World Championship Wrestling

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
World Championship Wrestling
Wcw logo.svg
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված էհոկտեմբերի 11, 1988
ՀիմնադիրԹեդ Թըրներ
ՎայրԱտլանտա, ԱՄՆ
ՏնօրենԹեդ Թըրներ
Արդյունաբերությունպրոֆեսիոնալ ըմբշամարտ
ՍեփականատերWWE
World Wrestling Entertainment Վիքիպահեստում

«Դաբլյու-Սի-Դաբլյու» (անգլWCW World Championship Wrestling, թարգմանաբար՝ «Ըմբշամարտի աշխարհի առաջնություն»]), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) ամերիկյան նախկին կազմակերպություն։ Սկզբնապես գործել է որպես «National Wrestling Alliance» (NWA) համազգային ռեստլինգ-պրոմոշենի տարածքային ստորաբաժանում։ 1988 թվականի հոկտեմբերի 11-ին վաճառվել է մեդիա մագնատ Թեդ Թըրներին, և սեփականության իրավունքը հանձնվել «Turner Broadcasting System» ընկերությանը։ Կարճ ժամանակ կրել է «Universal Wrestling Corporation» (UWC) անվանումը։

1990-ականների կեսերին «WCW»-ին հաջողվում է ներքին կայունություն ապահովել, որում մեծ ներդրում են ունենում գործադիր պրոդյուսեր Էրիկ Բիշոֆի մշակած ռազմավարական քայլերը։ Ընկերությունը սառը պատերազմ է հայտարարում ըմբշամարտի արդյունաբերության հսկա համարվող «World Wrestling Federation» (այժմ՝ World Wrestling Entertainment) կազմակերպությանը՝ թողարկելով «Nitro» կոչվող շաբաթական հեռուստաշոուն, որն սկսվում է ցուցադրվել երկուշաբթի օրերին և նույն ժամին, ինչ որ «WWF»-ի այցեքարտային «Monday Night Raw» շոուն։ Մրցակից հաղորդումների վարկանիշային պայքարն ստանում է «Երկուշաբթի օրերի պատերազմներ» (Monday Night Wars) անվանումը։ Այնուամենայնիվ 90-ականների մայրամուտին ընկերությունը սկսում է թուլացնել դիրքերը՝ անկում գրանցելով թե՛ ֆինանսապես, և թե՛ անբարեհաջող սցենարային լուծումներով։ Ի վերջո «WCW»-ն կանգնում է սնանկացման եզրին, և 2001 թվականին ընկերությունն ամբողջապես վաճառվում է մրցակից «WWF»-ին[1][2]։

Ներկայումս «WCW»-ի թողած ժառանգությունը՝ հաղորդումները, փեյ-փեր-վյու իրադարձությունները, լուսանկարները և մտավոր սեփականության մի շարք այլ տեսակներ ամբողջապես պատկանում է «WWE»-ին[3]։

Ընկերության գլխամասը տեղակայված է եղել Ջորջիա նահանգի վարչական կենտրոն Ատլանտայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրին Ջորդան (2005-12-14)։ «Ես հայտնի ծեծ ուտող էի: Կարոլինյան ռեստլինգի փառահեղ և ողբերգական պատմությունը»։ «Ես շաբաթաթերթ» 
  2. Ասայել Շոն; Մունիհեմ, Մայք (2002-07-16)։ Սեքս, կեղծիք և հեդլոկ: Վինս Մաքմահոնի և «World Wrestling Federation»-ի իրական պատմությունը։ «Քրաուն փաբլիշերս»։ էջ 252։ ISBN 0-609-60690-5 
  3. http://www.sec.gov/Archives/edgar/data/1091907/000120677408000468/exhibit21-1.htm

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]