Մեծ Քալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Great Khali
Դալիփ Սինգհ Ռանա
Ռինգային անուն(ներ)Հսկա Սինգհ
Քալի
Մեծ Քալի
Դալիփ Սինգհ
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ157 կգ
Հայտարարվող հասակ2,16 մ
Ծննդյան թվականօգոստոսի 27, 1972 (51 տարեկան)
ԾննդավայրՀնդկաստան Դհիրանա, Հնդկաստան
ԴեբյուտՀոկտեմբերի 7, 2000

Դալիփ Սինգհ Ռանա (հնդկ.` दिलीप सिंह राणा, օգոստոսի 27, 1972(1972-08-27), Դհիրանա, Սիրմուր, Հիմաչալ-Պրադեշ, Հնդկաստան), առավել հայտնի իր Մեծ Քալի (महान खली) ռինգային կեղծանվամբ, հնդիկ նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), կինոդերասան և ծանրամարտիկ։ Առավելապես հայտնի է «WWE» կազմակերպությունում անցկացրած տարիներից։

Որպես ըմբշամարտիկ, իր նորամուտը կատարել է իրանցի ըմբիշ Խոսրով Դավարիի հետ, իսկ կարիերայի ընթացքում թիմակցել է հնդիկներ Ռանջին Սինգհի և Ջինդեր Մահալի հետ։ 2007 թ.-ին ճանաչվել է Աշխարհի ծանրքաշային չեմպիոն։

Մինչև ռեստլինգով զբաղվելը, Սինգհն աշխատել է որպես Հնդկաստանի Փանջաբի նահանգի ոստիկան։ Նկարահանվել է 3 հոլիվուդյան և 2 բոլիվուդյան ֆիլմերում։

Տառապում է գիգանտիզմով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]