Քնի ապնոէ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քնի ապնոէ
Obstruction ventilation apnée sommeil.svg
Քնի ապնոէ
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասքնի խանգարում[1] և apnea
Պատճառքնի օբստրուկտիվ ապնոէ, քնի կենտրոնական ապնոէ, քնի խառը տեսակի ապնոէ[2]
Բուն պատճառC26884[1]
Հիվանդության ախտանշաններշնչականգեր կամ մակերեսային շնչառություն քնած ժամանակ[2][3]
Բժշկական մասնագիտությունքիթ-կոկորդ-ականջաբանություն, քնի բժշկություն
ՀՄԴ-9327.23 և 780.57
ՀՄԴ-10G47.3
MedlinePlus000811 և 003997
eMedicine1004104
MeSHIDD012891
Disease OntologyDOID:0050847
NCI ThesaurusC26884[1]
Ռիսկի գործոններավելորդ քաշ, ընտանիքի պատմություն, ալերգիաներ, լայնացած նշիկներ[4]
ԱխտորոշումՔնի գիշերային հետազոտություն[5]
Բուժումապրելակերպի փոփոխություն, բերանային հարմարանքներ, շնչառական սարքեր, վիրահատություն[2]
Բարդություններսրտամկանի ինֆարկտ, կաթված, շաքարային դիաբետ, սրտային անբավարարություն, անկանոն սրտային ռիթմ, ճարպակալում[2]
Հաճախություն1–6% (մեծահասակներ), 2% (երեխաներ)[6][7]
Սկիզբը55–60 տարեկան[2][6]
Sleep apnea Վիքիպահեստում

Քնի ապնոէ, քնի խանգարում, որը բնորոշվում է քնի ընթացքում շնչառական դադարներով կամ անբավարար շնչառական էպիզոդներով[2]։ Յուրաքանչյուր կանգ տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե և մեկ գիշերվա ընթացքում այդպիսի դրվագները կարող են կրկնվել բազմիցս[2]։ Առավել տարածված է շնչականգերի զուգակցումը բարձրաձայն խռմփոցով[3]։ Շնչառության վերականգնումը ուղեկցվում է խեղդեցի կամ փնչոցի նման ձայներով[2]։ Քանի որ խանգարումը նպաստում է քնի ընդհատումներին, այս խնդրով հիվանդները սովորաբար քնկոտ են լինում կամ ամբողջ օրը ունենում են հոգնածության զգացում[2]։ Երեխաների մոտ քնի ապնոէի առկայությունը կարող է բերել ուսուցողական պրոցեսի ընթացքում խնդիրների առաջացման կամ հիպերակտիվ վարքի դրսևորման[3]։

Գոյություն ունեն ապնոէի երեք ձևեր՝ օբստրուկտիվ, կենտրոնական և այդ երկուսի համակցումը խառը[2]։ ՔՕԱ ամենատարածված ձևն է[2]։ ՔՕԱ-ի ռիսկի գործոնները ներառում են գիրությունը, ընտանեկան պատմությունը, ալերգիաները, նեղացած շնչուղիները, մեծացած նշիկները[4]։ ՔՕԱ-ի ժամանակ շնչառությունը ընդհատվում է շնչուղիների փակման հետևանքով, այնինչ ՔԿԱ-ի դեպքում պատճառը գործադրվող ջանքերի բացակայությունն է[2]։ Քնի ապնոէով մարդիկ հնարավոր է տեղեկացված չլինեն նրա առկայության մասին[2]։ Շատ դեպքերում նկատում են ընտանիքի անդամները[2]։ Քնի ապնոէն հաճախ ախտորոշվում է գիշերային հետազոտության միջոցով և դրա ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է ավելի քան հինգ էպիզոդի առկայություն մեկ ժամում[5][8]։

Բուժումը կարող է ընդգրկել ապրելակերպի փոփոխություններ, շնչառական սարքերի օգտագործում և վիրահատական մոտեցում[2]։ Կենսակերպի փոփոխությունն ընդգրկում է ալկոհոլից հրաժարում, ավելորդ քաշից ձերբազատում, ծխախոտի օգտագործման դադարեցում և մեջքային դիրքում քնելուց խուսափում[9]։ Շնչառական սարքերից ամենատարածվածը CPAP սարքավորումն է[9]։ Առանց բուժման քնի ապնոէն կարող է բարձրացնել սրտի կանգի, կաթվածի, շաքարային դիաբետի, սրտային անբավարարության, անկանոն սրտխփոցի, ճարպակալման և ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկը[2]։

ՔՕԱ-ն ախտահարում է մեծահասակների 1-6 %-ը և երեխաների 2%-ը [6][7]։ Տղամարդկանց մոտ այն հանդիպում է 2 անգամ ավելի հաճախ քան կանանց մոտ[6]։ Չնայած նրան, որ հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, խնդիրն առավել հաճախ հանդիպում է 55-60 տարեկան անձանց մոտ[2][6]։ ՔԿԱ տարածվածությունը կազմում է 1%-ից պակաս [10]։ ՔԿԱ-ի մասին հայտնի է դեռ հին ժամանակներից․ գերմանական մի միֆում այս խանգարումը նկարագրվել է որպես Ունդինայի անեծք, երբ մարդը քնելիս մոռանում է շնչելու մասին[11]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնի ապնոէով մարդիկ մի շարք խնդիրներ են ձեռք բերում՝արտահայտված ցերեկային քնկոտություն, ուշադրության կենտրոնացման դժվարացում, տեսողական խնդիրներ[12]։ ՔՕԱ-ն կարող է բարձրացնել ճանապարհային պատահարների առաջացման և աշխատանքի իրականացման հետ կապված ռիսկերը։ Եթե ՔՕԱ-ն չի բուժվում, մեծանում է այլ առողջական խնդիրներ ձեռք բերելու ռիսկը, ինչպիսին է, օրինակ, շաքարային դիաբետը։ Չբուժված ապնոէն հանգեցնում է մշտական թթվածնի մշտական քաղցի, ինչը կարող է մահվան պատճառ հանդիսանալ[13]։ Ավելին, իրականացվում են բարձրագույն նյարդային կեղևային ֆունկցիաները գնահատող սանդղակների համագումարներ՝ հայտնաբերելու ապնոէի հետևանքով ուղեղի ախտահարված կենտրոնները[12], ներառելով նրանք, որոնք պատասխանատու են՝

  • Կատարողական ֆունկցիաների համար՝ այն թե ինչպես է անձը պլանավորում և սկսում հանձնարարություններ կատարել[12]
  • Ուշադրությունը կենտրոնացնելու, էֆեկտիվ աշխատելու և ինֆորմացիան արթուն վիճակում վերլուծելու[12]
  • Հիշողության օգտագործում և սովորելու գործընթացը[12]

Ցերեկային կոգնիտիվ վիճակի խափանման հետևանքով կարող են ի հայտ գալ վարքային էֆեկտներ։ Սրանք կարող են ներառել ընկճվածություն, ռազմատենչություն, ինչպես նաև էներգիայի ու ուշադրության պակաս[14]։ Այս էֆեկտները կարող են դառնալ դժվար բուժելի բերելով դեպրեսիայի զարգացման[15]։ Կա ակնհայտ կապ որ դիաբետի ռիսկը միջին կամ ծանր աստիճանի հիվանդների մոտ ավելի բարձր է[16]։ Կա աճող կապ այն մասին որ քնի ապնոէն կարող է բերել լյարդի ֆունկցիաների խափանման, հատկապես լյարդի ճարպային հիվանդությունների զարգացման (տես ստեատոզ)[14][17][18][19]։ Վերջապես, քանի որ կան շատ ֆակտորներ որոնք կարող են բերել նախկինում նշված էֆեկտներից որոշներին, որոշ մարդիկ տեղյակ չեն որ ունեն քնի ապոնէ և թերդիագնոզված են կամ ախտանշանները պարզապես անտեսվում են[12]։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնի ապնոէն կարող է ախտահարել մարդկանց անկախ իրենց սեռից, ռասայից կամ տարիքից։ Ռիսկի գործոններն են՝

  • Արական սեռը
  • Ճարպակալումը
  • 40-ից մեծ տարիքը
  • Պարանոցի մեծ շրջագիծը(40-45սմ)
  • Մեծացած նշիկներ կամ լեզու
  • Փոքր ստորին ծնոտ
  • Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս
  • Ալերգիաներ
  • Սինուսիտներ
  • Ընտանեկան պատմությունում քնի ապնոէի առկայություն
  • Քթի միջնապատի ծռվածություն[20]

Ալկոհոլը, հանգստացնողները և տրանկվիլիզատորները նույնպես կարող են հրահրել քնի ապնոէի առաջացումը՝ ըմպանի մկանների տոնուսի նվազման մեխանիզմով։ Ի համեմատ չծխողների, ծխող անձանց մոտ քնի ապնոէի հանդիպման հաճախականությունը 3 անգամ բարձր է [21]։ Կենտրոնական քնի ապնոէն առավել հաճախ ասոցիացված է հետևյալ ռիսկի գործոնների հետ՝

Զարկերակային գերճնշումը շատ տարածված է քնի ապնոէով հիվանդների շրջանում[22]։

Մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ շնչառությունը կանգ է առնում, ածխածնի երկօքսիդի մակարդակը արյան մեջ բարձրանում է։ Քիմիաընկալիչները զգայուն են արյան հոսքում ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիայի նկատմամբ և ֆիքսում են արյան մեջ նրա բարձր լինելը։ Այդ մասին ազդանշան է հաղորդվում դեպի նյարդային կենտրոններ և դրան ի պատասխան ուղեղը արթնացման ազդակներ է ուղարկում մարմնին։ Արթնացման արդյունքում մկանների տոնուսը բարձրանում է, շնչուղիները բացվում են այսպիսով վերականգնելով շնչառությունը և արյան մեջ թթվածնի մակարդակը․ անձը կրկին քնում է[23]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնի ապնոէն ախտորոշվում է ախտանշանների գնահատման, ռիսկի գործոնների հայտնաբերման ու կլինիկական գնահատման (արտահայտված ցերեկային քնկոտություն և հոգնածություն)տվյալների վրա, սակայն ախտորոշման ոսկե չափանիշը քնի գիշերային հետազոտությունն է (պոլիսոմնոգրաֆիա կամ սահմանափակ արտածումներով շարժական հետազոտություն (իրականացվում է տնային պայմաններում))։ Հիվանդության ախտորոշումը կարող է հաստատվել հետազոտության արդյունքում ստացված ցուցանիշների գնահատման շնորհիվ։ Այդ ցուցանիշների մեծությունը կախված է շնչառական դեպքերի քանակից ու տեսակից քնի մեկ ժամվա ընթացքում (Ապնոէ-հիպոպնոէ ինդեքս կամ ԱՀԻ)։ Ընդունված է նորմալ շեմքային արժեք, որից բարձր ցուցանիշը ենթադրում է ապնոէի առկայություն և հիվանդության ծանրությունը ստանում է քանակական գնահատական, ըստ որի տարբերում ենք թեթև աստիճանի քնի օբստրուկտիվ ապնոէ՝ ժամում 5-ից 14,9 շնչառական դեպք, միջին ծանրության՝ ժամում 15-29,9 դեպք, ծանր՝ ժամում 30ից ավել դեպք։ Չնայած ընդունված ըստ ծանրության աստիճանի դասակարգմանը, ապնոէի տեսակների բազմազանությունը (օր․ ապնոէ և հիպոպնոէ, կենտրոնական և օբստրուկտիվ), հիվանդների ֆիզիոլոգիական տարբերություններո, սարքավորումների ու մեթոդների բազմազանությունը ակտիվ քննարկումների կենտրոնում են պահում դեպքի տեսակի որոշման հարցը[24]։ Ըստ ներկայացված կոնտեքստի շնչառական դեպքի տեսակի որոշումը կախված է որոշ ֆակտորներից (օր․ հիվանդի տարիքից), և հաշվարկվում է չափանշներով՝ նկարագրված որոշ, երբեմն հակասող գայդլայններում[25][26]։ Օրինակ, ընդունված է ապնոէի հետևյալ տարբերակիչ սահմանումը (մեծահասակների մոտ)՝ հիմնականը՝ շնչառական ակտերի միջև 10 վայրկյան տևող միջակայք, համակցված կամ նյարդաբանական միկրոարթնացմամբ (3 վայրկյան կամ ավել տևող փոփոխություն ԷԷԳ-ով C3, C4, O1 կամ O2 ալիքներով),կամ արյան մեջ թթվածնի դեսատուրացիայով 3-4% և ավել, կամ վերջին երկուսի առկայությամբ էլ։

Օքսիմետրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսիմետրիան, որը կարող է իրականացվել մեկ կամ մի քանի գիշերների ընթացքում հիվանդի տանը ավելի պարզ, սակայն քիչ հուսալի այլընտրանք է պոլիսոմնոգրաֆիային։ Թեստը խորհուրդ է տրվում միայն այն դեպքում, երբ պահանջվում է բժշկի կողմից և չպետք է օգտագործվի այն հիվանդների մոտ, ովքեր ախտանիշներ չունեն[27] ։ Տնային օքսիմետրիան կարող է լինել արդյունավետ ուղեցույց շնչուղիներում օդի շարունակական դրական ճնշմամբ բուժման սարք (CPAP) օգտագործելու համար[28]:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան երեք տեսակի քնի ապնոէներ։ ՔՕԱ-ն 84% է, ՔԿԱ-ն 0,4%, իսկ դեպքերի 15%-ը խառը տեսակն են[29]։

Քնի օբստրուկտիվ ապնոէ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրանակադր պոլիսոմնոգրաֆիկ համակարգից, որը ցույց է տալիս օբստրուկտիվ ապնոէ
Քնի ընթացքում շնչուղիների օբստրուկցիան բացակայում է
Քնի ընթացքում շնչուղիների օբստրուկցիան առկա է

Քնի օբստրուկտիվ ապնոէն ՔՕԱ ամենատարածված տարբերակն է քնի շնչառական խանգարումների։ Քնի ընթացքում մկանային տոնուսը որպես կանոն թուլանում է, և ըմպանի մակարդակում մարդկանց շնուղու այդ հատվածը հակված է կոլլապսի ենթակվելու՝ լինելով կազմված փափուկ հյուսվածքային պատերից, ինչը կարող է բերել շնչուղիների փակման։ Թեթև աստիճանի քնի ապնոէն, որը մարդիկ կարող են ունենալ վերին շնչուղիների ինֆեկցիայի հետևանքով, կարող է լինել ոչ նշանակալի, սակայն քրոնիկ ծանր օբստրուկտիվ քնի ապնոէն պահանջում է բուժում որպեսզի կանխարգելվի արյան մեջ թթվածնի ցածր քանակի երևույթը՝ հիպօքսեմիա, քնի դեպրիվացիան, և այլ գանգատներ։

Այն անձիք, ովքեր ունեն ցածր մկանային տոնուս և փափուկ հյուսվածքներ շնչուղիների շուրջը (օր․ ճարպակալման դեպքում), կառուցվածքային հատկանիշներ, որոնք բերում են շնչուղու նեղացման, ունեն քնի օբստրուկտիվ ապնոէի զարգացման բարձր ռիսկ։ Տարեց մարդիկ առավել հակված են ՔՕԱ ունենալու, քան երիտասարդները․ Տղամարդիկ ավելի հավանական է, որ կունենան քնի ապնոէ, քան կանայք ու երեխաները, չնայած դրան այս խնդիրը ևս լայն տարածում ունի նշված երկու պոպուլյացիոն խմբերում[30]։

ՔՕԱ- ի վտանգը աճում է մարմնի քաշի ավելացման, ակտիվ ծխելու և տարիքի աճին զուգընթաց : Բացի այդ, շաքարային դիաբետով հիվանդները կամ «սահմանային» շաքարային դիաբետ ունեցող հիվանդները ունեն երեք անգամ բարձր ՔՕԱ ռիսկ: Ընդհանուր ախտանշանները ներառում են բարձրաձայն խռմփոց, անհանգիստ քուն և քնկոտություն ցերեկային ժամերին: Ախտորոշիչ հետազոտությունները ներառում են տնային օքսիմետրիայի թեստ կամ պոլիսոմնոգրաֆիա քնի խանգարումների կլինիկայում։ Բուժման որոշակի մասը ներառում է ապրելակերպի փոփոխություններ, ինչպիսիք են ալկոհոլի կամ մկանային ռելաքսանտների օգտագործումից խուսափելը, քաշի նվազեցումը և ծխելուց հրաժարվելը: Շատերի համար օգտակար է մարմնի վերին մասի 30 աստիճան բարձրության վրա [31] կամ ավելի բարձր քնելը, ինչպես, օրինակ, հատուկ հետ ուղղված մեջքով բազկաթոռին: Դրանով կանխվում է շնչուղիների փակումը գրավիտացիոն ուժերի ազդեցությամբ: Կողմնային դիրքում պառկելը (կողքին քնած), ի տարբերություն մեջքային դիրքին (մեջքին քնած), ևս խորհուրդ է տրվում որպես քնի օբստրուկտիվ ապնոէի բուժում հիմնականում այն պատճառով, որ ձգողական բաղադրիչը փոքր է կողմնային դիրքում [32][33][34]։ Որոշ մարդիկ օգտվում են տարբեր տեսակի բերանային սարքավորումներից, ինչպիսին է մաքզիլյար առաջբերող սպլինտը։

Շնչուղիներում օդի շարունակական դրական ճնշմամբ բուժման սարքը (CPAP սարք) ամենաարդյունավետ բուժումն է ծանր աստիճանի քնի օբստրուկտիվ ապնոէի համար, սակայն բերանային հարմարանքները համարվում են առաջին ընտրության տարբերակ՝ արդյունավետությամբ հավասար CPAP-ին ` թեթև և միջին աստիճանի համար, համաձայն Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի առողջապահական պարամետրերի[35]: Կան նաև վիրահատական մոտեցման տարբերակներ հյուսվածքների հեռացմամբ և կարծրեցմամբ՝ արդյունքում լայնացնելով շնչուղիները:

Խռմփոցը այս համախտանիշով մարդկանց շրջանում տարածված երևույթ է: Խռմփոցը բերանի հետին մասով, քթով և կոկորդով անցնող օդի տուրբուլենտ հոսքի ձայնն է: Թեև ոչ բոլոր խռմփացնողներն են ունենում դժվարաշնչություն, խռմոոցն այլ ռիսկային գործոնների հետ համատեղ ավելի կանխատեսելի է դարձնում ՔՕԱ-ի առկայությունը[36]: Նույնիսկ ամենաբարձր խռմփոցի ձայնը դեռ չի նշանակում, որ անհատը քնի օբստրուկտիվ ապնոէ, իսկ ծանր արտահայտված խռմփոցը, չի նշանակում որ օբստրուկցիան ևս ծանր աստիճանի է: Եթե վերին շնչուղիները զգալիորեն փակ են, ապա հնարավոր է, որ օդային շարժումը բավարար լինի խռմփոցի ձայնի այդչափ բարձր լինելու համար: Քնի ապնոէների ամենահավանական նշանն է խռմփոցի հանկարծակի կանգ առնելը՝ դադարելը։

Այլ հուշող ցուցանիշները ներառում են արտահայտված ցերեկային քնկոտություն, ճարպակալումը (ՄԶՑ> 30), պարանոցի շրջագծի մեծ արժեքը (կանանց մոտ՝ 41սմ, տղամարդկանց մոտ՝ 43սմ), մեծացած նշիկները և լեզվի ծավալի մեծացումը, փոքր ստորին ծնոտը (միկրոգնատիա), առավոտյան գլխացավերը, գրգռվածությունը / տրամադրության փոփոխականությունը/ դեպրեսիան, սովորելու և / կամ հիշողության հետ կապված դժվարությունները և սեռական դիսֆունկցիան: «Քնի շնչառական խանգարում» տերմինը ԱՄՆ-ում տարածված տերմին է նկարագրելու քնի ընթացքում ի հայտ եկող շնչառական խնդիրների ամբողջական տիրույթը, երբ օդը բավարար քանակով չի մատակարարվում թոքեր (հիպոպնոէ և ապնոէ): Քնի շնչառական խանգարումները կապված են սրտանոթային հիվանդությունների, կաթվածի, զարկերակային գերճնշման, առիթմիաների, շաքարային դիաբետի և ղեկին քնելու հետևանքով ճանապարհատրանսպերտային պատահարների զարգացման բարձր ռիսկի հետ[37][38][39][40]: Երբ զարկերակային գերճնշման պատճառը քնի օբստրուկտիվ ապնոէն է, այս դեպքում ի տարբերություն բարձր ճնշման հիմնական դեպքերի (այսպես կոչված էսենցիալ գերճնշման) ցուցանիշները զգալի չափով չեն նվազում, երբ անհատը քնած է[41]: Կաթվածը ասոցացված է քնի օբստրուկտիվ ապնոէի հետ[42]:

Բացահայտվել է որ ՔՕԱ-ով հիվանդների մոտ ի հայտ է գալիս ուղեղի այն հատվածների կորուստ, որոնք պատասխանատու են հիշողության համար, այսպիսով ՔՕԱ-ն կապելով հիշողության որակի վատացման հետ[43]։ Մագնիսառեզոնանսային շերտագրության միջոցով գիտնականները հայտնաբերել են, որ քնի ապնոէով հիվադների մոտ առկա են պապիլյար մարմիններ՝ չափերով շուրջ 20 տոկոսով փոքր, տեղակայումը հատկապես ձախ կողմում։ Գլխավոր հետազոտողներից մեկը ենթադրել է, որ թթվածնի մակարդակի պարբերական անկումները բերում են ուղեղի վնասման[44]։

Քնի կենտրոնական ապնոէ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրանակադր պոլիսոմնոգրաֆիկ համակարգից, որը ցույց է տալիս կենտրոնական ապնոէ

Քնի կենտրոնական ապնոէի մաքուր տեսակի կամ Չեյն-Ստոքսյան շնչառության ժամանակ ուղեղի շնչառության կարգավորման կենտրոնները բալանսավորված չեն քնի ընթացքում։ Արյան մեջ ածխածնի երկօքսիդի մակարդակը, նյարդային պատասխանի մեխանիզմը, որը հետևում է գազի փոփոխությանը, բավականաչափ արագ չէ արձագանքում շնչառության կանոնավոր հաճախություն ապահովելու համար նույնիսկ արթուն ժամանակ։ Քնած մարդը դադարում է շնչել և հետո կրկին սկսում։ Շնչադադարի ժամանակ բացակայում են շնչառությունը վերկանգնելու ջանքերը, չկան կրծքավանդակի շարժումներ և դիմադրություն։ Ապնոէի դրվագից հետո շնչառությունը կարող է հաճախանալ (հիպերպնոէ) մի որոշ ժամանակ, ինչը կոմպենսատոր մեխանիզմի դրսևորումն է՝ միտված դուրս բերելու մնացած «թափոնային» գազերն ու ներմուծելու ավելի մեծ քանակությամբ թթվածին։ Կենտրոնական ապնոէի դեպքում հիմնական նյարդաբանական կառավարող համակարգերը լավ չեն գործում և չեն կարողանում ազդակ տալ ներշնչման համար, արդյունքում հիվանդը բաց է թողնում մի կամ մի քանի շնառական ցիկլ։

Եթե շնչադադարը բավականաչափ երկարատև է, թթվածնի տոկոսային մակարդակը կսկսի ընկնել նորմալ մակարդակից ներքև (հիպօքսեմիա) և ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիան կբարձրանա նորմայից վեր (հիպերկապնիա)։ Նշված հիպերկապնիայի ու հիպօքիայի վիճակները իրենց հերթին կառաջացնեն հավելյալ էֆեկտներ մարմնի վրա։ Ուղեղի բջիջները ապրելու համար կարիք ունեն անընդհատ հաստատուն թթվածին, և եթե արյան թթվածինը պահանջվող շեմքից ներքև է իջնում, ի հայտ կգան ուղեղի վնասման նշաններ և նույնիսկ ուղեղի մահ։ Ամեն դեպքում կենտրոնական ապնոէն առավել հաճախ քրոնիկ վիճակ է և ավելի թեթև դրսևորումներ է ունենում քան հանկարծամահությունը։ Նույնատիպ էֆեկտները կախված են նրանից, թե ինչպիսին է ապնոէի ծանրության աստիճանը և հիվանդի անհատական առողջական վիճակը։ Որոշ օրինակներ քննարկված են ստորև և ավելի շատ տվյալներ այս վիճակի մասին ներկայացված են կլինիկական հատվածում։

Ցանկացածի մոտ հիպօքսիան և հիպերկապնիան ունեն որոշաի ազդեցություններ մարմնի վրա։ Սրտի հաճախությունը կաճի, բացառելով այն դեպքերը եր բ սրտամկանը ինքնին ծանր ախտահարված է կամ վեգետատիվ նյարդային համակարգը դարձնում է այն կոմպենսատոր բարձրացումը անհնար։ Մարմնի առավել լուսանցիկ հաստվածներում առկա են կապտավում կամ մգացած հատվածներ ցիանոզի հետևանքով, ինչը այն փոփոխությունն է որն ի հայտ գալիս թթվածնի ցածր լինելու հետ մեկտեղ կապտում․ Շնչառությունը ընկճող դեղորայքների գերդեղաչափավորումը Չինչպիսին են հերոինը, և այլ օփիատներըՃ սպանում են արգելակելով ուղեղի շնչառական կենտրոնները։ Կենտրոնական ապնոէի դեպքում քնի էֆեկտները մենակով կաող են վերացնել ուղեղի ներդրումը մաչմնի շնչառության համար։

  • Նորմալ շնչառական ազդակ Արտաշնչումից հետո արյան մեջ թթվածնի մակարդակը իջնում է, իսկ ածխածնի երկօքսիդինը բարձրանում։ Գազափոխանակությունը թարմ օդով լցված թողում անհրաժեշտ է լրացնելու թթվածնի պակասն ու ազատվել արյան մեջ գերակշռող ածխածնի երկօքսիդից։ Թթվածնի ու ածխածնի երկօքսիդի ընկալիչները արյան հոսքում (այսպես կոչված քիմիաընկալիչներ) նյարդերով ուղարկում են ազդակներ դեպի ուղեղ, որտեղից հետևում է պատասխան ազդանշանը բացելու կոկորդը (լայնանում է ձայնաճեղքը) և գեներացնելու կրծքավանդակի մկանների ու ստոծանու շարժումները։ Այս մկանները մեծացնում են կրծքի խոռոչը այսպիսով մասնակի վակուում է ստեղծվում թոքերում և օդը ներմղվում է այդ տարածությունը լցնելու։
  • Կենտրոնական ապնոէի ֆիզիոլոգիական ազդեցությունները Կենտրոնական ապնոէների ընթացքում կենտրոնական շնչառական ազդանշանումը բացակայում է և ուղեղը չի պատասխանում արյան մեջ փոփոխվող գազերի կազմի փոփոխությանը։ Ներշնչում չի կատարվում, անտեսվում են նորմալ ներշնչման ազդակները։ Կենտրոնական ապնոէի անմիջական ազդեցությունը կախված է նրանից, թե որքան է տևում շնչելու ունակության բացակայությունը։ Վատագույն դեպքերում, կենտրոնական ապնոէն կարող է բերել հանկարծամահության։ Բացի այդ, արյան հոսքում թթվածնի մակարդակի անկումները կարող են հրահրել ցնցումներ, նույնիսկ էպիլեպսիայի բացակայության դեպքում։ Էպիլեպսիայով հիվանդների դեպքում ապնոէով պայմանավորված հիպօքսիան կարող է հրահրել ցնցումներ որոնք նախկինում լավ հսկվող են եղել դեղորայքի միջոցով[45] ։ Այլ կերպ, քնի ապնոէի դեպքում ցնցումային խանգարումները կարող են ապաստաբիլիզացվել։ Սրտի իշեմիկ հիվանդության դեպքում մեծահասակ անձանց մոտ թթվածնի մակարդակի ծանր անկումը կարող է բերել կրծքային հեղձուկի, առիթմիաների, սրտամկանի ինֆարկտի։ Ապնոէի երկարատեւ կրկնվող դրվագները ամիսների, տարիների ընթացքում կարող են բարձրացնել ածխածնի երկօքսիդի մակարդակը և փոխել արյան pH-ը՝ այսպիսով բերելով շնչառական ացիդոզի զարգացման։

Խառը տիպի ապնոէ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ քնի ապնոէով հիվանդներ կարող են ունենալ երկու տիպերի զուգակցում, դրա հանդիպման հաճաախականությունը 0,56%-ից 18% է կազմում։ Այս խնդիրը հայտնաբերվում է, երբ օբստրուկտիվ ապնոէի CPAP բուժման ժամանակ ի հայտ է գալիս կենտրոնական ապնոէ։ Քնի օբստրուկտիվ ապնոէի ժամանակ կենտրոնական հսկողության ազդանշանման կորստի մեխանիզմը անհայտ է, սակայն ամենայն հավանականությամբ այն կապված է CPAP բուժման ոչ ճշգրիտ կարգավորումներով և հիվանդի ունեցած այլ ախտաբանական վիճակների առկայությամբ[46]։

Վարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնի օբստրուկտիվ ապնոէի բուժումը տարբերվում է կենտրոնականի բուժումից։ Բուժումը հինականում սկսվում է վարքային թերապիայից։ Շատ մարդիկ պետք է խուսափեն ալկոհոլի օգտագործումից, քնաբերների կիրառումից և այլ հանգստացնողներից, որոնք կարող են թուլացնել ըմպանի մկանները՝ բերելով գիշերվա ընթացքում շնչուղիների փակման։[47]

Շնչուղիներում օդի շարունակական դրական ճնշմամբ բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայն քիթը փակող դիմակը կրող անձ
CPAP սարք դեմքը ամբողջական փակող դիմակների երկու մոդելներով

Միջինից ծանր աստիճանի քնի ապնոէի համար ամենատարածված բուժումը վերին շնչուղիներում օդի շարունակական դրական ճնշմամբ կամ ավտոմատ ճնշմամբ օդի հոսքի սարքերն են[47][48] ։ Նրանք բացում են հիվանդի շնչուղին քնի ընթացքում ճնշման տակ տրվող օդի պայմաններում։ Անձը կրում է պլաստիկ դիմակ, որը միացված է ճկուն խողովակի անկողնու մոտ տեղադրվող փոքր CPAP սարքին[47]։

Ճշգրիտ օգտագործման դեպքում CPAP-ը լավացնում է հիվադնության ելքը[49]։ Կան հակասական տվյալներ այն մասին, թե այն նվազեցնում է հանկարծամահության կամ սրտային հիվանդությունների ռիսկը․ մի դեպքում այդ բուժումը է էֆեկտիվ են գտել, այլ դեպքում ոչ[49][50]։ Հետազոտությունների արդյունքների տարբերվելը կարող է պայմանավորված լինել կոմպլայենսի ցածր մակարդակով․ այն հիվանդների մոտ, որոնք կրում են սարքը ամենաքիչը 4 ժամ գիշերվա ընթացքում կանխատեսվում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիկի իջեցում[51]

Ապացույցներ կան, որոնք ենթադրում են որ CPAP կարող է լավացնել զգայունությունը ինսուլինի նկատմամբ, կարգավորել զարկերակային ճնշումը, պակասեցնել քնկոտությունը[52][53][54]։ Երկարաժամկետ կոմպլայենսը ամեն դեպքում կարևոր է քանի որ մարդկանց շուրջ կեսը սարքը օգտագործում են որ ճիշտ[49][55]։

Չնայած նրան, որ CPAP թերապիան էֆեկտիվ է ապնոէների քանակը նվազեցնելու առումով և ավելի քիչ ծախսատար է քան մյուս բուժման մեթոդները, որոշ մարդկանց համար այն անհարմար է։ Որոշները գանգատվում են ծուղակում գտնվելու զգացողություից, ունեն կրծքավանդակում անհարմարության զգացում, մաշկի կամ քթի գրգռվածություն է առաջանում։ Այլ կողմնակի էֆեկտները կարող են ներառել բերանի չորություն, քթահոսություն, շուրթերի ու լնդերի ցավոտություն[13]։

Քաշի նվազեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնի ապնոէի համար կարևոր պատճառ է համարվում ավելորդ քաշի առկայությունը[56]։ Քաշի նվազեցման վերաբերյալ հետազոտություններում ավելորդ քաշ ու ճարպակալում ունեցող այն հիվանդների մոտ, ովքեր քաշ են կորցրել, ստացվել են տվյալներ ապնոէի դրվագների հաճախականության նվազման ու բարելավված ապնոէ/հիպոպնոէ ինդեքսի վերաբերյալ համեմատած ստուգիչ խմբերի հետ[56][57]։

Վիրահատական մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ վիրահատական միջամտություններ օգտագործվում են քնի ապնոէն բուժելու նպատակով, չնայած դրան համարվում են երրորդ գծի բուժման մեթոդ այն մարդկանց համար, ովքեր հրաժարվում են CPAP-ով, բերանային սարքերի օգտագործմամբ բուժումից կամ այն արդյունվետ է եղել։ Քնի օբստրուկտիվ ապնոէի վիրահատական բուժումը պետք է լինի անհատականացված՝ հաշվի առնելով օբստրուկցիայի բոլոր անատոմիական հատվածները։

Քթային օբստրուկցիա

Հաճախ բերանըմպանով օդի անցման շտկմանը զուգահեռ կարիք է լինում կորրեկցիայի ենթարկել քթային անցուղիները։ Քթով օդի անցման բարելավմանը նպաստում են քթի միջնապատի պլաստիկան և քթային խեցիների վրա վիրահատությունները։

Ըմպանային օբստրուկցիա

Ուվուլոպալատոֆարինգոպլաստիկա Ա) նախավիրահատական պատկեր, Բ) դասական պլաստիկա, Գ) մոդիֆիկացված պլաստիկա, և Դ) մինիմալ պլաստիկա

Տոնզիլէկտոմիան և ուվուլոպալատոֆարինգոպլաստիկա պլաստիկան ըմպանային օբստրուկցիան շտկելու տարբերակներ են։

“Pillar” սարքը օգտագործվում է խռմփոցի և քնի օբստրուկտիվ ապնոէի բուժման համար։ Այն պոլիէսթերից պատրաստված նեղ, բարակ ժապավեն է։ Երեք ժապավեններ անցկացվում են փափուկ քիմքի մեջ՝ օգտագործելով մոդիֆիկացված ներարկիչ և տեղային անզգայացնողներ՝ քիմքի կարծրությունը ավելացնելու համար։ Այս միջամտությունը շտկում է խռմփոցի և քնի ապնոէի ամենահաճախակի հանդիպող պատճառներց՝ մեկը փափուկ քիմքի վիբրացիան կամ կոլլապսը։ ԱՄՆ-ի Սննդի և դեղորայքի ադմինիստրացիան հաստատել է նրա արդյունավետությունը խռմփոցի համար 2002-ին և քնի օբստրուկտիվ ապնոէի համար 2004-ին։ 2013-ին մետաանալիզի արդյունքում հայտնաբերվել է, որ Փիլլար իմպլանտը միջին աստիճանի ազդեցություն է թողնում խռմփոցի վրա և թեթևից միջին քնի օբստրուկտիվ ապնոէի վրա։ Բացի այդ հայտնաբերվել է, որ փափուկ քիմքին իմպլանտացված պոլիէսթերային ժապավենները իրենց նպատակին են ծառայում այն կրող մարդկանց 10% դեպքում[58]։

Ստորըմպանային կամ լեզվի հիմքով օբստրուկցիա

Լեզվի հիմքի առաջբերումը ստորին ծնոտի կզակային թմբի լայնացմամբ, լեզվի կախվող առաջբերումը, կամ ենթալեզվային ոսկրի կախվող առաջբերումը (այլ կերպ կոչվում է ենթալեզվային մկանահատում և առաջկախում) կիրառվում են ստորին ըմպանի տարածության լայնացման համար։

Այլ վիրահատական տարբերակներով հնարավոր է բերանում կամ կոկորդում «կնճռոտմամբ» կարճացնել կամ ամրացնել ավելորդ հյուսվածքները։ Կարճացման համար օգտագործվում են փոքրածավալ ներարկումներ կան այլ բուժման տարբերակներ, մինչդեռ պլաստիկե մասնիկի ներդրումը կիրառվում է այն վիրահատությունների դեպքում, երբ անհրաժեշտ է կարծրացնել հյուսվածքները[47]։

Բազմամակարդակային վիրահատություն

Մաքզիլլոմանդիբուլյար առաջբերումը համարվում է ամենաէֆեկտիվ բուժման մեթոդը քնի ապնոէով հիվադների համար, քանի որ այն մեծացնում է շնչուղիների հետին տարածությունը [59] ։ Առողջության մասնագետների ճշգրիտ կողմնորոշման հարցում, թե որ մասնագետը պետք է վիրահատի հիվանդին և երբ է կարելի իրականացնել միջամտությունը, կան մի շարէ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել՝ CPAP թերապիայի անարդյուավետությունը կամ հիվանդի կողմից անարդյունավետ օգտագործումը, անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները, նշանակալի դիմագանգային անոմալիաներ, որոնք սահմանափակում են սարքերի օգտագործումը[60]։

Հավանական բարդություններ

Որոշ ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային միջամտությունների ժամանակ օգտագործվում է սեդացիա։ Ցավն անցկացնելու ու գիտակցությունը ընկճելու համար վիրահատությունների ընթացքում օգտագործվող շատ դեղեր հետագայում փոքր քանակներով մնում են օրգանիզմում մի քանի ժամվա կամ նույնիսկ օրերի ընթացքում։ Այն անձանց մոտ, ովքեր ունեն կենտրոնական, օբստրուկտիվ կամ խառը տիպի քնի ապնոէ նման փոքր դեղաչափերը կարող են բավարար լինել օրգանիզմում կյանքին սպառնացող շնչառության հաճախականության խանգարումներ կամ հիվանդի շնչուղիների կոլլապսի առաջացնելու համար[61]։ Հետվիրահատական շրջանում այս հիվանդների կողմից սեդատիվ և անզգայացնող դեղորայքի օգտագործումը պետք է հասցվի մինիմումի կամ խուսափվի ընդհանրապես։ Վիրահատվող անձը պետք է վստահ լինի, որ իր բժիշկն ու անեսթեզիոլոգը տեղեկացված են քնի ապնոէի առկայության վերաբերյալ։ Հնարավոր է, որ անհրաժեշտություն լինի այլընտրանքային և շտապ միջամտություններ իրականացնելու՝ պահպանելու համար քնի ապնոէով հիվանդների շնչուղիներով օդի հոսքը[62]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդախթանում

Ստոծանու փեյսինգը, որը իրականացվում է ստոծանուն հաղորդվող ռիթմիկ ազդակների տեսքով, կիրառվում է կենտրոնական քնի ապնոէն բուժելու համար[63][64]։

2014թ․-ի ապրիլին ԱՄՆ-ի Սննդի և դեղորայքի ադմինիստրացիան նախաշուկայական հաստատում է տվել վերին շնչուղիների խթանող համակարգի կիրառման համար այն անձնանց շրջանում, ովքեր չեն կարող օգտագործել CPAP: Վերին շնչուղիների ներշնչական խթանումը զգայուն է արտաշնչման նկատմամբ և տալիս է թույլ էլեկտրական խթանում ներշնչման ընթացքում, որը շնչուղիները բացելու համար հրում է լեզուն առաջ[65]։

Դեղորայք

Դեղորայքային բուժման հետ կապված ապացուցողականությունը սահմանափակ է, սակայն ացետազոլամիդը համարվում է քնի կենտրոնական ապնոէի բուժման տարբերակ․ հայտնաբաերվել է նաև, որ զոլպիդեմն ու տրիազոլամը կարող են նշանակվել քնի կենտրոնական ապնոէի բուժման նպատակով, սակայն միայն հիվանդի շնչառական կոլլապսի զարգացման ռիսկի բացակայության դեպքում[48]։ Ցածր դեղաչափով թվածինը նույնպես կիրառվում է որպես հիպօքսիայի բուժման մեթոդ, սակայն լայն կիրառում չունի կողմնակի ազդեցություններ պատճառով[66][67][68]։

Բերանային հարմարանքներ

Մաքզիլյար առաջբերող սպլինտը անհատական պատրաստվող բերանային հարմարանք է, որն ուղղում է ստորին ծնոտը դեպի առաջ և բացում կծվածքը։ Այս հարմարանքները կարող են պատրաստվել ատամնաբույժի կողմից։ Բերանի հարմարանքներով բուժումը հաջողությամբ կիրառվում է թեթևից միջին աստիճանի քնի օբստրուկտիվ ապնոէով հիվանդների շրջանում[69][70]։ Չնայած նրան, որ CPAP-ը ավելի արդյունավետ է, բերանային հարմարանքները լավացնում են քնի և կյանքի որակը, նաև ավելի լավ են տարվում հիվանդերի կողմից քան CPAP-ը[71]։

Քթային EPAP

Քթային արտաշնչական դրական օդի հոսքային ճնշում (քթային EPAP)՝ քթին արտաքինից տեղադրվող հարմարանք է, որը տեղադրվում է քթանցքներին։ Օգտագործելով հիվանդի սեփական շնչառությունը EPAP-ով ստեղծվում է դրական ճնշում և կանխարգելվում է օբստրուկտիվ շնչառության զարգացումը[72]։

Բերանային ճնշումային բուժում

Բերանային ճնշմամբ բուժման դեպքում օգտագործվում է սարք, որը բերանի խոռոչում ստեղծում է վակուում՝ առաջ տանելով փափուկ քիմքի հյուսվածքը։ Այն արդյունավետ է մարդկանց 25%-35% մոտ[73][74]։

Էպիդեմիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1993թ․-ին Վիսկոնսինի քնի կոհորտային հետազոտության գնահատման արդյունքում պարզվեց, որ յուրաքանչյուր 15-րդ ամերիկացին տառապում է ամենաքիչը միջին աստիճանի ապնոէով[75][76]։ Այդ հետազոտությունը նաև փաստել է, որ միջին տարիքի անձանց շրջանում կանանց 9%-ը և տղամարդկանց 24%-ը տառապում էին քնի ապնոէով, չդիագնոզված էին կամ չբուժված[75][76][77]։

Չբուժված ապնոէն ծախսատար խնդիր է երկրի առողջապահության համար։ ԱՄՆ-ում չբուժված քնի ապնոէով միջին ստատիստիկ հիվանդի ընդհանուր առողջապահական ծախսերը գնահատվում են 1336$-ից ավել։ Ստեղծված իրավիճակը կարող է բերել ամենամյա գերծախսի 3,4 միլիարդ գումարի չափով։ Այն, թե արդյոք ծախսերը պակասում են քնի ապնոէի բուժման հետ մեկտեղ, դեռ ապացուցման կարիք ունի[78]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնի ապնոէի կլինիկական պատկերը երկար ժամանակ համարվել է բնավորության գիծ՝ առանց հիվանդության ընթացքը հասկանալու։ Պիկվիկի համախտանիշ արտահայտությունը, առաջարկվել է 20-րդ դարի սկզբի հայտնի բժիշկ Վիլիամ Օսլերի կողմից, ով հավանաբար գրող Չարլզ Դիքենսի ընթերցողներից է եղել։ Գեր տղա Ջոյի նկարագրությունը Դիքենսի Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը նովելում հստակ կլինիկական պատկեր է տալիս քնի օբստրուկտիվ ապնոէով հիվանդի մասին[79]։

Բժշկական գրականության մեջ քնի օբստրուկտիվ ապնոէի վաղ նկարագրությունները ներկայացնում են ծանր ախտահարված հիվանդների, հաճախ հիպօքսեմիայի, հիպերկապնիայի և սրտային անբավարարության կլինիկայով։ Քնի օբստրուկտիվ ապնոէի բուժումը բարելավվել է CPAP համակարգերի ներմուծմամբ, առաջին անգամ նկարագրված 1981թ․-ին Քոլին Սալլիվանի և մնացածի կողմից Սիդնեյում, Ավստրալիա[80] ։ Առաջին մոդելները մեծ էին ու աղմկոտ, սակայն դիզայնը արագորեն ձևափոխվեց և ուշ 1980-ականներին CPAP-ը լայն տարածում գտավ։ Արդյունավետ բուժման առկայությունը խթանեց ախտահարված հիվանդներին փնտրելու գործընթացը և բերեց հարյուրավոր մասնագիտացված կլինիկաների հիմնադրման, որոնց նպատակն է ախտորոշել և բուժել քնի խանգարումները։ Չնայած նրան, որ գոյություն ունեն բազմաթիվ քնի խանգարումներ, հիվանդների մեծամասնությունը ընդունվում են այդպիսի կենտրոններ հենց քնի հետ կապված շնչառական խանգարումների գանգատով։ Քնի ապնոէի իրազեկվածության օրն է ապրիլի 18-ը՝ ի հիշատակ Քոլին Սալլիվանի[81]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 «Sleep Apnea: What Is Sleep Apnea?»։ NHLBI: Health Information for the Public։ U.S. Department of Health and Human Services։ July 10, 2012։ Արխիվացված օրիգինալից August 19, 2016-ին։ Վերցված է 2016-08-18 
  3. 3,0 3,1 3,2 «What Are the Signs and Symptoms of Sleep Apnea?»։ NHLBI։ July 10, 2012։ Արխիվացված օրիգինալից 26 August 2016-ին։ Վերցված է 18 August 2016 
  4. 4,0 4,1 «Who Is at Risk for Sleep Apnea?»։ NHLBI։ July 10, 2012։ Արխիվացված օրիգինալից 26 August 2016-ին։ Վերցված է 18 August 2016 
  5. 5,0 5,1 «How Is Sleep Apnea Diagnosed?»։ NHLBI։ July 10, 2012։ Արխիվացված օրիգինալից 11 August 2016-ին։ Վերցված է 18 August 2016 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Glo2007 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. 7,0 7,1 Ferri Fred F. (2014)։ Ferri's Clinical Advisor 2015: 5 Books in 1 (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 1090։ ISBN 9780323084307 
  8. De Backer W (June 2013)։ «Obstructive sleep apnea/hypopnea syndrome.»։ Panminerva Medica 55 (2): 191–5։ PMID 23676959 
  9. 9,0 9,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NIH2012Tx անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. Auth Patrick C. (2012)։ Physician Assistant Review (անգլերեն) (4 ed.)։ Lippincott Williams & Wilkins։ էջ 40։ ISBN 9781451171297 
  11. Yentis Steven M., Hirsch Nicholas P., Ip James (2013)։ Anaesthesia and Intensive Care A-Z: An Encyclopedia of Principles and Practice (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 428։ ISBN 9780702053757 
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 «Effect of sleep apnea on cognition and mood»։ International Review of Psychiatry (Abingdon, England) 17 (4): 277–82։ 2005։ PMID 16194800։ doi:10.1080/09540260500104508 
  13. 13,0 13,1 «Diagnosis and Treatment of Obstructive Sleep Apnea in Adults»։ AHRQ Effective Health Care Program։ August 8, 2011։ Արխիվացված օրիգինալից-ից December 31, 2016-ին . A 2012 surveillance update Archived 2017-01-25 at the Wayback Machine. found no significant information to update.
  14. 14,0 14,1 «Treatment effects on brain activity during a working memory task in obstructive sleep apnea»։ Journal of Sleep Research 18 (4): 404–10։ 2009։ PMID 19765205։ doi:10.1111/j.1365-2869.2009.00755.x 
  15. «Sleep pathologies in depression and the clinical utility of polysomnography»։ Can J Psychiatry 55 (7): 413–21։ July 2010։ PMID 20704768։ doi:10.1177/070674371005500704 
  16. «Obstructive sleep apnea: an unexpected cause of insulin resistance and diabetes»։ Endocrinology and Metabolism Clinics of North America 43 (1): 187–204։ 2014։ PMID 24582098։ doi:10.1016/j.ecl.2013.09.002 
  17. «Obstructive sleep apnea syndrome and fatty liver: association or causal link?»։ World J Gastroenterol 16 (34): 4243–52։ 2010։ PMC 2937104։ PMID 20818807։ doi:10.3748/wjg.v16.i34.4243 
  18. H Singh, R Pollock, J Uhanova, M Kryger, K Hawkins, GY Minuk (2005)։ «Symptoms of Obstructive Sleep Apnea in Patients with Nonalcoholic Fatty Liver Disease»։ Digestive Diseases and Sciences 50 (12): 2338–2343։ PMID 16416185։ doi:10.1007/s10620-005-3058-y 
  19. F Tanne, F Gagnadoux, O Chazouilleres, B Fleury, D Wendum, E Lasnier, B Labeau, R Poupon, L Serfaty (2005)։ «Chronic Liver Injury During Obstructive Sleep Apnea»։ Hepatology 41 (6): 1290–1296։ PMID 15915459։ doi:10.1002/hep.20725 
  20. «Sleep Apnea Health Center»։ WebMD։ Արխիվացված օրիգինալից 2014-05-02-ին 
  21. Mayo Clinic։ «Sleep apnea»։ Արխիվացված օրիգինալից 2014-04-30-ին 
  22. «What Is Sleep Apnea?»։ Nhlbi health։ Արխիվացված օրիգինալից 2015-08-20-ին 
  23. Green Simon։ Biological Rhythms, Sleep and Hyponosis։ England: Palgrave Macmillan։ էջ 85։ ISBN 978-0-230-25265-3 
  24. «Reliability and validity of respiratory event measurement and scoring»։ J Clin Sleep Med 3 (2): 169–200։ 2007։ PMID 17557426 
  25. AASM Task Force (1999)։ «Sleep–Related Breathing Disorders in Adults – Recommendations for Syndrome Definition and Measurement Techniques in Clinical Research»։ Sleep 22 (5): 667–689։ PMID 10450601։ doi:10.1093/sleep/22.5.667 
  26. «The new aasm criteria for scoring hypopneas: Impact on the apnea hypopnea index»։ Sleep 32 (2): 150–157։ 2009։ PMC 2635578։ PMID 19238801 
  27. «AASM releases position statement on home sleep apnea testing – American Academy of Sleep Medicine – Association for Sleep Clinicians and Researchers»։ aasm.org։ 2017-10-13։ Վերցված է 18 October 2017 
  28. «Clinical usefulness of home oximetry compared with polysomnography for assessment of sleep apnea.»։ Am J Respir Crit Care Med 171 (2): 188–93։ 2005։ PMID 15486338։ doi:10.1164/rccm.200310-1360OC  Caples SM (2005)։ «The accuracy of physicians in predicting successful treatment response in suspected obstructive sleep apnea did not differ between home monitoring and polysomnography»։ ACP J Club 143 (1): 21։ PMID 15989309 
  29. «Complex sleep apnea syndrome: is it a unique clinical syndrome?»։ Sleep 29 (9): 1203–9։ September 2006։ PMID 17040008։ Արխիվացված օրիգինալից 2011-04-11-ին։ lay summaryScience Daily (Սեպտեմբերի 4, 2006) 
  30. «Sleep Apnea: Who Is At Risk for Sleep Apnea?»։ NHLBI: Health Information for the Public։ U.S. Department of Health and Human Services։ Արխիվացված օրիգինալից 2010-07-21-ին 
  31. «Effects of sleep posture on upper airway stability in patients with obstructive sleep apnea»։ American Journal of Respiratory and Critical Care Medicine 155 (1): 199–204։ January 1997։ PMID 9001312։ doi:10.1164/ajrccm.155.1.9001312 
  32. Xiheng Guo, Chen Wang, Hongyu Zhang, Weimin Kong, Li An, Li Liu, Xinzhi Weng (2003)։ «The Study Of The Influence Of Sleep Position On Sleep Apnea»։ Cardinal Health։ Արխիվացված օրիգինալից 2014-06-26-ին 
  33. «Positioner—a method for preventing sleep apnea»։ Acta Oto-laryngologica 127 (8): 861–8։ August 2007։ PMID 17762999։ doi:10.1080/00016480601089390 
  34. «Lateral sleeping position reduces severity of central sleep apnea / Cheyne–Stokes respiration»։ Sleep 29 (8): 1045–51։ August 2006։ PMID 16944673։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-04-11-ին 
  35. «Randomized controlled trial of variable-pressure versus fixed-pressure continuous positive airway pressure (CPAP) treatment for patients with obstructive sleep apnea/hypopnea syndrome (OSAHS)»։ Sleep 33 (2): 267–71։ February 2010։ PMC 2817914։ PMID 20175411 
  36. «Rapid risk stratification for obstructive sleep apnea, based on snoring severity and body mass index»։ Otolaryngology–Head and Neck Surgery 139 (5): 615–8։ November 2008։ PMID 18984252։ doi:10.1016/j.otohns.2008.08.026 
  37. «Sleep-disordered breathing: impact on functional outcome of ischemic stroke patients»։ Sleep Medicine 10 (7): 717–9։ August 2009։ PMID 19168390։ doi:10.1016/j.sleep.2008.08.006 
  38. «Blood pressure associated with sleep-disordered breathing in a population sample of children»։ Hypertension 52 (5): 841–6։ November 2008։ PMC 3597109։ PMID 18838624։ doi:10.1161/HYPERTENSIONAHA.108.116756 
  39. Leung RS (2009)։ «Sleep-disordered breathing: autonomic mechanisms and arrhythmias»։ Progress in Cardiovascular Diseases 51 (4): 324–38։ PMID 19110134։ doi:10.1016/j.pcad.2008.06.002 
  40. «Treating obstructive sleep apnea improves essential hypertension and life»։ American Family Physician 65 (2): 229–36։ January 2002։ PMID 11820487։ Արխիվացված օրիգինալից 2008-05-13-ին 
  41. Grigg-Damberger M (February 2006)։ «Why a polysomnogram should become part of the diagnostic evaluation of stroke and transient ischemic attack»։ Journal of Clinical Neurophysiology 23 (1): 21–38։ PMID 16514349։ doi:10.1097/01.wnp.0000201077.44102.80 
  42. «Obstructive sleep apnea as a risk factor for stroke and death»։ The New England Journal of Medicine 353 (19): 2034–41։ November 2005։ PMID 16282178։ doi:10.1056/NEJMoa043104 
  43. «Reduced mammillary body volume in patients with obstructive sleep apnea»։ Neuroscience Letters 438 (3): 330–4։ June 2008։ PMID 18486338։ doi:10.1016/j.neulet.2008.04.071 
  44. «Reduced mammillary body volume in patients with obstructive sleep apnea»։ Neuroscience Letters 438 (3): 330–4։ June 2008։ PMID 18486338։ doi:10.1016/j.neulet.2008.04.071։ lay summaryNewswise (Հունիսի 6, 2008) 
  45. Devinsky O, Ehrenberg B, Barthlen GM, Abramson HS, Luciano D. (November 1994)։ «Epilepsy and sleep apnea syndrome.»։ Neurology 44 (11): 2060–4։ PMID 7969960 
  46. «Complex sleep apnea syndrome»։ Sleep Disord 2014: 798487։ 2014։ PMC 3945285։ PMID 24693440։ doi:10.1155/2014/798487 
  47. 47,0 47,1 47,2 47,3 «How Is Sleep Apnea Treated?»։ National Heart, Lung, and Blood Institute։ Արխիվացված օրիգինալից 2007-10-13-ին 
  48. 48,0 48,1 Aurora RN (Jan 2012)։ «The treatment of central sleep apnea syndromes in adults: practice parameters with an evidence-based literature review and meta-analyses»։ Sleep 35 (1): 17–40։ PMC 3242685։ PMID 22215916։ doi:10.5665/sleep.1580 
  49. 49,0 49,1 49,2 Spicuzza L, Caruso D, Di Maria G (September 2015)։ «Obstructive sleep apnoea syndrome and its management.»։ Therapeutic Advances in Chronic Disease 6 (5): 273–85։ PMC 4549693։ PMID 26336596։ doi:10.1177/2040622315590318 
  50. Yu J, Zhou Z, McEvoy RD, Anderson CS, Rodgers A, Perkovic V, Neal B (11 July 2017)։ «Association of Positive Airway Pressure With Cardiovascular Events and Death in Adults With Sleep Apnea: A Systematic Review and Meta-analysis.»։ JAMA 318 (2): 156–166։ PMC 5541330 ։ PMID 28697252։ doi:10.1001/jama.2017.7967 
  51. Gottlieb Daniel J. (11 July 2017)։ «Does Obstructive Sleep Apnea Treatment Reduce Cardiovascular Risk?»։ JAMA 318 (2): 128–130։ PMID 28697240։ doi:10.1001/jama.2017.7966 
  52. Iftikhar IH, Khan MF, Das A, Magalang UJ (April 2013)։ «Meta-analysis: continuous positive airway pressure improves insulin resistance in patients with sleep apnea without diabetes.»։ Annals of the American Thoracic Society 10 (2): 115–20։ PMC 3960898։ PMID 23607839։ doi:10.1513/annalsats.201209-081oc 
  53. Haentjens P, Van Meerhaeghe A, Moscariello A, De Weerdt S, Poppe K, Dupont A, Velkeniers B (23 April 2007)։ «The impact of continuous positive airway pressure on blood pressure in patients with obstructive sleep apnea syndrome: evidence from a meta-analysis of placebo-controlled randomized trials.»։ Archives of Internal Medicine 167 (8): 757–64։ PMID 17452537։ doi:10.1001/archinte.167.8.757 
  54. Patel SR, White DP, Malhotra A, Stanchina ML, Ayas NT (10 March 2003)։ «Continuous positive airway pressure therapy for treating sleepiness in a diverse population with obstructive sleep apnea: results of a meta-analysis.»։ Archives of Internal Medicine 163 (5): 565–71։ PMID 12622603։ doi:10.1001/archinte.163.5.565 
  55. «Continuous positive airway pressure therapy in sleep apnoea»։ Respirology 8 (4): 447–54։ December 2003։ PMID 14708553։ doi:10.1046/j.1440-1843.2003.00494.x 
  56. 56,0 56,1 Young Terry, Peppard Paul E., Gottlieb Daniel J. (May 2002)։ «Epidemiology of Obstructive Sleep Apnea»։ American Journal of Respiratory and Critical Care Medicine 165 (9): 1217–1239։ PMID 11991871։ doi:10.1164/rccm.2109080 
  57. Tuomilehto Henri P. I., Seppä Juha M., Partinen Markku M., Peltonen Markku, Gylling Helena, Tuomilehto Jaakko O. I., Vanninen Esko J., Kokkarinen Jouko, Sahlman Johanna K., Martikainen Tarja, Soini Erkki J. O., Randell Jukka, Tukiainen Hannu, Uusitupa Matti (15 February 2009)։ «Lifestyle Intervention with Weight Reduction»։ American Journal of Respiratory and Critical Care Medicine 179 (4): 320–327։ PMID 19011153։ doi:10.1164/rccm.200805-669OC 
  58. Choi Ji Ho, Kim Soo-Nyung, Cho Jae Hoon (2013-01-01)։ «Efficacy of the Pillar implant in the treatment of snoring and mild-to-moderate obstructive sleep apnea: a meta-analysis»։ The Laryngoscope 123 (1): 269–276։ ISSN 1531-4995։ PMID 22865236։ doi:10.1002/lary.23470 
  59. Prinsell JR (November 2002)։ «Maxillomandibular advancement surgery for obstructive sleep apnea syndrome»։ Journal of the American Dental Association 133 (11): 1489–97; quiz 1539–40։ PMID 12462692։ doi:10.14219/jada.archive.2002.0079 
  60. MacKay, Stuart (June 2011)։ «Treatments for snoring in adults»։ Australian Prescriber (34): 77–79։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-06-21-ին 
  61. Johnson T. Scott, Broughton William A., Halberstadt Jerry (2003)։ Sleep Apnea – The Phantom of the Night: Overcome Sleep Apnea Syndrome and Win Your Hidden Struggle to Breathe, Sleep, and Live։ New Technology Publishing։ ISBN 978-1-882431-05-2 [Հղում աղբյուրներին]
  62. «What is Sleep Apnea?»։ National Heart, Lung, and Blood Institute։ National Institutes of Health։ 2012։ Արխիվացված օրիգինալից 28 August 2011-ին։ Վերցված է 15 February 2013 
  63. Bhimji, S. (16 December 2015)։ Mosenifar, Z., ed.։ «Overview – Indications and Contraindications»։ Medscape – Diaphragm Pacing (WebMD LLC)։ Արխիվացված օրիգինալից 28 April 2016-ին։ Վերցված է 19 February 2016 
  64. Yun AJ, Lee PY, Doux JD (May 2007)։ «Negative pressure ventilation via diaphragmatic pacing: a potential gateway for treating systemic dysfunctions.»։ Expert Review of Medical Devices 4 (3): 315–9։ PMID 17488226։ doi:10.1586/17434440.4.3.315 
  65. «Inspire Upper Airway Stimulation – P130008»։ FDA.gov։ Food and Drug Administration։ 11 January 2016։ Արխիվացված օրիգինալից 11 March 2016-ին։ Վերցված է 9 March 2016 
  66. «Sleep Apnea»։ Diagnosis Dictionary։ Psychology Today։ Արխիվացված օրիգինալից 2013-04-08-ին 
  67. «[The effect of nocturnal oxygen therapy in patients with sleep apnea syndrome and chronic airflow limitation]»։ Archivos de Bronconeumología (Spanish) 37 (2): 65–8։ February 2001։ PMID 11181239։ doi:10.1016/S0300-2896(01)75016-8 
  68. «[Transtracheal oxygen therapy in obstructive sleep apnea syndrome]»։ Schweizerische Medizinische Wochenschrift (German) 119 (46): 1638–41։ November 1989։ PMID 2609134 
  69. «Titratable mandibular repositioner appliances for obstructive sleep apnea syndrome: are they an option?»։ Sleep & Breathing 11 (4): 225–31։ December 2007։ PMID 17440760։ doi:10.1007/s11325-007-0109-y 
  70. Chen Hui, Lowe Alan A. (6 May 2012)։ «Updates in oral appliance therapy for snoring and obstructive sleep apnea»։ Sleep and Breathing 17 (2): 473–486։ PMID 22562263։ doi:10.1007/s11325-012-0712-4 
  71. Chen Hui, Lowe Alan A. (6 May 2012)։ «Updates in oral appliance therapy for snoring and obstructive sleep apnea»։ Sleep and Breathing (անգլերեն) 17 (2): 473–486։ ISSN 1520-9512։ PMID 22562263։ doi:10.1007/s11325-012-0712-4 
  72. Riaz M, Certal V, Nigam G, Abdullatif J, Zaghi S, Kushida CA, Camacho M (2015)։ «Nasal Expiratory Positive Airway Pressure Devices (Provent) for OSA: A Systematic Review and Meta-Analysis.»։ Sleep Disorders 2015: 1–15։ PMC 4699057։ PMID 26798519։ doi:10.1155/2015/734798 
  73. Nigam Guarav (May 2016)։ «Effectiveness of oral pressure therapy in obstructive sleep apnea: a systematic analysis»։ Sleep and Breathing 20 (2): 663–671։ PMID 26483265։ doi:10.1007/s11325-015-1270-3 
  74. Colrain Ian M., et. al. (Sep 2013)։ «A multicenter evaluation of oral pressure therapy for the treatment of obstructive sleep apnea»։ Sleep Medicine 14 (9): 830–837։ PMC 3932027։ PMID 23871259։ doi:10.1016/j.sleep.2013.05.009 
  75. 75,0 75,1 «The occurrence of sleep-disordered breathing among middle-aged adults»։ The New England Journal of Medicine 328 (17): 1230–5։ April 1993։ PMID 8464434։ doi:10.1056/NEJM199304293281704 
  76. 76,0 76,1 «Epidemiology of obstructive sleep apnea: a population-based perspective»։ Expert Rev Respir Med 2 (3): 349–64։ June 1, 2008։ PMC 2727690։ PMID 19690624։ doi:10.1586/17476348.2.3.349 
  77. «Epidemiology of obstructive sleep apnea: a population health perspective»։ American Journal of Respiratory and Critical Care Medicine 165 (9): 1217–39։ May 2002։ PMID 11991871։ doi:10.1164/rccm.2109080 
  78. «The medical cost of undiagnosed sleep apnea»։ Sleep 22 (6): 749–55։ September 1999։ PMID 10505820։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-04-11-ին 
  79. Kryger MH (1985)։ «Fat, sleep, and Charles Dickens: literary and medical contributions to the understanding of sleep apnea»։ Clin. Chest Med. 6 (4): 555–62։ PMID 3910333 
  80. «Reversal of obstructive sleep apnoea by continuous positive airway pressure applied through the nares»։ Lancet 1 (8225): 862–5։ April 1981։ PMID 6112294։ doi:10.1016/S0140-6736(81)92140-1 
  81. Sichtermann Lori։ «Industry Recognizes Sleep Apnea Awareness Day 2014»։ Sleep Review։ Արխիվացված օրիգինալից 30 April 2014-ին։ Վերցված է 30 April 2014