Գլեն Ջեյկոբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյն
Kane
Քեյնը 2014թ.-ին
Իրական անուն Գլեն Թոմաս Ջեյկոբս
Glenn Thomas Jacobs
Ռինգային անուն(ներ) Գլեն Ջեյկոբս[1]
Անգուս Քինգ[1]
Սուրբծննդյան էակ[1]
Բրույզեր Մաստինո[1]
Սիդ Փաուերս[1]
Դումզդեյ[1]
Սպարտակ[1]
Ունաբոմ[1]
Այզեկ Յանկեմ[1]
Դիզել[1]
Քեյն[1]
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ 147 կգ
Իրական հասակ 2,04 մ
Ծննդյան թվական ապրիլի 26, 1967 (48 տարեկան)[2][3]
Ծննդավայր Իսպանիա Տոռեխոն դե Արդոս, Մադրիդ, Իսպանիա[2][4]
Ապրելավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեֆերսոն Սիթի, Թենեսի, ԱՄՆ[5]
Մարզիչ Դին Մալենկո
Դեբյուտ 1992
Ամուսին Քրիստալ Մորիսա Գոյնս (1995-այժմ)
Երեխաներ 2
Քեյնը կատարում է իր այցեքարտային մուտքը դեպի ռինգ (2007)

Գլեն Թոմաս Ջեյկոբս (անգլ.` Glenn Thomas Jacobs, ծնվ.` ապրիլի 26, 1967) առավել հայտնի Քեյն ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և դերասան[6]։ Հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։

Ծնվել է Իսպանիայի Տոռեխոն դե Արդոս քաղաքում՝ ԱՄՆ օդային ուժերի ծառայողների ընտանիքում։ Ավարտել է Թրումանի նահանգային համալսարանը՝ անգլիական գրականության բանասերի աստիճանով։ Պրոֆեսիոնալ ըմբշամարտի կարիերան մեկնարկել է 1992 թվականին՝ ելույթներ ունենալով «Smoky Mountain Wrestling» (SMW) և «United States Wrestling Association» (USWA) անկախ առաջնություններում։ 1995 թվականին մարզական պայմանագիր է կնքում «World Wrestling Federation» (այժմ՝ «WWE») կազմակերպության հետ։ Շուրջ երկու տարի ելույթներ ունենալով ռինգային կերպարներում, 1997 թվականին Ջեյկոբսը կատարում է վերանորամուտը որպես Քեյն՝ Անդերթեյքերի արյունակից եղբայր (քեյֆեբ), ում հետ էլ տարիների ընթացքում ունեցել է ինչպես հիշվող հակամարտություններ, այնպես էլ թիմային մարտեր (որպես «Կործանման եղբայրներ» թիմի անդամ)։

Որպես «Քեյն», Ջեյկոբսն համարվել է Վերաբերմունքի ժամանակաշրջանի (ուշ 1990-ականներ և վաղ 2000-ականներ) շրջադարձային կերպարներից մեկը։

«WWF/E»-ում անցկացրած տարիներին ընդհանուր առմամբ նվաճել է 18 չեմպիոնական տիտղոս, որոնցից երեքը՝ աշխարհի (1-ական անգամներ ճանաչվելով WWF, ECW, և Աշխարհի ծանրքաշային չեմպիոն)։ 12 անգամ ճանաչվել է թիմային վարկածով չեմպիոն՝ տարբեր թիմակիցների հետ նվաճելով WWF աշխարհի թիմային, WCW թիմային և WWE թիմային չեմպիոնական տիտղոսները։ Հաղթանակ է տարել նաև 2010 թվականի «Փողը բանկում» մրցույթում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg