Բիգ Շոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիգ Շոու
Big Show
Ռինգային անուն(ներ)Բիգ Շոու
Հսկա
Փոլ Ուայթ
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ200 կգ
Հայտարարվող հասակ2,13 մ
Ծննդյան թվականփետրվարի 8, 1972 (49 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Այկեն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
ՄարզիչԼարի Շարփ
Ջիմ Դագան
Գլեն Ռութ
Դեբյուտ1995

Փոլ Դոնալդ Ուայթ կրտսեր (անգլ.՝ Paul Donald Wight, Jr., փետրվարի 8, 1972(1972-02-08), Էյկեն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), առավել հայտնի Բիգ Շոու (Big Show) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և կինոդերասան։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։

Մասնագիտական կարիերայում Ուայթն աշխարհի չեմպիոն եղել է 6 անգամ (2 անգամ WCW աշխարհի ծանրքաշային չեմպիոն, 2 անգամ WWF/E չեմպիոն, 1 անգամ ECW աշխարհի ծանրքաշային չեմպիոն և 1 անգամ աշխարհի ծանրքաշային չեմպիոն)։ Ի լրումն ծանրքաշային տիտղոսների` 1 անգամ նվաճել է WWE Միացյալ Նահանգներիը, 5-ական անգամներ Աշխարհի թիմային և WWE թիմային տիտղոսներըը, 3 անգամ՝ WWE հարդքոր տիտղոսը և 1 անգամ WWE միջմարյրցամաքային չեմպիոնական տիտղոսը։

Համարվում է «WWE»-ի պատմության մեջ երրորդ մարզիկը (Քուրտ Էնգլից և Էդջից հետո), ում կարիերայի ընթացքում հաջողվել է նվաճել ֆեդերացիայում գործող տղամարդկանց բոլոր չեմպիոնական տիտղոսները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]