Ring of Honor

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ring of Honor
Տեսակբիզնես ձեռնարկություն, ռեստլինգ պրոմոշեն և ձեռնարկություն
Հիմնադրված է2002
ՀիմնադիրGabe Sapolsky?
ՎայրԲրիստոլ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Արդյունաբերությունպրոֆեսիոնալ ըմբշամարտ
ՍեփականատերSinclair Broadcast Group?
Կայքrohwrestling.com
Ring of Honor Վիքիպահեստում

«Ring of Honor» (թարգ.՝ «Պատվո ռինգ», իրավաբանական անվանում՝ «Ring of Honor Wrestling Entertainment, LLC»), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) ամերիկյան համազգային կազմակերպություն, պրոմոշեն։ Հիմնադրվել է 2002 թվականին՝ գործարարներ Ռոբ Ֆայնստինի և Գեյբ Սապոլսկու կողմից։ 2011 թվականին վաճառվել է «Sinclair Broadcast Group» (SBG) հեռահաղորդակցման ընկերությանը։ Կազմակերպության «Ring of Honor Wrestling» կոչվող շաբաթական հեռուստաշոուն բարձր դիտելիություն ունի «SBG» ընկերության բաժանորդների 40%-ի շրջանում[1]։

«ROH»-ի կողմից կազմակերպվում են հեռուստաշոուների նկարահանումներ, փեյ-փեր-վյու (ՓՓՎ) և ինտերնետ փեյ-փեր-վյու (ԻՓՓՎ) իրադարձություններ և ոչ հեռուստատեսային իրադարձություններ Միացյալ Նահանգներում, Կանադայում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում։

2009 թվականից մինչև 2011 թվականը կազմակերպության ամենշաբաթյա հեռուստաշոուն հեռարձակվել է գործարար Մարկ Քյուբանին պատկանող «HDNet» հեռուստաալիքով։ 2011 թվականի սեպտեմբերից սկսած «Ring of Honor Wrestling» հեռուստաշոուն հյուսիսամերիկյան ծածկությում ցուցադրվում է միմիայն «Sinclair Broadcast Group» ընկերությանը պատկանող կայաններով։ «ROH»-ի հաղորդումները հասանելի են նաև ճապոնիայում՝ «Samurai TV» հեռուստացանցի եթերում։

Համարվում է մեծությամբ երրորդ ռեստինգ կազմակերպությունը Միացյալ Նահանգներում՝ զիջելով միայն «TNA Wrestling»-ին և «WWE»-ին[2][3]։

«ROH»-ում նշանակալի մասնագիտական կարիերաներ ունեցել են մի շարք այնպիսի ռեստերներ, ինչպիսիք են Բրայան Դենիելսոնը, Սի Էմ Փանքը, Սամոա Ջոն, Քևին Ստինը, Էլ Ջեներիկոն, Սեթ Ռոլինսը, Օսթին Էրիսը և այլք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]