Դենիել Բրայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բրայան Դենիելսոնից)
Դենիել Բրայան
Daniel Bryan
Դենիելսոնը որպես WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոն («Ռեսլմանիա 30»-ի ժամանակ)
Իրական անուն Բրայան Դենիելսոն
Bryan Danielson
Ռինգային անուն(ներ) Ամերիկյան վիշապ
Բրայան Դենիելսոն
Դենիել Բրայան
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ 95 կգ
Հայտարարվող հասակ 178 սմ
Ծննդյան թվական մայիսի 22, 1981 (35 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աբերդին, Վաշինգտոն, ԱՄՆ
Ապրելավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Դիեգո, Կալիֆորնիա, ԱՄՆ
Մարզիչ Տեխասի ռեստլինգային ակադեմիա
Շոն Մայքլզ
Ռուդի Բոյ Գոնզալեզ
Ուիլյամ Ռեգալ
Թրեյսի Սմոթերս
Մասատո Թանաքա
Դեբյուտ 1999
Դենիել Բրայանը որպես Միացյալ Նահանգների չեմպիոն

Բրայան Դենիելսոն (անգլ.՝ Bryan Danielson, ծնվ.՝ մայիսի 22, 1981), առավել հայտնի Դենիել Բրայան (Daniel Bryan) ռինգային անվամբ, ամերիկացի նախկին[1] պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Առավելապես հայտնի է «WWE» կազմակերպությունում ելույթ ունեցած տարիներից, որտեղ երեք անգամ ճանաչվել է WWE աշխարհի ծանրքաշային, մեկ անգամ՝ Աշխարհի ծանրքաշային չեմպիոն, ինչպես նաև 1-ական անգամներ նվաճել է WWE թիմային (Քեյնի հետ), WWE Միացյալ Նահանգների և WWE Միջմայրցամաքային չեմպիոնական տիտղոսիները։ Հաղթանակ է տարել նաև 2011 թվականի «Փողը բանկում» մրցույթում, արժանացել Սլեմմի մրցանակի՝ «տարվա գերաստղ» անվանակարգում։

Մինչև «WWE»-ում հանդես գալը, ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր ռեստլինգ-առաջնություններում։ «Ring of Honor» (ROH) կազմակերպությունում հանդես գալիս մեկ անգամ ճանաչվել է ROH աշխարհի չեմպիոն։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև Ճապոնիայի «Pro Wrestling Noah» (NOAH) և «New Japan Pro Wrestling» (NJPW) կազմակերպություններում, որոնցից առաջինում նվաճել է GHC կրտսեր ծանրքաշային տիտղոսը, իսկ երկրորդում՝ IWGP կրտսեր ծանրքաշային թիմային տիտղոսը։ Աշխատել է նաև մի շարք անկախ առաջնություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]