Քևին Օուենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քևին Օուենս
Kevin Owens
Իրական անունՔևին Օոուենս
Kevin Steen
Ռինգային անուն(ներ)Քևին Օուենս[1]
Քևին Ստին[2]
Սուպեր վիշապ[3]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ121 կգ[4]
Հայտարարվող հասակ1,83 մ[4]
Ծննդյան թվականմայիսի 7, 1984 (39 տարեկան)
ԾննդավայրԿանադա Մարիվիլ, Քվեբեկ, Կանադա
ՄարզիչԿարլ Ուելե
Ժակ Ռուժո
Սերժ Ժոդոյն
Դեբյուտմայիսի 7, 2000
Ստինը մասնագիտական կարիերայի վաղ տարիներին

Քևին Յանիկ Ստին[2] (անգլ.՝ Kevin Yanick Steen, ծնվ.՝ մայիսի 7, 1984), կանադացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպության «Raw» ապրանքանիշում՝՝ Քևին Օուենս (Kevin Owens) ռինգային անվամբ։ «WWE»-ում անցկացրած ժամանակաշրջանում մեկական անգամ նվաճել է NXT, WWE միջմայրցամաքային և WWE ունիվերսալ չեմպիոնական տիտղոսները։

Հայտնի է «Ring of Honor» (ROH) կազմակերպությունում անցկացրած տարիներից, որտեղ ելույթներ ունենալիս մեկական անգամ նվաճել է ROH աշխարհի և ROH աշխարհի թիմային տիտղոսները։

Մենամարտեր է ունենցալ նաև բազմաթիվ անկախ առաջնություններում, որոնցից առավել նշանավոր են «Pro Wrestling Guerrilla» (PWG) կազմակերպությունում ունեցած ելույթները։ Երեքական անգամ նվաճել է PWG աշխարհի և PWG աշխարհի թիմային չեմպիոնական տիտղոսները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջոնսոն Մայք (2014-11-20)։ «Քևին Ստին»։ «Պրո ռեստլինգ ինսայդեր»։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20 
  2. 2,0 2,1 «Քևին Ստինի էջը»։ «Ռեստլինգի առցանց աշխարհ»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-27-ին 
  3. Կալդուել Ջեյմս (մայիսի 14, 2005)։ «5/13 «PRG»-ն Հոլիվուդում, Կալիֆորնիա. Սթայլզի և Դենիելսի մարտը տևում է 60 րոպե, պարզվել է Սյուդո վիշապի ինքնությունը»։ «Պրո ռեստլինգ թորչ։ Վերցված է նոյեմբերի 30, 2009 
  4. 4,0 4,1 «Քևին Օուենս»։ WWE։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]