Միք Ֆոուլի
| Միք Ֆոուլի Jake Roberts | |
|---|---|
Ֆոուլին Սան Անտոնիոյի ռազմաբժշկական կենտրոնում | |
| Իրական անուն | Մայքլ Ֆրենսիս Ֆոուլի ավագ Michael Francis Foley Sr. |
| Ռինգային անուն(ներ) | Կակտուս Ջեք[1] Կակտուս Ջեք Մենսոն Դյուդ Լավ[1] Ջեք Ֆոուլի Մենքայնդ[1] Միք Ֆոուլի[1] |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Հայտարարվող քաշ | 1,88 մ[1][2] |
| Հայտարարվող հասակ | 130 կգ[1][2] |
| Ծննդյան թվական | հունիսի 7, 1965 (61 տարեկան) |
| Ծննդավայր | |
| Ապրելավայր | |
| Մարզիչ | Դոմինիկ Դենուչչի[1][2] |
| Դեբյուտ | 1983 |
| Ամուսին | Կոլետ Քրիստի (1992-այժմ) |
| Երեխաներ | 4 |
| Կայք | realmickfoley.com |
Մայքլ Ֆրենսիս (Միք) Ֆոուլի ավագ[1][3] (անգլ.՝ Michael Francis "Mick" Foley Sr., հունիսի 7, 1965[4], Բլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի կիսաակտիվ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), գրող, կատակերգու, հաղորդավար, ակտիվիստ, դերասան և հնչյունավորող, WWE փառքի սրահի անդամ (2013), Պրոֆեսիոնալ ըմբշամարտի փառքի սրահի Ֆրենք Գոթչի անվան մրցանակի դափնեկիր (2010)։
Առավել հայտնի է ամերիկյան «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE), «World Championship Wrestling» (WCW), «Extreme Championship Wrestling» (ECW), «Total Nonstop Action Wrestling» (TNA), «National Wrestling Alliance» (NWA), ինչպես նաև բազմաթիվ ճապոնական ռեստլինգ-կազմերպություններում ունեցած ելույթներով։ Ռինգում հանդես է եկել ինչպես իրական անվամբ, այնպես էլ մի շարք տարբեր կերպարներով, որոնցից առավել հիշվողներն են Կակտուս Ջեքը, Դյուդ Լավը և Մենքայնդը։
Մարզական կարիերայում չորս անգամ ճանաչվել է աշխարհի չեմպիոն, ընդ որում՝ երեք անգամ նվաճել է WWF/E և մեկ անգամ՝ TNA աշխարհի ծանրքաշային տիտղոսները։ Աշխարհի ծանրքաշային գոտիներից զատ, 11 անգամ հռչակվել է թիմային վարկածով չեմպիոն (ութ անգամ WWF, երկու անգամ ECW աշխարհի և մեկ անգամ՝ WCW աշխարհի թիմային չեմպիոն), 1 անգամ նվաճել TNA լեգենդների, և մեկ անգամ՝ WWF հարդքոր տիտղոսները։ Տիտղոսային նվաճումներից զատ հայտնի է նաև «Հարդքորի լեգենդ» պատվանունով։
Եղել է հարդքոր ռեստլինգի կարկառուն ներկայացուցիչներից՝ ողջ կարիերայի ընթացքում հանդես գալով խիստ վտանգավոր մենամարտերում, ինչի հետևանքով բազմաթիվ առիթներով կոտրել է քիթը, ծնոտը, ուսը, դաստակը, զրկվել առջևի չորս ատամներից, ստացել երկրորդ և երրորդ աստիճանի մարմնական այրվածքներ և նույնիսկ զրկվել աջ ականջի 2/3-ից[5]։
Հրատարակել է 4 հուշագրական, 4 մանկական և 2 ժամանակակից գեղարվեստական գիրք։ Հեղինակած ստեղծագործությունները մի քանի անգամ հայտնվել են «Նյու Յորք Թայմսի» բեստսելլերների ցանկում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 «Միք Ֆոուլիի». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.
- 1 2 3 «Միք Ֆոուլի». «WWE». Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Միքի Ֆոուլիի կենսագրությունը». «IGN». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #129447870 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ ««Միք Ֆոուլիի վնասվածքների ցանկ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Սմիթ, Դինիշա (2001 թ․ մայիսի 22). «Լավ գրչով ըմբիշը». «Նյու Յորք Թայմս». Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Էջը WWE.com կայքում(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միք Ֆոուլի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Հունիսի 7 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- WWE փառքի սրահի անդամներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Ամերիկացի հուշագիրներ
- Ամերիկացի մանկագիրներ
- Ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հնչյունավորողներ
- Ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի արձակագիրներ