Էնթոնի Ռոբինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Ռոբինս
անգլ.՝ Anthony Jay Robbins
Ծննդյան անունանգլ.՝ Anthony J. Mahavoric
Ծնվել էփետրվարի 29, 1960(1960-02-29)[1][2][3] (64 տարեկան)
ԾննդավայրՀյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունմոտիվացիոն խոսնակ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունESIC University?
Ուշագրավ աշխատանքներԱնսահմանափակ իշխանություն
ԱշխատավայրԷնթոնի Ռոբինսի հիմնադրամ
ԶավակներՀայրեկ Ռոբինս
Կայքtonyrobbins.com
 Tony Robbins Վիքիպահեստում

Էնթոնին (Թոնի) Ռոբինս, ծնունդով՝ Էնթոնի Ջեյ Մախավորիկ (անգլ.՝ Anthony (Tony) Robbins,փետրվարի 29, 1960(1960-02-29)[1][2][3], Հյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[4][5], ամերիկյան գրող, գործարար, հռետոր և բիզնես-մարզիչ։ Նա զբաղվում է անձի զարգացման թեմայով և վայելում է ոչ միանշանակ հեղինակություն։ «Կյանքի քոուչինգի» (life coaching) բեստսելլերների հեղինակ է։ Ռոբինսը ԱՄՆ-ում և այլ երկրներում հայտնի է անձնային հատկանիշների զարգացման մասին աուդիո ծրագրերով և մոտիվացիոն սեմինարներով։

2007 թվականին Ֆորբս ամսագիրը նրան ընդգրկել է «100 ամենաազդեցիկ հայտնիները» ցուցակում։ 2015 թվականին ըստ Թայմ ամերիկյան շաբաթաթերթի, Ռոբինսի ունեցվածքը կազմել է 480 միլիոն դոլար։

Ռուսաստանում Թոնիին համեմատում են Կաշպիրովսկու, Չումակի հետ։ 2016 թվականին Դալլասում նրա ելույթի տոմսերի ամենացածր գինը 650 դոլար է եղել[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնի Ջեյ Մախավորիկը ծնվել է 1960 թվականի փետրվարի 29-ին Կալիֆոռնիա նահանգի Հյուսիսային Հոլիվուդում, բայց ավելի ուշ ծնողների հետ տեղափոխվել է ուրիշ քաղաք և այժմ ապրում է Կալիֆոռնիա նահանգի Արուզա քաղաքում։ Երբ Թոնին 7 տարեկան էր, նրա ծնողները բաժանվել են, իսկ ավելի ուշ՝ Թոնիի մայրն ամուսացել է երկրորդ անգամ․ Թոնին ժառանգել է իր խորթ հոր, նախկին կիսապրոֆեսիոնալ բասկետբոլիստ, Ջիմ Ռոբինսի ազգանունը[4]։

Կրթություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնին ավարտել է Գլենդելի ավագ դպրոցը[7], սակայն բարձրագույն կրթություն չի ստացել և աշխատել է որպես դռնապան[8]։ Ազատ ժամանակ Ռոբինսը կարդացել է Ռալֆ Ուալդո Էմերսոնի և Քառնեգիի գրքերը, ինչպես նաև աշխատել է հռետոր Ջիմ Ռոնի հետ որպես օգնական[5][8]։ Նեյրո-լեզվաբանական ծրագրավորող Ջոն Գրինդերի մոտ ուսումն ավարտելուց հետո, Էնթոնին նույնպես սկսել է ուսուցանել Նեյրո-լեզվական ծրագրավորման և Էրիկսոնի հիպնոսի հիմունքներ[5][9]։

1983 թվականին Ռոբինսը Տոլլի Բյոռկեից սովորել է տաք ածուխների վրայով քայլել։ Շատ չանցած՝ Էնթոնին ձեռք բերած հմտությունները սկսել է կիրառել իր սեմինարներում՝ որպես ավարտական շեշտադրում․ իր սեմինարների մասնակցիները ոտաբոբիկ քայլում են այրվող ածուխի վրայով՝ որպես սեփական անձը և իր սեփական ներքին սահմանները հաղթահարելու խորհրդանիշ[10]։

1987 թվականին ծնվել է Ռոբինսի առաջին «Գիրք ինքնատիրապետման մասին» գիրքը, որը դարձել է Բեսթսելլեր։ 1991 թվականին Ռոբինսը հիմնադրել է իր անձնական «Էնթոնի Ռոբինսի Հիմնադրամ» (Anthony Robbins Foundation) բարեգործական հիմնադրամը[11], իսկ հետո թողարկել է նաև իր երկրորդ ՝«Արթնացրու քո մեջ հսկան» գիրքը։

1997 թվականից Ռոբինսը ղեկավարել է Առաջնորդության ակադեմիան (անգլ.՝ Leadership Academy)[8]

Ռոբինսի հայտնի հաճախորդներից են եղել Բիլ Քլինթոն, Լեոնարդո ԴիԿապրիո և Սերենա Ուիլյամսը[8]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում Ռոբինսի առաջին սեմինարը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսին, Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում։ Այն քննադատության է ենթարկվել այցելուների և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից՝ բովանդակությանն անհամապատասխան տոմսի բարձր գնի համար (30 հազարից[8] մինչև 500 հազար ռուբլի)[6][8][12][13]։

Սոցիոլոգ Ալեքսեյ Ֆիրսովը Ֆորբս ամսագրի ռուսական տարբերակում գրված հոդվածում վերլուծելով տեղի ունեցածը, նշել է, որ Ռոբինսին գնահատելը դժվար է, քանի որ «նա լավ փաթեթավորված մարքեթինգային պրոդուկտի մեջ մի շարք պրակտիկաներ է սինթեզում՝ նեո-բողքական էկզալտացիայից, պրիմիտիվ հոգեվերլուծությունից մինչև 1990-ականների նեյրո-լեզվական ծրագրավորման ուրվագծով մշակումները, մարմնական վարժություններով համակցված ներքին էներգիաների հետ խաղերը, դրանց վրա մենթալ կառուցվածքների տեսանելի ցուցադրությունը»։ Նրա կարծիքով «Ռոբինսը առաջարկում է ոչ թե պրակտիկա, դպրոց, ավանդույթ, այլ՝ գործողության, իր պատկերացմամբ՝ ադեպտների (լատին․՝ adeptus) կարճ ու տպավորիչ կատարում» հնարքի տեսքով, իսկ, «ի տարբերություն ավանդական մշակույթների պրակտիկաների, որոնք կարող են երկար ժամանակ պահանջել շոշափելի արդյունքների հասնելու համար, հնարքի ուսուցումը արագ է տեղի ունենում»։ Ֆիրսովը մատնանշում է, որ «ավանդականը չի հասցնում տեխնոլոգիաների հետևից և լեզու չի գտնում ընթացիկ իրականությանը պատասխանելու համար», իսկ ժամանակակից մարդը «մշտապես զգում է , որ հետ է մնում, կարծես կյանքն անցնում է կողքով, ինչպես երկաթուղային գնացքը, մեդիան, և ցանցերը արձանագրում են այդ փոփոխությունները (ինչ-որ մեկը զբոսանավում, անձնական ինքնաթիռում, իսկ դու որտե՞ղ ես,- Ուրյուպինսկում), և, ընդ որում, քեզ առաջարկում են կառչել կառամատույցից»։

Այդ սկանդալի պատճառը Ֆիրսովը համարում է այն, որ Ռոբինսը այնպիսի բաներն է հասցնում «մինչև վերին սահման՝ մինչև էկզալտացիայի», որոնք արդեն առկա են «ժամանակակից մշակույթում՝ խլացված ձևով», ցույց տալով, որ «մենք ահա այսպիսին ենք․ պարզ էակներ ենք, որոնք ձգտում են պարզ լուծումների՝ որպես վերջին հույս, որոնք շեղվել են կուրսից, շփոթված են և անհեթեթ վիճակում են»[14]: Ինչպես նաև մատնանշում է, որ «Ռոբինսի նկատմամբ դժգոհությունը մեծապես պայմանավորված է նրանով, որ ժամանակակից մշակույթը սկզբունքորեն նույն բանն է անում, ինչը, որ նա է անում, բայց «արտիստը» իրավիճակը հասցնում է եզրագծին և դրանով հրահրում է տապալումը», քանի որ այն մարդը, ով ծանոթ է «ռուսական կորպորացիաների HR-պրակտիկաներին, կարող է համաձայնվել այն թեզիսին, որ ներգրավվման, զարգացման, հուզական ինտելեկտի և ներքին փոխակերպումների վերաբերյալ մանտրաները, Ռոբինսի կիրառած նույն՝ թեթև տարբերակներն են»[14]։

Իր հերթին, լրագրող Եկատերինա Վինոկուրովան «Esquire» ամսագրի ռուսական տարբերակում հրապարակված իր հոդվածում հայտնել է այն միտքը, որ տեղի ունեցածը ցույց է տվել, որ չնայած այն բանին, որ Ռուսաստանում ընդունված է «ինտերնետի կուսակցությունը» հակադրել «հեռուստացույցի կուսակցությանը», անուամենայնիվ «ահա այս հասարակության լավագույն մասը իրականում շատ հեռու չի գնացել իրենց հարազատ տատիկներից, որոնք ջուրը լիցքավորում էին Չումակի և Կաշպիրովսկու պասսերից, որոնք վերջին փողերը տվել էին МММ-ին և նույնիսկ Մավրոդիին ՊետԴումայի պատգամավոր էին ընտրել՝ փողերը հետ ստանալու խոստմանը հավատալով։

Նոր սերունդը նույն էնտուզիազմով, ինչով տատիկներն իրենց խմեցրել են էքստրասենսի լիցքավորած ջուրը, այդ նույն էնտուզիազմով էլ առաջնորդի պոզիտիվ մտածողության և ակտիվ դերի մասին մեմերով է կերակրվում այժմ[15]։

Ամենասարսափելին այն է, որ ինտերնետային հաղորդագրություններում գուրուի սեմինարի մեմերի ցուցակը, որպես կանոն, ուղեկցվում է հեղինակի այնպիսի մեկնաբանություններով, թե այդ թեզիսների մասին պետք է նաև խորհրդածել», իսկ «Թոնի Ռոբինսը, ինչպես այն ժամանակ Ալան Չումակը և տարբեր աղանդների ղեկավարները, մեծահասակների համար իբր մի քանի ժամով ստեղծում է վարդագույն միաեղջյուրների աշխարհ, և նրանք, այդ մեծահասակները, մեծ հաճույքով ընկղմվում են դրա մեջ»[15]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին նկարահանվել է «Սերը չարիք է» ֆիլմում կամեո դերում։

2015 թվականին կինոռեժիսոր Ջո Բեռլինգերը նկարահանել է «Թոնի Ռոբինս. ես քո գուրուն չեմ» վավերագրական ֆիլմը, որը Թոնի Ռոբինսի 2014 թվականի դեկտեմբերին Բոկա Ռատոն քաղաքում (Ֆլորիդա նահանգ) կայացած «Հանդիպում բախտի հետ» (Date with Destiny) միջոցառման մասին է[16]։ Պրեմիերան տեղի է ունեցել South by Southwest կինոփառատոնում 2016 թվականի մարտին[17]։ 2016 թվականի փետրվարին Փալմ Սպրինգսում տեղի ունեցած Ամերիկյան վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի (AmDocs) բացումը սկսվել է այդ ֆիլմով[18]։ Վավերագրական ֆիլմը թարգմանվել է աշխարհի 190 երկրների լեզուներով և թողարկվել է Netflix- ի կողմից 2016 թվականի հուլիսի 15-ին[16][19]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Lewis R. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 «Tony Robbins, The CEO Whisperer». Fortune (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Tony Robbins». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին. {{cite web}}: Text "Biography, Books, & Facts" ignored (օգնություն)
  6. 6,0 6,1 Пятый канал. ««Лохотрон!» — как знаменитый гуру Тони Роббинс поживился миллионами в Москве?» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  7. Facebook; Twitter; options, Show more sharing; Facebook; Twitter; LinkedIn; Email; URLCopied!, Copy Link; Print (1991 թ․ հոկտեմբերի 1). «A True Believer : Tony Robbins Has Attracted Converts--and Critics--to His Positive-Thinking Empire». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 ««Совесть есть?» Как коуч из США учил россиян жить». Газета.Ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  9. ««Совесть есть?» Как коуч из США учил россиян жить». Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  10. «Fox News Corrects False News Statements Regarding Tony Robbins' Firewalk». web.archive.org. 2012 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  11. «The Tony Robbins Foundation – The Secret to Living is Giving». www.thetonyrobbinsfoundation.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  12. «Тони Роббинс как общественный скандал. Что случилось в «Олимпийском»». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  13. «Лохотрон для богатых. Как соцсети отреагировали на выступление Тони Роббинса». Life.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  14. 14,0 14,1 «Тони Роббинс как общественный скандал. Что случилось в «Олимпийском»». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  15. 15,0 15,1 «Кашпировский, которого мы заслужили: что показала лекция Тони Роббинса в Москве». Журнал Esquire (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  16. 16,0 16,1 Catsoulis, Jeannette (2016 թ․ հուլիսի 12). «Review: 'Tony Robbins: I Am Not Your Guru' Depicts a Self-Help Prophet» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  17. Gallo, Carmine. «How Tony Robbins Gets in Peak State for Presentations». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  18. Sharf, Zack; Sharf, Zack (2016 թ․ փետրվարի 2). «Joe Berlinger's Tony Robbins Documentary to Open 2016 AmDocs Film Festival». IndieWire (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  19. «NETFLIX PREMIERES NEW JOE BERLINGER DOCUMENTARY TONY ROBBINS: I AM NOT YOUR GURU EXCLUSIVELY TO MEMBERS WORLDWIDE ON JULY 15». Netflix Media Center (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Ռոբինս» հոդվածին։