Թրիփլ Էյչ
Թրիփլ Էյչ Triple H | |
---|---|
![]() Թրիփլ Էյչը «Ռեսլմանիա 31» իրադարձության ժամանակ (2015) | |
Ծնվել է | հուլիսի 27, 1969 (53 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Nashua High School South? |
Կարողություն | 1,5 միլիոն ԱՄՆ դոլար (2013)[1] |
Մասնագիտություն | պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), դերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և փոխնախագահ |
Աշխատանք | «WWE» ընկերության մարզիկների, սցենարիստների և իրադարձությունների գծով գործադիր փոխնախագահ, ռեստլեր, դերասան, «Կոնորի բուժում» հիմնադրամի համահիմնադիր |
Գործունեություն | 1987-այժմ |
Աշխատավայր | WWE |
Ամուսին | Ստեֆանի Մաքմահոն (2003–այժմ) |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ավրորա Ռոուզ Լևեք (ծ. 2006) Մերֆի Քլեյր Լևեք (ծ. 2008) Վոն Էվելին Լևեք (ծ. 2010) |
Կայք | Էջը WWE կորպորատիվ կայքում |
![]() |
Փոլ Մայքլ Լևեք (անգլ.՝ Paul Michael Levesque[2], հուլիսի 27, 1969[3], Նաշուա, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), առավել հայտնի Թրիփլ Էյչ (Triple H, ստացված Hunter Hearst Helmsley անվան սկզբնատառերից) ռինգային/հեռուստատեսային անվամբ, ամերիկացի գործարար, կիսաակտիվ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), դերասան և նախկին բոդիբիլդեր։ Ներկա պահին զբաղեցնում է «WWE» ընկերության գործադիր փոխնախագահի պաշտոնը։ Բացի կորպորատիվ գործունեությունից, կանոնավոր ելույթներ է ունենում «WWE»-ի հեռուստատեսությունում որպես ղեկավարության ներկայացուցիչ և ռեստլեր։
1987 թվականին Լևեքն սկսում է ելույթներ ունենալ որպես պրոֆեսիոնալ բոդիբիլդեր։ Ռեստլինգի արդյունաբերությունում նորամուտը կայացնում է 1992 թվականին՝ հանդես գալով «International Wrestling Federation» (IWF) կազմակերպությունում՝ Տերա Ռայզինգ ռինգային անվամբ։ 1994 թվականին պայմանագիր է կնքում «World Championship Wrestling» (WCW) կազմակերպության հետ՝ ռինգում մարմնավորելով Ժան Պոլ Լևեք անվամբ ֆրանկոկանադացի արիստոկրատի։ 1995 թվականին տեղափոխվում է «World Wrestling Federation» (այժմ՝ «WWE»)՝ ելույթներ ունենալով Հանթեր Հիրստ Հելմսլի, և ավելի ուշ Թրիփլ Էյչ անվամբ։ 1997 թվականին դառնում է «D-Generation X» սկանդալային խմբավորման համահիմնադիր անդամներից։ Խմբավորումը հետագայում առանցքային դեր է ունենում «WWF»-ի «վերաբերմունքի ժամանակաշրջանի» ("Attitude Era") հաջողության մեջ։ Առաջին WWF չեմպիոնական տիտղոսը նվաճելուց և Ստեֆանի Մաքմահոնի հետ ունեցած բեմական ամուսնությունից հետո (1999) դառնում է ընկերության առաջին պլանի մարզիկներից։ Հաջորդ տասնամյակի ընթացքում Լևեքը 13 անգամ ճանաչվում է ծանրքաշային չեմպիոն, ինչպես նաև դառնում «Մաքմահոն-Հելմսլի ռեժիմ» և «Էվոլյուցիա» խմբավորումների առաջնորդը։ Ստեֆանի Մաքմահոնի հետ 2003 թվականին իրական կյանքում ամուսնանալուց հետո Լևեքն սկսում է բացառիկ իրավունքով իր ստեղծագործական ազդեցությունն ունենալ ինչպես սեփական կերպարի, այնպես էլ ընդհանուր սցենարային լուծումների վրա։
«WWE»-ում անցկացրած տարիների ընթացքում ընդհանուր առմամբ նվաճել է 23 չեմպիոնական տիտղոս, այդ թվում ութ անգամ ճանաչվել է WWF/E չեմպիոն, հինգ անգամ՝ Աշխարհի ծանրքաշային չեմպիոն։ Հաղթանակ է տարել նաև 1997 թվականի «Ռինգի արքա» և 2002 թվականի «Թագավորական մարտ» մրցույթներում։
Պրոֆեսիոնալ ըմբշամարտից դուրս, ունեցել է բազմաթիվ մասնակցություններ հեռուստատեսությունում և կինոյում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «HHH-ի աշխատավաձը և պաշտոնը»։ «411 Mania»։ Վերցված է 2014 թ․ մարտի 23
- ↑ «Թրիփլ Էյչի կենսագրությունը»։ «Ռեստլինգի առցանց աշխարհ»։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30
- ↑ GeneaStar
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը WWE.com կայքում(անգլ.)
- Էջը Ռեստլինգի առցանց աշխարհում(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)
|