սեփական աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.forbes.com/profile/vincent-mcmahon/
- 1 2 3 Notable Names Database — 2002.
- ↑ CageMatch — 2001.
- ↑ https://walkoffame.com/vince-mcmahon/
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ «WWE. 2012 թ. վերջնահաշվարկ. Չորրորդ քառորդ և լրիվ տարի». «WWE». 2012 թ․ փետրվարի 23. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը WWE կորպորատիվ կայքում Արխիվացված 2007-12-15 Wayback Machine(անգլ.)
- Էջը Պրոֆեսիոնալ ըմբշամարտի փառքի սրահի կայքում Արխիվացված 2011-09-07 Wayback Machine(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինս ՄակՄահոն» հոդվածին։ |
| ||||||||||||||
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Օգոստոսի 24 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Համացանցային մեմեր
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Ամերիկացի ձեռնարկատերեր