Անդրե Հսկա
Անդրե դը Ջայնթ André the Giant | |
---|---|
![]() Անդրե Հսկան ռինգ մուտք գործելիս (1980-ականներ) | |
Ռինգային անուն(ներ) | Անդրե Ռուսիմով Անդրե Հսկա Ժիոն Ֆերե Հսկա մեքենա Ժան Ֆերե Հրեշ Էյֆելյան աշտարակ Հրեշ Ռուսիմով |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 240 կգ |
Հայտարարվող հասակ | 2,24 մ |
Ծննդյան թվական | Մայիսի 19, 1946 |
Ծննդավայր | ![]() |
Վախճանի թվական | հունվարի 27, 1993 (46 տարեկանում) |
Վախճանի վայր | ![]() |
Մարզիչ | Էդուարդ Վիեց Ֆրենք Վալուա |
Դեբյուտ | 1963 |
Կարիերայի ավարտ | 1992 |
Անդրե Ռենե Ռուզիմով (ֆր.՝ André René Roussimoff, բուլղար․՝ Андрей Рене Руссимов, լեհ.՝ Andrzej Renat Russimow, մայիսի 19, 1946 - հունվարի 27, 1993), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և դերասան։
Դերասանական կարիերայում հանդիսատեսին առավել հայտնի է «Արքայադուստր հարսնացուն» ֆիլմից։
Տառապել է գիգանտիզմով, իսկ հետագայում՝ ակրոմեգալիա կոչվող հիվանդությամբ, ինչի պատճառով էլ ունեցել է հսկայական մարմին և ռեստլինգային շրջանակներում ձեռք բերել «Աշխարհի ութերորդ հրաշալիք» մականունը[1][2]։
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայում («WWF», այժմ՝ «WWE») Ռուսիմովը ելույթներ է ունեցել Անդրե դը ջայնթ (անգլ.` André the Giant, թարգ.` «Անդրե Հսկա») ռինգային կեղծանվամբ և կարիերայի ընթացքում 1-ական անգամ դարձել է WWF չեմպիոն և WWF աշխարհի թիմային չեմպիոն։ WWF փառքի սրահում տեղ գտած առաջին մարզիկն է (1993)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Անդրե դը Ջայնթ. կենսագրություն»։ WWE։ Վերցված է 2011-04-02
- ↑ «Պաշտոնական կայք»։ Վերցված է 2007-07-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- AndreTheGiant.com (Պաշտոնական կայք)(անգլ.)
- էջը WWE փառքի սրահի կայքում(անգլ.)
- Էջը Ռեստլինգի առցանց աշխարհում(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)
|