Մորիս Թիյե
Մորիս Թիյե Maurice Tillet | |
---|---|
![]() Թիյեն 1940 թ.-ին | |
Ռինգային անուն(ներ) | Ֆրանսիացի հրեշտակ |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ծննդյան թվական | 1903 հոկտեմբերի 23 |
Ծննդավայր | ![]() |
Վախճանի թվական | սեպտեմբերի 4, 1954 | (տարիքը 50)
Վախճանի վայր | ![]() |
Մարզիչ | Կարլ Պոյելլո |
Դեբյուտ | Փետրվար, 1937 |
Կարիերայի ավարտ | Փետրվարի 14, 1953 |

Մորիս Թիյե (ֆր.՝ Maurice Tillet, հոկտեմբերի 23, 1903, Chelyabinsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 4, 1954, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ, առավել հայտնի «Ֆրանսիացի հրեշտակ» ռինգային անվամբ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։ Առավել լայն ճանաչում է վայելել 1940-ական թվականներին՝ «American Wrestling Association» (AWA) կազմակերպությունում երկու անգամ ճանաչվելով աշխարհի ծանրքաշային չեմպիոն։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ռուսական Կայսրությունում՝ ֆրանսիացի ծնողների ընտանիքում։ Տիրապետել է 14 լեզվի, զբաղվել բանաստեղծական և դերասանական գործունեությամբ։ 20 տարեկանից հետո Թիյեի մոտ հայտնաբերվել է ակրոմեգալիա կոչվող հազվագյուտ հիվանդությունը, որը մարդու մոտ առաջացնում է ոսկորների անկանոն ու անկառավարելի աճ։ Ձեռք բերելով ռախիտային կառուցվածք՝ Թիյեն ստիպված է լինում գտնել մի այնպիսի աշխատանք, որը կնույնացվի իր արտաքին տեսքի հետ, ուստի որոշում է տեղափոխվել ԱՄՆ և զբաղվել պրոֆեսիոնալ ըմբշամարտով։ Ռինգում հանդես է գալիս որպես բացասական կերպար և ձեռք է բերում «Ֆրանսիացի հրեշտակ» (անգլ.` "the French Angel") մականունը։
Մահացել է 1954 թվականին՝ սրտանոթային հիվանդությունից։ Հոգեվարքի ժամանակ համաձայնել է, որ իր դեմքից մահադիմակներ ստանան։ Հետագայում մահադիմակները հանգրվանել են տարբեր թանգարաններում։
Շրեկի նախատիպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ որոշ զրույցների, Շրեկ անիմացիոն կերպարը ստացվել է Թիյեի արտաքինի մոդելավորմամբ[1], սակայն մինչ օրս «DreamWorks Animation» ստուդիան այդ մասին որևէ մեկնաբանություն չի տվել[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Շրեկի նախատիպը». GoWeirdFacts. Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2015-05-03-ին.
- ↑ «Արդյո՞ք «Ֆրանսիացի հրեշտակ» Մորիս Թիյեն ծառայել է որպես Շրեկի նախատիպ». «Digititles».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդված «Թայմ» ամսագրում Արխիվացված 2012-05-29 Wayback Machine(անգլ.)