Ալբերտո Դել Ռիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտո Դել Ռիո
Alberto Del Rio
Իրական անուն Ալբերտո Ռոդրիգեզ
Ռինգային անուն(ներ) Ալբերտո
Ալբերտո Բանդերաս
Ալբերտո Դել Ռիո
Ալբերտո էլ Պատրոն
Դորադո
Դոս
Դոս Կարաս
Դոս Կարաս կրտսեր
Էլ Դորադո
Էլ Հիյո դե Դոս Կարաս
Էլ Պատրոն
Էլ Պատրոն Ալբերտո
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ 108 կգ
Հայտարարվող հասակ 196 սմ
Ծննդյան թվական մայիսի 25, 1977 (39 տարեկան)
Ծննդավայր Մեքսիկա Սան Լուի Պոտոսի, Մեքսիկա
Ապրելավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
Մարզիչ Լեոնել Կոլեսնի (հունահռոմեական ըմբշամարտ)
Խուան Ֆեռնանդես (հունահռոմեական ըմբշամարտ)
Դոս Կարաս (պրոֆեսիոնալ ըմբշամարտ)
Սիկոդելիկո (պրոֆեսիոնալ ըմբշամարտ)
«Florida Championship Wrestling»
Մարկո Ռուաս (ընդհանուր մենամարտեր)
Դեբյուտ Սեպտեմբերի 29, 2000

Խոսե Ալբերտո Ռոդրիգես (իսպ.` Jose Alberto Rodríguez, ծնվ.`մայիսի 25, 1977), մեքսիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) ն նախկին խառնամարտիկ (MMA)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում՝ Ալբերտո Դել Ռիո ռինգային անվամբ։

Հանդես է եկել նաև «Ring of Honor» (ROH), «Consejo Mundial de Lucha Libre» (CMLL), «Asistencia Asesoría y Administración» (AAA) և «Lucha Underground» կազմակերպություններում, ինչպես նաև ելույթներ ունեցել ամերիկյան, ճապոնական և պուերտոռիկյան անկախ առաջնություններում։

«WWE»-ում անցկացրած տարիներին 2-ական անգամ նվաճել է WWE չեմպիոնական տիտղոսը, Աշխարհի ծանրքաշային տիտղոսը և 1 անգամ՝ WWE Միացյալ Նահանգների տիտղոսը։ Տիտղոսային նվաճումներից զատ, հաղթել է 2011 թվականի «Թագավորական կռիվը» (անգլ.` Royal Rumble) և «Փողը բանկում» մրցույթը։

Մինչև «WWE»-ում հանդես գալը՝ Ռոդրիգեսը Ճապոնիայում և Մեքսիկայում ելույթներ ունենալիս օգտագործել է Dos Caras Jr. (dos caras - երկդեմ) ռինգանունը՝ թե՛ որպես լուչադոր և թե՛ որպես իրական՝ ընդհանուր մենամարտիկ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]