Հիպերպլազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպերպլազիա
Տեսակհիվանդություն
 Hyperplasia Վիքիպահեստում

Հիպերպլազիա (< հիպեր... և հուն. հունարեն՝ πλάσις - ստեղծում, գոյացում), օրգանում կամ հյուսվածքում բջիջների քանակի ավելացումն է, որը բերում է օրգանի կամ հյուսվածքի չափերի մեծացման։ Հիպերտրոֆիան և հիպերպլազիան տարբեր գործընթացներ են, բայց հաճախ կարող են միասին զարգանալ և խթանվել նույն արտաքին ազդակներից։ Հիպերպլազիան զարգանում է այն օրգաններում և հյուսվածքներում, որոնց բջիջները ունակ են կիսվել։ Հիպերպլազիան կարող է լինել ֆիզիոլոգիական և պաթոլոգիական[1]։

Ֆիզիոլոգիական հիպերպլազիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են հորմոնային հիպերպլազիա, ինչը անհրաժեշտության դեպքում մեծացնում է հյուսվածքի մեծ ծանրաբեռնվածություններին դիմակայելու ունակությունը, կոմպենսատոր հիպերպլազիա, որը ապահովում է հյուսվածքի զանգվածի մեծացումը վնասումից կամ մասնակի հեռացումից հետո։ Հղիության և սեռական հասունացման շրջանում կանանց գեղձային էպիթելի ակտիվ բազմացումը հորմոնային հիպերպլազիայի լավ օրինակ է։ Այդ շրջանում դիտվում է նաև հիպերտրոֆիա։ Կոմպենսատոր հիպերտրոֆիայի օրինակ է Պրոմեթևսի մասին առասպելը, ըստ որի նա գողացել էր կրակի գաղտնիքը Օլիմպոսի աստվածներից և շղթայվել էր; ամեն օր արծիվը կտցահարում էր նրա լյարդը, բայց թողնում էր մի փոքրիկ կտոր, որպեսզի այն հասցներ օրվա ընթացքում վերականգնվել; այդպիսով տանջանքը շարունակվում էր։ Այս առասպելը հաստատում է այն, որ հին հույները գիտեին լյարդի վերականգնման ունակության մասին[2]։ Դոնորների մոտ, որոնք տրամադրել էին իրենց լյարդի մի բիլթը տրանսպլանտացիայի համար, լյարդի բջիջները սկսում էին ակտիվորեն բազմանալ և լյարդը վերականգնում էր իր չափերը։ Լյարդի մասնակի հատման փորձերը թույլ են տվել հայտնաբերել լյարդի վերականգնմանը բերող մեխանիզմները։

Պաթոլոգիական հիպերպլազիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի հյուսվածաբանական պատկեր

Պաթոլոգիական հիպերպլազիայի հիմնական տեսակների հիմքում ընկած է հորմոնների և աճի գործոնների չափից ավելի շատ ազդեցությունը թիրախ բջիջների վրա։ Նորմայում մենստրուալ շրջանը փոխարինվում է էպիթելի պրոլիֆերատիվ ակտիվության արագ բարձրացմամբ, որը լինում է հիպոֆիզի հորմոնների և ձվարանների էստրոգենների ազդեցությամբ։ Այս գործընթացը որպես կանոն կանգ է առնում մենստրուացիայի ավարտից 10-14 օր առաջ՝ պրոգեստերոնի մակարդակի բարձրացման ազդեցությամբ։ Այս հորմոնների հավասարակշռության խախտումը բերում է էստրոգենների մակարդակի բացարձակ կամ հարաբերական մակարդակի բարձրացման, որի արդյունքում կատարվում է էնդոմետրիումի գեղձերի հիպերպլազիա։ Պաթոլոգիական հիպերպլազիայի այս տեսակ մենստրուալ անոմալ արյունահոսության պատճառ է։ Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան պաթոլոգիական հիպերպլազիայի մեկ այլ օրինակ է, տեղի է ունենում անդրոգենների մեծ քանակների ազդեցությամբ[1]։

Բջիջների բաժանումը կարգավորող գեներում մուտացիայի բացակայության շնորհիվ այս տեսակի հիպերպլազիաները վերահսկելի են և հետ են զարգանում համապատասխան հորմոնների քանակի իջնելուց հետո։ Չարորակ ուռուցքների դեպքում բջիջների աճը և կիսում դառնում է անկառավարելի։ Այսպիսով հիպերպլազիան տարբերվում է չարորակ նորագոյացությունից, սակայն պաթոլոգիական հիպերպլազիան լավ հիմք է հետագայում չարորակացման համար։ Օրինակ՝ էնդոմետրիումի հիպերպլազիայով կանայք գտնվում են էնդոմետրիումի քաղցկեղի ռիսկի խմբում[1]։

Հիպերպլազիան որոշ վիրուսային վարակների ազդեցության պատասխան ռեակցիան է, օրինակ՝ պապիլոմայի վիրուսի ազդեցությամբ մաշկի վրա առաջանում են գորտնուկներ, իսկ լորձաթաղանթները վնասվում են։ Այս դեպքում վիրուսների գների կամ ախտահարված բջիջների կողմից արտադրվում են աճի գործոններ, որոնք նպաստում են հիպերպլազիային[1]։

Հիպերպլազիայի մեխանիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերպլազիան աճի գործոնների ազդեցության հետևանք է։ Որոշ դեպքերում հիպերպլազիայի աղբյուր են հանդիսանում ցողունային բջիջները։ Օրինակ լյարդի մի մասի հեռացումից հետո աճի գործոնները ազդում են առկա բջիջների վրա և խթանում են նրանց պրոլիֆերացիան։ Սակայն, եթե լյարդի բջիջները (հեպատոցիտները) ունակ չեն լինում բավարար քանակով կիսվել (օրինակ՝ հեպատիտների ժամանակ), ապա վերականգնումը կատարվում է լյարդում գտնվող ցողունային բջիջների հաշվին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Основы патологии заболеваний по Роббинсу и Котрану. Москва: Elsevier Inc., ООО «Логосфера». 2008, 2014. էջ 9. ISBN 978-5-98657-052-5. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. The Healing Hand: Man and Wound in the Ancient World. Cambridge: Harvard University Press. 1975. էջ 43. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  3. «Molecular mechanism of liver development and regeneration». 2007. doi:10.1016/S0074-7696(06)59001-1. {{cite journal}}: |first= missing |last= (օգնություն); Cite journal requires |journal= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 417