Ակրոմեգալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակրոմեգալիա
Acromegaly prognathism.JPEG
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս հիպերպիտուիտարիզմ[2]
Բուն պատճառ C84533[2]
Բժշկական մասնագիտություն էնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9 253.0
ՀՄԴ-10 E22.0
OMIM 102200
Հիվանդությունների բազա 114
MedlinePlus 000321
eMedicine 116366 և 1095619
MeSHID D000172
Disease Ontology DOID:2449
NCI Thesaurus C84533[2]
Acromegaly Վիքիպահեստում

Ակրոմեգալիա, նյարդաներզատական հիվանդություն, որի ժամանակ նկատվում է աճի հորմոնի ավելցուկային արտադրություն։ Դրսևորվում է դաստակների, ոտնաթաթերի, դեմքի ոսկրերի, ներքին օրգանների չափերի մեծացմամբ և նյութափոխանակության խանգարումներով։ Պատճառներն անբավարար են ուսումնասիրված։

Ակրոմեգալիայի առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ ակրոմեգալիան առաջանում է հիպոֆիզի ուռուցքի հետևանքով։ Առանձին դեպքերում աճի հորմոնի ավելցուկային արտադրությունը պայմանավորված է գլխի, հոգեկան վնասվածքներով, քրոնիկ, վարակիչ հիվանդություններով։ Երբեմն ակրոմեգալիայի պատճառ են ախտաբանական հղիություններն ու ծննդաբերությունները։

Նախանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակրոմեգալիան հազվադեպ հանդիպող հիվանդություն է, հաճախ հիվանդանում են 18-35 տարեկան կանայք։ Առաջանում է դանդաղ, լինում են ընդհանուր թուլություն, ձեռքերի զգացողության խանգարումներ, նկատվում են դեմքի մասերի անհամաչափ աճ և ձևափոխություններ՝ քթի, այտոսկրային և վերհոնքային աղեղների, ստորին ծնոտի մեծացման հաշվին։ Շրթունքները հաստանում են, լեզուն մեծանում և դժվարությամբ է տեղավորվում բերանում։ Մաշկը հաստանում է հատկապես ճակատի, քթի և ծոծրակի շրջանում։ Նկատվում են մազերի հաստացում և հավելյալ աճ։ Ձեռնաթաթերը և ոտնաթաթերը բավականաչափ մեծանում են (հիմնականում՝ լայնական չափերով)։ Հիվանդները գանգատվում են գլխացավերից, գերհոգնածությունից, տեսողության, սեռական գեղձերի գործունեության խանգարումներից։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակրոմեգալիայով հիվանդները պետք է գտնվեն ներզատաբանի, ակնաբույժի և նյարդախտաբանի հսկողության տակ։ Բուժման ժամանակակից մեթոդները (ճառագայթաբուժություն, դեղորայքային բուժում և այլն) հնարավորություն են տալիս բավականաչափ կասեցնել աճի հորմոնի ավելցուկային արտադրությունը և թեթևացնել հիվանդի վիճակը։ Ակրոմեգալիայի առանձին դեպքերում հնարավոր է վիրաբուժական միջամտություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png